Ուսուցիչները Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան էջը ողողել են դժգոհություններով ու բողոքներով

Հասարակություն

ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեսայանն ուսուցիչների համատարած դժգոհության համատեքստում ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի տնօրեններ, ուսուցիչներ,

խնդրում եմ այստեղ գրել բոլոր այն խնդիրները, որ տեսնում եք նոր չափորոշչի ներդրման հետ կապված՝ լինեն դրանք ոչ բավարար հստակ կամ միանշանակ պարզաբանումներ, կամ ձեր տպավորությամբ  բաց մնացած հարցեր, որոնց պատասխանները հստակ չեն։
Կանխավ շնորհակալ եմ բոլոր արձագանքների համար, պիտի խնդրեմ միայն գրել հնարավորինս կոնկրետ ու թիրախային, որ հարցերին հնարավոր լինի հասցեական արձագանքել։ Ձեր դիտարկումները կօգնեն նաև բարելավել չափորոշչի ներդրման գործընթացը»։

Արդյունքում նախարարի պաշտոնը զբաղեցնող Անդրեասյանի էջում հարյուրավոր դժգոհություններ, բողոքներ ու առաջարկներ են ներկայացվել։

Բողոքների գերակշիռ մասը վերաբերում է էլեկտրոնային մատյանը լրացնելուն, բողոքների մի մասն ուղղված են ԿԶՆԱԿ-ին։

Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը.

1. «Տ. Անդրեասյան, էլեկտրոնային մատյանների հարցն է ուսուցիչների համար խիստ մտահոգիչ: Ուսուցչական բոլոր խմբերում խուճապի հասնող հուսահատ վիճակ է:

Ուսուցիչների այս համընդհանուր ընկճվածությունը, իսկապես, մտահոգիչ է շատ:
Հավատացե'ք` նրանք չեն խուսափում իրենց աշխատանքը պատշաճ կատարելուց, պարզապես նույն գործողության անհարկի կրկնությունն է անիմաստորեն բարդացնում ուսուցչի աշխատանքը և հանգեցնում այս համընդհանուր դժգոհության»։

2. «Այսօր ուսուցիչը գերհոգնած, հիասթափված, դեմոտիվացված և զզված է դպրոցից հիմնականում այն պատճառով, որ ձևը գերադասելի է բովանդակությունից։ Ուսուցիչը ուղղակի ֆիզիկապես չի հասցնում այդ անիմաստ թղթաբանության ու չաշխատող դասապլանների հետևից։ Երբ ուսուցիչը իր հետևից փակում է դուռը դասարանում ու մնում է աշակերտների հետ մենակ, ապա ոչ ոք չի կարող իմանալ, թե ինչպես է իրագործում ուսումնառությունը, դա մնում է ուսուցչի պատասխանատվության դաշտում ու խղճին, որքան ուզում եք թեմատիկ պլան գրել տվեք, դա լրիվ ձևական բան է։ Այդ ամենի փոխարեն ուսուցչին մի քիչ վստահել է պետք, ոչ ոք հենց այնպես ուսուցիչ չի դառնում, դա այնքան ռեսուրսներ է պահանջում, որ շատ քչերը կգնան այդ ուղով։ Մի քիչ ուսուցչին թողեք ազատ, որովհետև չի կարող այսքան նվաստացումներից հետո ոչ ազատ ուսուցիչը ազատ սերունդ կրթել։ Վստահ եմ, որ կան շատ ավելի արդյունավետ գործիքներ կրթության որակը բարեփոխելու համար, քան էլեկտրոնային մատյան լրացնելը»։

3. «Հարգելի տիկին նախարար խնդրում եմ էլեկտրոնային մատյանի հետ կապված պահանջները կրճատեք, հաշվի առեք, որ դպրոցներում մանկավարժների պակասի հետ կապված՝ աշխատանքի ենք ընդունում 70֊ն անց տարիքի մարդկանց, որոնց համար սթրեսային է էլ. մատյան լրացնելը, որքան էլ երիտասարդները նրանց օգնեն՝ միևնույն է այդ մարդիկ դժվարանում են այդ գործում։
Մեկ այլ խնդիր է նոր չափորոշչով դասարաններում ուսուցչին առանց դասագիրք թողնելը, ծրագրերը նոր են, թեմաները՝ նույնպես, իսկ ուսուցիչն իր ձեռքի տակ գիրք չունի։ Չասեք էլեկտրոնային տարբերակը թող օգտագործեն, որովհետև մենք դեռ չենք հասել այն մակարդակին, որ ամեն պահի նոմալ ինտերնետ կապ ունենանք։
Շնորհակալություն»։

4. «Ուսուցիչ չեմ, ծնող եմ ու հստակ ասում եմ ,որ շատ վատ չափորոշիչներ եք սահմանել, երեխային զրկել բանավոր խոսքից, դուք հասկանում եք չէ կարծում եմ որ անգամ գերազանց սովորող աշակերտը գրավոր աշխատանքի ժամանակ կարող է թերանալ ,ասենք ժամանակի մեջ չտեղավորվի կամ կաշկանդվի, ու բանավորով հնարավորություն չտալ ուղղել, կներեք բայց դա աբսուրդ է։
Մի շաբաթ չկար ուս տարին սկսվել էր ,այն առարկաները, որ նոր-նոր են անցնում, գրվում է ամփոփիչ աշխատանք ու ըստ ձեզ ինչ արդյունք պետք է լինի այդ աշխատանքից ...որպես ծնող սա իմ դիրքորոշումն է»։

5. «Հրաշալի դասագրքերը, երկար տարիների հաջողված փորձով ձևավորված, թրծված կրթական ինստիտուտը դեն նետեցիք, փոխարենը այն դարձրեցիք արկածախնդիրների փորձադաշտ և հասցրեցիք կործանման:
Առաջարկում եմ լուծարել ԿԶՆԱԿԸ, քանի որ կրթության կործանման ակունքը այդ հակակրթական կազմակերպությունն է, որում ընդգրկված «գերուսուցիչ առաքյալներն» անգամ ընդունում են, որ ուսուցիչներին իրենց կողմից արվող պարտադրանքները անհեթեթություններ են:
Կներեք, բայց ևս մեկ անգամ պետք է նշեմ, որ քանի դեռ կրթության նախարարը վաստակաշատ ուսուցիչ չէ, իսկ առողջապահության նախարարը՝ վաստակաշատ բժիշկ, երկիրը հոգով ու մարմնով մնալու է հիվանդ»։

6. «Տիկին Անդրեասյան, խնդրում եմ Ձեզ առավելագույնս կրճատել անհեթեթ «առցանց թուղթ հրոցին»։
Թողեք՝ 45 րոպեն սիրով նվիրենք երեխաներին, գիտելիք փոխանցենք, շփվենք…
Ծանրացած գլխով ենք դասարան մտնում այդ թղթակույտի պատճառով»։

7. «Տիկին նախարար, ԿԶՆԱԿ- ի կողմից կազմակերպվող դասընթացների չընդհատվող շարքը հնարավո՞ր չէր մեկ ամիս ուշ սկսել։ Հիմա այնքան ծանրաբեռնված ենք թեմատիկ պլանների մուտքագրմամբ, մյուս կողմից էլ «վերևներից» պարտադրվող այդ դասընթացները, որ չափորոշիչների խնդիրները չենք հասցնում նկատել։ Նոր չափորոշիչներ, նոր դասագրքեր. հաջորդ օրվա դասին պատրաստվե՞լ է պետք չէ՞։ Բացի դրանից դասընթացները կամ շաբաթ օրերին են կամ աշխատանքային օրվա ավարտին: Ինչու՞ ուսուցչի հանգստի իրավունքը չի պահպանվում»։

8. «Բարև Ձեզ տիկին Անդրեասյան մի մեծ խնդիր է առաջացել 10-րդ դասարանի հանրահաշիվ առարկան դասավանդելիս։ Դասագիրքը հումանիտար հոսքի աշակերտների համար շատ բարդ է, ինքնուրույն չեն կարողանում լուծել խնդիրները։ Ըստ նոր չափորոշչի կարևոր է կարողունակությունը, որը հիմա բացակայում է։ Խնդրում եմ վերանայել այդ դասագրքի կիրառումը հումանիտար հոսքի աշակերտների համար»։

9. «Տիկին Անդրեասյան չե՞ք նկատում, որ հատկապես երիտասարդ ուսուցիչները համատարած դուրս են գալիս դպրոցից, մի քանի տարի անց լուրջ խնդրի առաջ ենք կանգնելու…»։

10. «Հնարավոր չէ ապահովել չափորոշչային պահանջները 30 հոգանոց դասարաններում»։

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին