«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ափսոս էն ճանապարհը, որ քեզ հետ եմ անցել. Քննչական կոմիտեում աղմկահարույց պաշտոնանկություններ կլինեն

Թեմա

168.am

Երկրի` բոլոր ոլորտներում ցնցումները չեն կարող շրջանցել պետական համակարգը, որը հազիվ է դիմանում համատարած խայտառակ անգործությանն ու ոչ պրոֆեսիոնալիզմին և չի տրաքում միայն այն պատճառով կամ շնորհիվ նրա, որ ժամանակին փաստորեն պետական կուռ ապարատ է ստեղծված եղել։ Այլապես դժվար է տրամաբանական պատասխան տալ 2018 թ. արհավիրքից հետո խռխռացող, բայց դեռևս դիմացող պետական ապարատի գոյության մասին հարցին։

Աշխատանքին ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը, մի անձի ծառայելու անհագ մոլուցքը, ներքին գզվռտոցները կարող են քանդել ցանկացած համակարգ, այդ թվում նաև այսօր գերուժեղ թվացող Քննչական կոմիտեն։

Այսպես` մթնոլորտը շիկացած է նաև Քննչական կոմիտեում։ 168.am–ի տեղեկություններով` օրերս աշխատանքից կազատվի ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի վարչության պետ Ազատ Գևորգյանը։ Սակայն միայնակ չի հեռանա։ Իր հետ միասին աշխատանքից կազատվի նաև նրա տեղակալ Էդվարդ Կարապետյանը։

Պատճառը, ըստ մեզ հասած տեղեկությունների, նրանց, իսկ ավելի ստույգ` Ազատ Գևորգյանի ու ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի միջև սրված հարաբերություններն են։ Թե ինչու են լարվել 2 վաղեմի մտերմագույն ընկերների հարաբերությունները, կփորձենք պարզել առաջիկայում, սակայն Քննչական կոմիտեում համառ խոսակցություններ են պտտվում, որ ընկերների մեջ խորը անվստահության մթնոլորտ կա, և Ազատ Գևորգյանն իրեն ճիշտ չի պահել։ Եվ սա այն պարագայում, երբ նրանք այնքան մտերիմ էին, որ Քյարամյանն անձամբ էր գնում քաղաքի վարչություն` ընկերոջ ծննդյան օրը շնորհավորելու։

Ըստ մեզ հասած տեղեկությունների` օրերս անգամ նեղ կազմով խորհրդակցություն է եղել, որի ժամանակ Արգիշտի Քյարամյանը, դիմելով Ազատ Գևորգյանին, ասել է` ափսոս էն ճանապարհը, որ միասին ենք անցել։

Քննչական կոմիտեում շոկային վիճակում են։ Դժվար են հավատում, որ Ազատ Գևորգյանի դիրքերը կարող են սասանվել, սակայն ՔԿ մեր աղբյուրները պնդում են` Ազատ Գևորգյանի օրերը հաշվված են. կա’մ պաշտոնի իջեցում կունենա ու կտեղափոխվի այլ աշխատանքի, կա’մ առհասարակ կլքի համակարգը։

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան