Կան բազմաթիվ հարցեր, որոնք պաշտոնական վարկածի պայմաններում մնում են անպատասխան. Նոր մանրամասներ 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով

Հանդիպում

Շաբաթներ առաջ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում զինվորական կացարանի հրդեհի, դրա հետևանքով 15 զինծառայողի մահվան գործով ամբաստանյալ, N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Գոռ Աղեկյանը կալանքից ազատ էր արձակվել։

«Աղեկյանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել 3 ամիս ժամկետով»,– ասել էր  թիկունքի գծով տեղակալի շահերի աշտպան, փասըաբան Գուրգեն Ներսիյանը:

 Թե իրականում ի՞նչ էր կատարվել այդ օրը, ինչպե՞ս է ստացվել, որ տղաները չեն կարողացել իրենք իրենց փրկել հարցեր են, որոնց պատասխանները առ այսօր մնում են անպատասխան, իսկ ինչ է պարզել նախաքննությունը այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք 15 զինծառայողի մահվան գործով ամբաստանյալ, N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Գոռ Աղեկյանի փաստաբան ԳՈՒՐԳԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ, ով նախ նկատեց.

 – Գիտե՞ք, այդ գործով մեկ տարի նախաքննություն է իրականացվել և առավելապես քննության է առնվել դեպքի հանգամանքների ընդամենը մեկ վարկած: Իմ փորձի պայմաններում ես չեմ կարող ասել, որ մեղադրանքի կողմի առաջ քաշած վարկածը բացարձակ անհիմն է կամ ողջամիտ չէ, հակառակը՝ պաշտոնական վարկածը գործում ամրագրված տվյալների համաձայն միակն է: Բայց քրեական դատավարության ընթացքում առաջ քաշվող այս կամ այն վարկածի հիմնավորվածությունը պետք է բխի առավելապես հնարավոր այլ վարկածների հերքված լինելու փաստից:  Հետևապես եթե քննիչի կամ դատախազի կողմից առաջ է քաշվում որևէ պաշտոնական վարկած, ապա այն պետք է լինի հնարավոր բոլոր վարկածների քննության արդյունքը: Այս գործով հիմնական խնդիրը այն է, որ կան բազմաթիվ հարցեր, որոնք պաշտոնական վարկածի պայմաններում մնում են անպատասխան ու որևէ քննադատության չեն դիմանում: Նույն մտահոգությունը նաև տուժողների մոտ է: Այնպես չէ, որ տուժողները չեն հասկանում ինչ կա գործում, բայց անպատասխան հարցերը, գործի դատաքննության ընթացքում բացահայտվող նախաքննական սխալները կամ թերությունները երբեմն սկսում են ծայրահեղ կասկածներ ծնել: Տուժողները վերջերս դատարան են ներկայացրել մի հեռախոս, որը պատկանում էր կացարանում գտնվող տղաներից մեկին և որը ոչ թե պետք է լիներ տուժողների մոտ, այլ դեպքի վայրը զննող քննիչի: Տուժողները իրենք են հայտնաբերել դեպքի վայրին հարակից տեղանքում տեղադրված տեսախցիկները և ուղղորդել նախաքննական մարմնին, որպեսզի դրանց արձանագրած տեսանյութերը զննեն, այն դեպքում երբ դրանք դեռևս 2023թ. հունվար ամսում պետք է հայտնաբերված ու առգրավված լինեին: Ամեն ինչ իրար է խառնվում նաև դեպքին ականատես անձանց ցուցմունքները լսելուց հետո, որովհետև դրանք իրարամերժ են, պարունակում են էական հակասություններ, այդ հակասությունները նախաքննության ընթացքում քննության չեն առնվել: Դա է պատճառը, որ ներկայումս ընթացքող գործի դատաքննությունը ոչ թե դասական իմաստով մեղադրանքի կողմի ապացույցների հետազոտություն է, այլ գրեթե նախաքննություն, որտեղ թեև պիտի քննվեր բացառապես մեղադրյալների մեղադրանքը, այնինչ եթե հետևում եք, ապա կտեսնեք, որ լրիվ այլ ծավալով է քննություն իրականացվում:

- ⁠Պարոն Ներսիսյան, ողբերգության առաջին օրերին շրջանառվում էր նաեւ կատարվածի մեջ թշնամու հնարավոր հետքը։ Ձեր պաշտպանյալը ի՞նչքանով է հավանական համարում տվյալ վարկածը։

- Իմ պաշտպանյալը դեպքի օրը դեպքի վայրում չի եղել և ըստ էության նա մեզ պես դատաքննության ժամանակ է տեղեկանում դեպքի հանգամանքների մասին: Դատարանում հնչեց այդ վարկածը ենթադրող հայտարարություն, նույնիսկ խոսցվեց այն մասին, որ դեպքի պահին մոտակա դիրքերում պայթյունի ձայներ են լսվել, տագնապ էր հայտարարվել, սակայն այդ հայտարարությունները դեռ քննության չեն առնվել, դրանց անդրադարձ կկատարվի դատաքննության ավելի ուշ փուլում, երբ կներկայացվեն նոր ապացույցներ հետազոտելու միջնորդություններ:


-
Ինչպե՞ս եք գնահատում այս պահին ընթացող դատավարության ընթացքը։

- Գիտե՞ք, նախ այս գործը շատ «ծանր» է ընթանում մի շարք հասկանալի պատճառներով: Հետո, երբ մինչդատական վարույթն իրականացվում է թերություններով ու կոպիտ սխալներով, այդ ամենի բացահայտման հարթակ համարվող դատարանում ամեն մի նոր բացահայտումից հետո գործը կրկին ցնցումներ է ապրում: Դատավորն էլ մեզ պես մարդ է և այս ամենը մեզ հետ հավասար, իսկ պատասխանատվության առումով բազմակի անգամ ավելի՝ ապրում է նաև ինքը: Այդ ամենով պայմանավորված՝ հաճախակի է լինում, երբ գործի ընթացքը որոշակի ցնցումներ է ապրում, հետո վերադարձվում է բականոն հուն, բարեբախտաբար դատավարությանը ներգրավված են պրոֆեսիոնալ ու փորձառու իրավաբաններ, որոնց համբերատարության հաշվին ընդհանուր գործընթացը առաջ է գնում: Էական խնդիր էր դատավարության դանդաղ ընթացքը հատկապես մեղադրյալների՝ կալանքի տակ գտնվելու պայմաններում, սակայն դատարանը մեղադրյալներից Գոռ Աղեկյանի ու Մառլեն Սարգսյանի խափանման միջոցները փոփոխելով՝ կարծում եմ հետապնդել էր նաև այդ դատավարական խնդիրը  մեղմելու նպատակ: Ամեն դեպքում դեռ երկար ճանապարհ կա անցնելու, գործում առկա ապացույցներից զատ կողմերը նույնպես ունեն բազմաթիվ նոր ապացույցներ, որոնց հետազոտության վրա ևս շատ ժամանակ է ծախսվելու:

Իմ բնութագրմամբ այս դատավարության ամենամեծ խնդիրը դա հանրային կարծիքի վրա մանիպուլյատիվ հնարքներով ազդելու պարբերական փորձերն են: Անկասկած է, որ գործը գտնվում է հանրային ուշադրության ներքո, սակայն գործի շուրջ անճշտություններն ու սխալ գնահատականները իրականում շատ են այն աստիճան, որ վաղուց հանրային վերահսկողությունը կորցրել է իր արժեքն ու նշանակությունը, ինչը շատ ցավալի է: Հասկանում ենք, որ մրցակցային դատավարությունը ունի վիճող կողմեր, որոնցից յուրաքանչյուրը ունի իր դատավարական շահն ու դիրքավորումը, բայց ցավոք «հանրային վերահսկողություն» կոչվող գործիքը օգտագործվում է ավելի շատ որպես ճնշումների միջոց, քան արդարադատության որակի վերահսկման մեխանիզմ: Վերջին դատական նիստին իմ խոսքը նաև դրա մասին էր:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում