Ամեն օր ես արթնանում եմ այն գիտակցությամբ, որ պարտք ունեմ Արցախի առաջ. Ավետիք Չալաբյան

Հասարակություն

Այս լուսանկարը արվել է 2022 թ. դեկտեմբերի 10-ին: Հաջորդ օրը մենք վերադարձանք Երևան, իսկ մյուս օրը Ադրբեջանի բռնապետական ռեժիմի գործակալները փակեցին ճանապարհը Շուշիի մոտ, և սկսվեց Արցախի երկար ու տառապալից հոգևարքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Անցած տարի այս օրը, Ադրբեջանի բռնապետական ռեժիմը՝ համոզված լինելով Հայաստանի իշխանությունների լուռ աջակցության, և մնացած աշխարհի թողտվության մեջ, 9 ամիս շրջափակումից հյուծված, աշխարհից մեկուսացված և հուսահատ Արցախի վրա լայնամսշտաբ հարձակում ձեռնարկեց: Նույնիսկ այդ անհույս պայմաններում, Արցախի բանակը և աշխարհազորը դուրս եկան վերջին մարտի, ու թշնամուն հսկայական կորուստներ պատճառեցին: Ուժերը սակայն բացարձակ անհավասար էին, և 35 տարվա մաքառումից, փառահեղ հաղթանակներից ու դաժան պարտություններից հետո, ուժասպառ եղած և բոլորի կողմից լքված Արցախը հանձնվեց:

Արցախի անկումը մեր կյանքի օրոք տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է, բազմահազար հայ մարդկանց համար, թե Արցախում, թե Հայաստանում և Սփյուռքում՝ նաև մեծագույն անձնական ողբերգություն է՝ ապրած կյանքի, վաստակի և երազանքների փլուզում, մարդկային հեռանկարի կործանում: Այս ողբերգությունը երկնային պատիժ է մեր մեղքերի համար, բայց և մյուս կողմից՝ զգաստության կոչ և վերջին զգուշացում, ապաշխարհելու և այդ մեղքերից ազատվելու, առողջանալու և որպես ազգ ապրելու և զարգանալու նոր ավյուն գտնելու:

Այլապես այս գիշատիչ միջավայրում մենք որպես ազգ ապագա չենք ունենա, և Արցախի հետ տեղի ունեցած ողբերգությունը վաղը թե ուշ կպատուհասի նաև երբեմնի փառապանծ Մեծ Հայքից մնացած այս վերջին հայկական հողակտորը:

Ամեն օր ես արթնանում եմ այն գիտակցությամբ, որ պարտք ունեմ Արցախի առաջ՝ բոլոր այն սերունդների, որոնք կերտել են այն, դարերով պահել անառիկ, բերել հասցրել մեր օրը, երբ մենք այն այսպես անփառունակ ձեռքից բաց թողեցինք: Այս պարտքը ես պետք է հատուցեմ մինչև կյանքիս վերջին օրը, և դրա լավագույն հատուցումը կլինի հզոր Հայաստանը, և նրա հովանու տակ ծաղկող, վերստին հայկական մեր Արցախը:

 

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին