«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Այդ կանոնակարգը պետք է հաստատվեր մինչեւ տավուշյան սահմանազատումը եւ սահմանագծումը. Քեռյան

Ներքաղաքական

Օրերս գործադիրը հաստատեց «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին որոշումը, որը չզեկուցվող հարցերի շարքում էր։ Ըստ այս փաստաթղթի՝ Երեւանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Փաստաթուղթը ուղարկվել է Սահմանադրական դատարան: Այս մասին «Իրավունք»-ի հետ զրույցում իր գնահատականը հնչեցրեց ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԸ:

— Մի ոչ բարենպաստ նրբություն պետք է նշեմ այն մասին, որ այդ կանոնակարգը պետք է հաստատվեր մինչեւ տավուշյան սահմանազատումը եւ սահմանագծումը: Սա նաեւ շատ տարօրինակ է, որ մի հատվածում սահմանագծումն ավարտվում է առանց որեւէ լուրջ իրավական հիմքի, ինչպես նաեւ առանց որեւէ դիվանագիտական հարաբերությունների հաստատման: Դրանից հետո նոր փորձ է արվում հաստատել կանոնակարգ սահմանի մյուս հատվածներում՝ սահմանազատումը եւ սահմանագծումը իրականացնելու համար: Տպավորություն է ստեղծվում, որ Տավուշն ուրիշ պետություն էր, Գեղարքունիքը, Սյունիքը կամ Վայքը, որոնք նույնպես չէ՞ սահմաններ ունեն աջից եւ ձախից Ադրբեջանի հետ, այլ երկրներ են կամ այլ պետական կարգավիճակում են:

Այ հենց այդ բողոքական շարժումը, որ ձեւավորվեց՝ հենց դրա պատճառով էր, քանի որ առանց խաղաղության պայմանագրի եւ դիվանագիտության, դիվանագիտական հարաբերությունների հաստատման՝ սկսվեց սահմանագծում եւ սահմանազատում: Իհարկե,  ինքս օպտիմիստ եմ, եւ որքան էլ մեզ համար կորուստներ եղան՝ նաեւ Կիրանցի հետ կապված, բայց սա կարող ենք ասել, եթե խաղաղություն է, եւ մի քիչ շատ կամ մի քիչ քիչ, արդեն կա գործող սահման, որտեղ գործող սահմանապահներ են կանգնած: Ամեն դեպքում, սա դրվատանքի արժանի գործողություն է:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հ.Գ. - Շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան