«Թուրքական տուն»-ը, որտեղ Էրդողանն ընդունել է Փաշինյանին, ներքաշված է եղել կոռուպցիոն սկանդալում

Հասարակություն

Նախօրեին Նյու Յորքի «Թուրքական տանը» տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը. Zartonk Media-ն որոշ տեղեկություններ է ներկայացրել կարևոր հանդիպման անցկացման վայրի վերաբերյալ:

«Թուրքական տուն»-ը 36 հարկանի երկնաքեր է, որը գտնվում է Միդթաուն Մանհեթենում՝ Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի անմիջապես դիմաց։ Այն ծառայում է որպես Նյու Յորքում թուրքական բազմաթիվ դիվանագիտական առաքելությունների, այդ թվում՝ գլխավոր հյուպատոսության և ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչության կենտրոնակայան և գործում է որպես թուրքական մշակութային գործունեության կենտրոն։

Հատկանշական է, որ 2023 թվականին «Թուրքական տուն»-ը հայտնվել է Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի դեմ կոռուպցիայի գործով Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետաքննության կիզակետում: ՀԴԲ-ի և Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից ղեկավարվող կոռուպցիոն հետաքննությունը մանրամասն ուսումնասիրում է 2021 թվականի քաղաքապետի ընտրարշավի ժամանակ Ադամսի կողմից ենթադրյալ կոռուպցիան: Ենթադրվում է, որ թուրքական կառավարությունը միջնորդի՝ KSK Construction-ի միջոցով՝ Ադամսի ընտրարշավին նվիրատվություններ է փոխանցել: Սա իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել հատկապես թուրքական շահերի հետ Ադամսի կապերի ֆոնին: 2015-ին Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը ֆինանսավորել է Ադամսի ուղևորությունը Թուրքիա, իսկ 2021-ին դեմոկրատ քաղաքապետի նախնական ընտրություններում հաջողությունն ապահովելուց հետո Ադամսը, ըստ տեղեկությունների, ճնշում է գործադրել Նյու Յորքի հրշեջ վարչության վրա՝ թույլատրելու «Թուրքական տան» գործունեությունը՝ չնայած հրդեհային անվտանգության չլուծված խնդիրներին: Քննիչները նաև հարցաքննել են Նյու Յորքի հրդեհային կոմիսար Դանիել Ա. Նիգրոին՝ «Թուրքական տան» հետ կապված որոշման առանչությամբ: 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին