Ալիևը հերթական ինքնախոստովանական ցուցմունքն է տվել միտումնավոր պատերազմ սանձազերծելու մասին

Հասարակություն

Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Իլհամ Ալիևը հերթական ինքնախոստովանական ցուցմունքն է տվել միտումնավոր պատերազմ սանձազերծելու ու ատելություն քարոզելու մասին․

«Օկուպացիայի ժամանակ տարբեր մայրաքաղաքներից մեզ բազմիցս ասում էին, որ այս հարցը, այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Հիշում եք նաև, որ կար մի թեզ՝ ռազմական լուծում չկա, և այն պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։ Ընդ որում, այն այն ժամանակ չէր կոչվում «առաջին Ղարաբաղյան պատերազմ», բայց ասում էին՝ պետք է հաշվի առնել նաև ղարաբաղյան պատերազմի արդյունքները։ Այսինքն՝ ինչի՞ հետ էին ուզում, որ հաշտվեինք։ Նրանք ուզում էին, որ մենք ընդունենք պարտությունը։ Նրանք ուզում էին, որ մեր ժողովուրդը հաշտվի այդ պարտության հետ։

Մյուս թեզն էլ այն էր, որ պետք է սկսել համագործակցել Հայաստանի հետ։ Հասարակական կազմակերպությունների միջոցով անց էին կացվում տարբեր սեմինարներ։ Մեր հանրության մեջ ոմանք իրենց ծախել են օտար շրջանակներին, մասնակցել այդ դասընթացներին, հարաբերվել հայերի հետ, գործարքների գնացել, նրանց հետ համատեղ հանդիպումներ կազմակերպել։ Ի՞նչ կապ կարող էինք ունենալ արյունարբու թշնամու հետ, ով իրագործել է Խոջալուի ցեղասպանությունը և գետնին հավասարեցրել մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը Ղարաբաղի տարածաշրջանում։ Բայց այս օկուպացիան հավերժացնել ցանկացողների նպատակն այն էր, որ ապագա սերունդը՝ երիտասարդ սերունդը, այլևս չուզենա պատերազմ, որ մենք խաղաղության հասնենք Հայաստանի հետ, և այդպիսով օկուպացիան մնա։ Մենք՝ Ադրբեջանի ժողովուրդս, փշրեցինք այս բոլոր ծրագրերը, տապալեցինք դրանք․․․»։

Սա հատված է Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևի՝ սեպտեմբերի 20-ին օկուպացված Ստեփանակերտում ադրբեջանցի երիտասարդների հետ հանդիպման ելույթից։

Այս ելույթով Ալիևը հերթական անգամ խոստովանում է, որ կասեցրել է խաղաղության գնալու ցանկացած հնարավորություն, թույլ չի տվել հանրության մեջ սերմանվի հաշտեցման ու խաղաղության գաղափար, մերժել է կարգավորման խաղաղ ճանապարհը, այսօր էլ նա ակտիվորեն ձերբակալում է հայերի դեմ ատելության քարոզը դատապարտող ադրբեջանցիներին։ Միևնույն ժամանակ Ալիևը փշրում է Փաշինյանի այն թեզը, թե միջազգային հանրությունը մշտապես դիտարկել է Արցախն Ադրբեջանի մաս։ Նման բան չի եղել, առաջարկվել են փոխզիջումային լուծման տարբերակներ, որոնք Ադրբեջանը մերժել է, քանի որ խաղաղ ու փոխզիջումային կարգավորման դեպքում Արցախում հայկական ներկայությունը լինելու էր շարունակական ու երաշխավորված»։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին