«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մենք կարող ենք պաշտպանել մեր անկախությունն ու ինքնիշխանությունը դաշնակցի օգնությամբ. Գրիգոր Բալասանյան

Թեմա

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը կնշի իր հերթական Անկախության տոնը։ Հարցին՝ կարո՞ղ ենք այսօր խոսել Հայաստանի՝ որպես անկախ եւ ինքնիշխան պետության մասին, պատասխանել է քաղաքագետ, միջազգային հարաբերությունների փորձագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ:

— Աշխարհում, որպես այդպիսին, չկան բացարձակ անկախ պետություններ։ Բոլոր պետությունները կախված են ինչ-որ մեկից: Բայց երբ խոսում ենք ինքնիշխանության մասին, հայ հասարակության մի մասը կարծում է, որ ինքնիշխանություն նշանակում է անկախություն Ռուսաստանից կամ, եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները վատանում են, ապա սա պայքար է անկախության համար ։ Այդպիսի բան չկա եւ չի կարող լինել։ Երբ արեւմտյան երկրների կրտսեր պաշտոնյաներն ու նրանց դեսպանները անընդհատ խառնվում են քո ներքին գործերին, անկախության ու ինքնիշխանության մասին խոսելը ծիծաղելի է։

Այո, մենք կախված ենք Ռուսաստանից, քանի որ այլ կերպ չենք կարող գտնել էժան էներգակիրներ։

Բայց երբ մեզ թելադրում են, որ պետք է փոխենք քրեական օրենսգիրքը, որ ԼԳԲՏ համայնքը պետք է ընդունելի լինի Հայաստանում, որ տրանսգենդերներն արդեն սկսում են Հայաստանը ներկայացնել տարբեր մրցույթներում եւ այլն, դա՞ է ինքնիշխանություն եւ անկախություն: Սա անկախության ծաղր է։

Ուստի` մենք պետք է հասկանանք, որ դաշնակցի հետ խոսելը, սերտ հարաբերություններ ունենալը, դաշնակցի հետ տնտեսական, քաղաքական, մշակութային, կրթական կապերի խորացումը չի նշանակում, որ մենք կորցնում ենք անկախությունը։ Ընդհակառակը` այս դաշնակցի օգնությամբ մենք կարող ենք պաշտպանել մեր անկախությունն ու ինքնիշխանությունը այն ընկերների հարձակումներից, ովքեր նստած մտածում են, թե ինչպես վատություն անեն։ Եվ ամենակարեւորն այն է, որ նրանց նպատակը` Հայաստանը Ռուսաստանից պոկելն է, իսկ հետո այն, ինչ տեղի կունենա Հայաստանի հետ, նրանց այլեւս չի մտահոգում եւ չի անհանգստացնում։ Ուստի` օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհավորել բոլորիս Անկախության տոնի առթիվ եւ մաղթել, որ մեր փոքրիկ Հայաստանն իսկապես անկախություն ձեռք բերի, իսկապես հասկանա, թե ուր է գնում, եւ դա պարզ լինի մեր դաշնակիցներին, գործընկերներին եւ թշնամիներին։

Պատրաստեց ԶԱՐՈՒՀԻ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան