Նիկոլ Փաշինյանը փոշմանե՞լ է

Թեմա

Մոտ երկու շաբաթ առաջ գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Մայր Տաճարի վերաօծմանը։ 

 

Մեր աղբյուրները հայտնել էին, որ նա որոշել է եկեղեցու նկատմամբ իր վերաբերմունքն արտահայտել նաև այդկերպ՝ չմասնակցելով սեպտեմբերի 28-ի Մյուռոնօրհնեքի արարողությանն ու հաջորդ օրը կատարվելիք վերաօծմանը։ 

 

«Չի գնալու ու իշխանական վերնախավին էլ հրահանգ է իջեցրել, որ ամեն մեկը մի ձևով «ցրի» թեման»,- MediaHub-ին պատմել էր Փաշինյանին մոտ կանգնած աղբյուրներից մեկը։

 

Սակայն այսօր այդ նույն աղբյուրը տեղեկացրեց՝ ինչ-որ բան է փոխվել, և հիմա Փաշինյանի աշխատակազմը քննարկում է նրա մասնակցության հարցը։

 

«Մյուռոնօրհնեքին գնալու հարցն, ըստ էության, չի քննարկվում։ Բայց հաջորդ օրը՝ Տաճարի վերաբացմանը, ամենայն հավանականությամբ, ներկա է լինելու»,- նշեց մեր աղբյուրը։

 

Պաշտոնական պատասխան ստանալու համար MediaHub-ը կապվեց Փաշինյանի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ։

 

«Հարցն այժմ քննարկում ենք։ Այսքանը»,- մեզ հետ զրույցում ասաց Փաշինյանի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։

 

Նշենք, որ երկու շաբաթ առաջ, երբ մենք հաստատ տեղեկություն ունեինք, որ Փաշինյանին Մայր Աթոռից հրավեր ուղարկվել է, Արմեն Խաչատրյանը չէր հաստատել այդ տեղեկությունը՝ նշելով, որ նման ինֆորմացիա չունի։

 

Դրան հաջորդող օրերին էլ աշխատակազմից տեղեկացրել էին, որ Փաշինյանի մասնակցել-չմասնակցելու հարցը չի քննարկվում։ Եվ այժմ, երբ մեզ հենց աշխատակազմից են հայտնում, որ հարցը քննարկման փուլում է, կարելի է ենթադրել, որ մեր աղբյուրները ճիշտ են, ու Փաշինյանի որոշումն ինչ-ինչ հանգամանքների բերումով փոխվել է։

 

Ըստ երևույթին՝ նա որոշել է «շախ ու մատ» անել թե՛ եկեղեցուն, թե՛ հատկապես նրանց, ովքեր բացահայտ խոսում են Կառավարություն-Եկեղեցի հարաբերությունների խզման մասին։ Ըստ էության, եթե Փաշինյանն իսկապես գնա կարևորագույն այս միջոցառմանը, ապա սա վերջին տարիների ընթացքում առաջին առերեսումը կլինի կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ, հատկապես Սարդարապատի խայտառակ միջադեպից հետո:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում