«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ

ՍԻՄ-Գլխավոր լուրեր

ՍԻՄ կուսակցությունը հայտնում է իր խորը ցավակցությունը Արտաշես Գեղամյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Արտաշես Գեղամյանը հայ քաղաքական մտքի փառապանծ ներկայացուցիչներից էր: Ունեցել է հսկայական ներդրում Հայաստանի քաղաքական զարգացման եւ պետականաշինության մեջ: Երկար տարիներ լինելով Հայաստանի խորհրդարանի անդամ, Ա. Գեղամյանը ամենա հմուտ եւ համարձակ կերպով պաշտպանում էր հայ ժողովրդի եւ Հայաստանի շահերը միջազգային տարբեր հարթակներում: Պատգամավորական իր գործունեության ընթացքում, նա մշտապես կանգնած է եղել հայ շարքային քաղաքացու կողքին, պաշտպանել է սոցիալական արդարությունը եւ հանդես է եկել ազգային միսանության օգտին:

Որպես Երեվանի քաղաքապետ, Արտաշես Գեղամյանը մեծագույն ներդրում է ունեցել Երեւանի զարգացման մեջ, կառուցելով թաղամասեր, դպրոցներ, մշակույթի օբյեկտներ, ճանապարհներ: 

ՍԻՄ կուսակցությունը ավելի քան 25 տարի համագործակցել է Արտաշես Մամիկոնվիչի եւ նրա ղեկավարած կուսակցության հետ: 1999թ-ին ՍԻՄ-ը եւ Ազգային Միաբանությունը ստեղծեցին «Իրավունք եվ միաբանություն» դաշինքը, որը գլխավորեց Ա. Գեղամյանը եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքում վերցրեց երրորդ տեղը: Դաշինքը չորս տարի Ազգային ժողովում ներկայացրեց խիստ ընդդիմադիր եւ միաժամանակ կառուցողական դիրքորոշում: Այնուհետեւ մեր կուսակցությունների միջեւ համագործակցությունը շարունակվեց տարբեր ձեւաչափերով, իսկ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած արեւմտյան հեղաշրջման ժամանակ Արտաշեց Գեղամյանը անզիջում եւ ոչ կոմպրոմիսային կերպով դուրս եկավ հակասահմանադրական հեղաշրջման դեմ, համարձակ ներկայացնելով իր տեսակետը: Նա այն 55 պատգամավորներից մեկն էր, ով դեմ քվեարկեց Նիկոլին` վարչապետ ընտրվելու կապակցությամբ: 2021 թվականին Ա. Գեղմյանը ՍԻՄ կուսակցության եւ մի շարք այլ քաղաքական ուժերի հետ հիմնադրեց «Ուժեղ Հայաստան ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժումը: 

Տասնամյակներ շարունակ Ա. Գեղամյանը համագործակցել է «Իրավունք» թերթի հետ, հրապարակելով հոդվածներ, վերլուծություններ ու հարցազրույցներ: 

Գեղամյանը թողել է հսկայական մտավոր ժառանգություն, որը ամփոփված է նրա բազմահատոր գրքերում: Այդ մտավոր ժառանգությունը պետք է ուղեցույց լինի հետագա սերունդներին: 

Արտաշես Գեղամյանի մահը անդառնալի կորուստ է հայ քաղաքական մտքի եւ քաղաքական դաշտի համար: 

Խորապես եւ ի սրտե ցավակցում ենք Արտաշես Գեղամյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին եւ բոլոր նրանց, ում համար Ա. Գեղամյանը թանկ էր եւ գնահատելի` այդ մեծատառով Մարդը եւ Հայը: 

 

ՍԻՄ կուսակցության անունից, նախագահ Հայկ Բաբուխանյան

 

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան