«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Եթե տվյալ տրանսգենդերը չի նեղվել, թե իր քույրը, եղբայրը, ծնողները ինչ կմտածեն, ուրեմն մենք պարտավոր ենք հարգել այդ անհատականության որոշումը․ Հովիկ Աղազարյան

Հանդիպում

Առաջին անգամ Հայաստանի ներկայացուցիչը մասնակցելու է «Miss Star International» տրանսգենդերների գեղեցկության մրցույթին: Հայաստանն այդ մրցույթին ներկայացնելու է տրանսգենդեր Դիանա Ղզրոյանը։ Ինչպես է այս երեւույթին վերաբերում ՀՀ Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, փորձել ենք հետաքրքրվել անձամբ պատգամավորից, ով նախ նկատեց․

-Ինքս լինելով պահպանողական արժեքների կրող, այնուհանդերձ համարում եմ, որ մարդը դա բացարձակ, այսպես ասած, երեւույթ է, եւ յուրաքանչյուրը ազատ է իր կողմնորոշումների մեջ։ Հետեւաբար, եթե տրնասգեդերը ինքն իրեն այդ կողմնորոշման մեջ է գտնում, ապա ես դա չեմ կարող դատապարտել, դա էլ իր ընտրությունն է։ Ես ինքս որպես մարդ շատ անտարբեր եմ նման անձանց նկատմամբ, եւ լինելով պահպանողական ես կարծում եմ, որ պարզապես այդ ամենը պետք է շատ չքարոզվի, ուրիշ ոչ մի խնդիր չեմ տեսնում։

-Հենց դա է խնդիրը պարոն Աղազարյան, որ վերջին տարիներին նման կողմնորոշում ունեցող անձանց ակնհայտ քարոզ է իրականացվում ամենաբարձր ամբիոնից։ Կհիշեք վստահաբար, նախ ԱԺ ամբիոնից տրանսգենդեր ելույթ ունեցավ, ֆիլմ նկարահանվեց Մելինե Դալուզյանի մասին։ Դուք, որպես ընտանիքի հայր, պապիկ, այս առումով մտահոգություն ունե՞ք։

-Մասնակիորեն եմ կիսում մտահոգությունները, ես գտնում եմ, որ ընտանեկան դաստիարակությունը առաջին հերթում է։ Բայց ես չեմ դատապարտում այլ կողմնորոշում ունեցողներին, եթե մարդը իրեն այդ կերպ է ընկալում, ուրեմն ինքը այդպես էլ պետք է ապրի։ Հիմա իրենք կան, մենք չենք կարող ասել չէ՞, որ իրենք  նոր հայտնվեցին։ Մենք իրավունք չունենք խնդիրների վրա աչք փակել, այդ խնդիրները կան, ու մենք ոչ թե պետք է դատապարտենք, այլ լուծումներ գտնենք։ Կրկնում եմ, եթե տվյալ տրանսգենդերը չի նեղվել իր համար նման ճակատագրի շարունակության համար, չի նեղվել , թե իր քույրը, եղբայրը, հարեւանը, ծնողները ինչ կմտածեն, ուրեմն մենք պարտավոր ենք հարգել այդ անհատականության որոշումը։

Մեր նպատակներից մեկը ազատ հասարակություն ստեղծելն է, եւ մարդը անկախ իր սեռական կողմնորոշումից բացարձակ արժեք է։ Մենք չենք կարող նրանց մեկուսացնել , դա անընդունելի մոտեցում է։ Ա՛յ նախկինում նման մարդկանց ճակատագրեր են խեղվել, երբ իրենք ընկալված չլինելով շրջապատի, հասարակության  կողմից չգիտես ինչ քայլերի են դիմել, բա մեղք չեն այդ մարդիկ։ Թող գնան իրենք իրենց որոշմամբ իրենց կյանքը ապրեն, իսկ մենք մեր երեխաներին դաստիրարակենք բարձրագույն արժեքներով։ Կրկնում եմ ես դեմ եմ նման քարոզներին, բայց մենք պարտավոր ենք նաեւ հարգել այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց իրավունքները եւս։

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան