«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հանրային ռադիոյում եկել է Բաքվի ժամանակը. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Հիշո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր ԱԱԾ-ին զբաղվել սատանաներ փնտրելով: Հետո էլ վերահաստատել էր ասածը, թե՝ «Առանց կատակի, ես ԱԱԾ-ին հանձնարական եմ տվել՝ պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձեւերն ու ուղիները»: Այս հարցին խիստ հետեւողական էր Փաշինյանը եւ երեւանյան համերգներից մեկի ժամանակ էլ գրառում էր արել. «Հատուկ ստուգել ենք. տարածքում սատանաներ եւ սատանիստներ չկան»: Բայց ինչպես ասում են՝ հեռու ման արի, մոտիկ գտիր: Նավակ Ճոճող մականունով հայտնի ՔՊ-ական պատգամավոր ՎԻԼԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ լրատվամիջոցներից մեկի հարցին, թե՝ Մայր Տաճարի վերաօծման արարողությանը հրավեր ստացե՞լ է, պատասխանել է. «Ես սատանիստ եմ, ինձ չեն կարող հրավիրել»: Առաջին հայացքից կարող է այս ամենը ծիծաղելի թվալ, բայց ոչ, իհարկե, Փաշինյանի համար, չէ որ նա պնդում էր. «Ծիծաղում եք, բայց դա անվտանգության խնդիր է: Ով էդպիսի տեղեկություն ունի, թող դիմի ԱԱԾ»: Հիմա հարց՝ արդյոք ԱԱԾ-ն գնալու է Վիլեն Գաբրիելյանի ինքնախոստովանության հետքերով:

Անդրադարձանք Ազգային անվտանգության ծառայությանը, հիշեցինք Հանրային ռադիոյի նորանշանակ տնօրեն ԱՐՄԵՆ ՔՈԼՈՅԱՆԻՆ, որը մինչ մրցույթով, ըստ մրցակիցների, զոռով ընտրվելը, «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից էր: Պարզվում է՝ վերջինս Հանրային ռադիոյում փակցրել է տարբեր երկրների ժամանակը ցույց տվող ժամացույցներ, այդ թվում՝ մեր թշնամական երկու պետությունների՝ Բաքվի ու Անկարայի: Սա բնականաբար հարուցել է ռադիոյի շատ աշխատակիցների եւ ոչ միայն աշխատակիցների արդարացի վրդովմունքը: Ընդ որում, այս ամենը տեղի է ունեցել Արցախը հանձնելու տարելիցին ընդառաջ: Բարձրացված աղմուկին ի պատասխան էլ, Քոլոյանը մնացել է անդրդվելի: «Հետաքրքիր է՝ Արմենը տեղյա՞կ է, որ Բաքվի կողմից ստեղծվել է պետական «Արեւմտյան Ադրբեջան» ՀՌ, որը գտնում է, որ Հայաստան չկա՝ այն Արեւմտյան Ադրբեջան է եւ մեր մայրաքաղաքն էլ անվանում է «ԻՌԵՎԱՆ»... Կրկնում եմ՝ դա արվում է պետական մակարդակով…»,- նշում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Ի՞նչ ասես, արձանագրենք, որ Հանրային ռադիոյում եկել է Բաքվի ժամանակը…

Դե ինչպե՞ս չասես՝ եկել է Բաքվի ժամանակը, երբ իրավապահների թիրախում են կրկին հայտնվել պատերազմի մասնակիցները: Օրերս իշխանության յուրացման ենթադրյալ նախապատրաստման աղմուկ հանած գործով կալանավորվել է 44 օրյա պատերազմի մասնակից, Արցախի հերոս, 44-օրյա պատերազմում զոհված Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ «Սեւ Հովազ»-ի նախագահ ՍԵՐՈԲ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ: Նրա պաշտպան փաստաբան Գուրգեն Գրիգորյանը շեշտում է, որ իր պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։«Վարույթում հիմնավոր կասկածի շեմի հաղթահարման խնդիր ունենք։ Վարույթում ապացուցողական բազան բացակայում է։ Վարույթն իրականացնող մարմինը վերացական մոտեցում է ցուցաբերում գործին»,- նշել է նա եւ ընդգծել, որ Սերոբ Գասպարյանը որեւէ կապ չի ունեցել իշխանության յուրացման փորձի հետ: «Նա իր գործունեության ընթացքում շատ անձանց ու հասարակական կազմակերպությունների հետ է շփվում, բայց դա չի նշանակում, որ նա գործունեությունն անօրինական է։ Նա կարող է ԱՄՆ-ում էլ կապեր ունենալ եւ այլ երկրերում` նույնպես, սակայն այդպիսի հարաբերությունները վարույթի հիմք չեն կարող հանդիսանալ»,- պարզաբանում է փաստաբանը: Մնում է հասկանալ, թե ինչո՞ւ հիմա եւ ի՞նչ է իշխանությունը փորձում հասկացնել՝ պատերազմի բովով անցած տղերքին:

Զարմացած է «Իրավունք»-ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան