«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Դանդաղ, բայց հաստատուն տեմպերով մոտենում ենք կուլմինացիային․Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրենը մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

Ի՞նչ թաքնված նպատակ է հետապնդում Հանրային ռադիոյի տնօրենը Արցախը օկուպացրած Բաքվի ժամանակը ի ցույց դնելով։ Փորձել ենք հետաքրքրվել Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանից, միեւնույն ժամանակ հետաքրքրվելով՝ ճանաչե՞լ է վերջինիս մինչ տնօրեն նշանակվելը, ի՞նչ կարելի սպասել հետագայում նրանից։

-Արմեն Քոլոյանին ծանոթ չեմ: Նա վերջին երեսուն տարին արտասահմանում է ապրել: Երբեք չեմ առնչվել հետը: Արարքի նպատակի մասով, երեկ այդ մասին խոսելու առիթ ունեցել եմ: Պիտի կրկնվեմ, որ կարծում եմ մի քանի քայլանի կոմբինացիայի հետ գործ ունենք, որը հետապնդում է հետևալ նպատակները:

1. Հանրային ռադիոյի տնօրենի բազմակողմանիորեն վիճարկվող «ընտրություններում» հաղթող ճանաչված անձը շենքում տրամադրություններ է ստուգում և փորձում ընդլայնել իր (ենթադրաբար) ստանձնած հանձնառությունների շրջանակում գործելու թույլատրելի դիապազոնը. այլ կերպ ասած՝ որպես գիտափորձ կարմիր գիծ տրորել: Իսկ ռադիոյի մարդկանց համար սա իսկապես կարմիր գիծ է:

2. Սպասվող փոփոխություններին ընդառաջ զրկել ռադիոյի մարդկանց հանրային աջակցությունից: Հանրային ռադիոն տարիների իր աշխատանքի շնորհիվ արդարացիորեն վայելում է անաչառ և հավասարակշռված լրատվամիջոցի համբավ: Ողնաշարը ջարդելուց առաջ պետք է շրիշակի հավասարեցնել Ընկերության և այդտեղ աշխատող մարդկանց վերաբերյալ հասարակական ընկալումները, որ «Բաքվի ու Անկարայի ժամանակով իրենց աշխատանքը կազմակերպողների» հետևից եկող չլինի: 3. Անել այնպես, որ մարդիկ ուղղակի ամաչեն այդ շենք աշխատանքի գալ, ազատման դիմում գրեն ու նախանշվող կադրային փոփոխություններն անցնեն առանց ավելորդ աղմուկի: Եթե գործընկերներիս մեջ այդպիսի բան արած մարդ կա, խնդրում եմ, դիմումները հետ վերցրեք: Պատասխանում եմ իրավիճակի շուրջ սոցցանցերում ամենահաճախակին ինձ հանդիպած հարցին: «Էդ շենքում մի նորմալ մարդ չկա, որ էդ Բաքվի ու Անկարայի ժամացույցները հանի»: Բայց, ինչպես տեսնում եք, ոչինչ չստացվեց: Ռադիոյի կոլեկտիվը Բաքվի ժամը Ստեփանակերտի ժամով փոխարինեց: Հպարտ եմ սիրելի գործընկերներիս վարքագծով: Ռադիոն բացառիկ հաստատություն է՝ բացառիկ մարդկանցով: Այդ շենքում այդպիսի կատակներ անել չի կարելի:

- Պարոն Խումարյան, Դուք նշել էիք, որ ընտրությունների արդյունքները չեն կոտրելու Ձեզ եւ Դուք Ձեր պայքայը շարունակելու եք։ Կարո՞ղ եք ասել, ո՞ւր եք հասել այդ պայքարի ճանապարհին, մոտ է արդյո՞ք կուլմինացիան։

- Դանդաղ, բայց հաստատուն տեմպերով մոտենում ենք կուլմինացիային: Ընդ որում ռադիոյի տնօրենի այսպես կոչված մրցույթում հաղթող հայտարարված անձը ու Հանրային հեռարձակողի խորհրդի իրեն նշանակած անդամները՝ խոսքը Արա Շիրինյանի, Արամ Սուքիասյանի, Արփի Ոսկանյանի, Վահագն Թևոսյանի, Վարուժան Օլքինյանի և Վասակ Դարբինյանի մասին է, այդ կուլմինացիան կարծես մոտեցնում են: Շնորհակալ եմ խնդրով հետաքրքրվող մարդկանց համբերության համար: Մի փոքր էլ համբերություն և ամեն ինչ իր տեղը կնկնի:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան