«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կառավարությունը 1.9 մլրդ դրամ հատկացրեց 2017 թ.-ից մեկնարկած «Ինժեներական քաղաք» ծրագրին

Տնտեսություն

Նախագծով նախատեսվում է «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» ծրագրից չօգտագործված 1 մլրդ 940 մլն դրամ հատկացնել «Ինժեներական քաղաք» ծրագրին կառավարության նիստում հայտնեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, զեկուցելով հերթական նախագիծը։

Նա տեղեկացրեց, որ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի համաձայն, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանդիսանում է ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածք» (TPQI 8390) վարկային ծրագրի Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ, իսկ Վարկային համաձայնագրում 2020 թվականի հունվարի 10-ին կատարված փոփոխությունների համաձայն ծրագրի միջոցառումների կատարող հանդիսանում է ՀՀ վարչապետի աշխատակազմը:

Վարկային համաձայնագիրը երկարաձգվել է մինչև 2024թ. մայիսի 31-ը, սակայն աշխատանքներն ամբողջապես ավարտված չեն:

Նախարարաի խոսքով՝ ներկայում ՀՀ կառավարությունը պետք է իրականացնի ծրագրի իր բաժին ֆինանսավորումը և 1.9 մլրդ դրամից բացի նախատեսված է նաև 2025 թվականին հատկացնել ևս 1.1 մլրդ դրամ, ինչով էլ կավարտի իր պարտավորությունները։

«Այդ գումարից 1մլրդ 880 մլն դրամը կուղղվի Ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի կառուցման և կահավորման աշխատանքներին, 67.9 մլն դրամը այդ շենքի և ընդհանուր ենթակառուցվածքների պահպանման, սպասարկման աշխատանքներին»,-ասաց Հայրապետյանը։

Նրա խոսքով, քնի որ  «Ինժեներական քաղաք» ծրագի գլխավոր օպերատոր է ճանաչվել  «Ձեռնբարկությունների ինկուբատոր» հիմնադրմը, ապա նախատեսվում է սպասարկման պահպանման աշխատանքներն իրականացնել նշյալ հիմնադրամի հետ ծառայության պայմանագիր կնքելով։

Մխիթար Հայրապետյանը նշեց, որ Ինժեներական քաղաքում արդեն 350 աշխատող կա, որից 300-ը ինժեներ են 22 ընկերություններից, որոնց կողմից արդեն արվել է 15 մլն դոլարի ներդրումներ։

Նիկոլ Փաշինյանը ճշտեց, որ ինժեներական քաղաքում դեռ ազատ է 6 ընկերության համար հատկացված հատվածները։

Սեպտեմբերի 19-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են:

 

 

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության