«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Դոնբաս մեր այցելության մեջ գեոպոլիտիկ շեշտադրում չկա. Մանուկ Սուքիասյան

Ներքաղաքական
Տեղի հայ համայնքի հրավերով՝ օրերս «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանի գլխավորությամբ պավիրակություն էր մեկնել Դոնբաս՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն։ Վերջիններիս խոսքով՝ այցը կրում էր մարդասիրական, ճանաչողական, քաղաքական եւ աշխարհաքաղաքական բնույթ։ Այս մասին «Իրավունքը» զրուցել է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԱՆՈՒԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ հետ, ով եւս Դոնբաս մեկնածների թվում էր:
 
— Դուք այցելել էիք Դոնբաս, հետաքրքիր է՝ սա նշանակո՞ւմ է, որ «Մայր Հայաստանը» ճանաչում է Դոնբասը՝ Ռուսաստանի անքակտելի մաս:
 
— Մենք Դոնբասում եղել ենք հայ համայնքի հրավերով: Հանդիպել ենք ե՛ւ Դոնեցկում, ե՛ւ Լուգանսկում հայ համայնքների հետ, տարբեր միջոցառումների ենք մասնակցել: Մեր հանդիպումները կրում էին նաեւ հումանիտար բնույթ: Հումանիտար օգնություն ենք փոխանցել ժամանակավոր կացարաններում ապրող տարբեր մարդկանց, ինչպես նաեւ արյան կենտրոնին ենք համապատասխան օգնություն ցուցաբերել: Ունեցել ենք քաղաքական հանդիպումներ եւս եւ ամենաառաջնահերթ հարցը, որը բարձրացրել ենք եւ արել ենք ամեն ինչ, որպեսզի տեղում արդիականություն ստանա, արցախահայերի վերադարձի իրավունքի հարցն է եղել:
 
— Պարոն Սուքիասյան, իսկ «Մայր Հայաստանը» Ղրիմը ճանաչո՞ւմ է՝ որպես ՌԴ անքակտելի մաս:
 
— Եթե նկատեցիք, ես որեւէ գեոպոլիտիկ շեշտադրում չկատարեցի իմ խոսքի մեջ, եւ ունենք այս պահին Դոնեցկ եւ Լուգանսկ կատարած այց:
 
— Իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ Ձեր քաղաքական ուժը նույն Դոնբասի վերաբերյալ ավելի վաղ հայտարարությամբ հանդես չէր եկել:
 
— Որեւէ արտառոց բան ես դրանում չեմ տեսնում: Հայտարարություն շատերը շատ թեմաներով կարող են անել: Մենք փաստացի մեր գործունեությամբ ցույց տվեցինք Հայաստանի ռազմավարական շահերի մեր առաջնահերթությունները:
 
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան