«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կրկին ինտրիգ՝ Շպռոտի անվան շուրջ

Մշակութային

«Այո՛, այո՛, ես արդեն մի քանի ամիս է, ինչ ամուսնացել եմ, կարող եք շնորհավորել»,- այս մասին իր ինստագրամյան էջում գրել է երգչուհի ՇՊՌՈՏԸ, որն արդեն երկար տարիներ է, ինչ ապրում է Միացիալ Նահանգներում:

Նկատենք, որ սկանդալային ու հմայիչ երգչուհին մշտապես իր շուրջը պահել է հանդիսատեսին՝ ոչ միայն իր երգերով, այլ նաեւ իր կողմից տարբեր հետաքրքրություններ առաջացնելով՝ կիսամերկ կամ բավականին համարձակ բացվածքներ կրող հագուստներով նկարահանվելով տեսահոլովակներում, կոշտ ուղիղ եթերներով, որտեղ հիմնականում հնչեցնում էր սթափության կոչեր, որոնք կարող էին լինել նույնիսկ արցունքներով ողողված, հավատքի եւ կրոնի, ինչպես նաեւ քաղաքականության մասին մտքերով եւ այլն:

Ի դեպ, հավատքի առումով լուրեր տարածվեցին, թե իբր երգչուհին հարում է ինչ-որ աղանդավորական կազմակերպության, սակայն ամիսներ առաջ «Իրավունք»-ին տված բացառիկ հարցազրույցում Անին՝ նույն ինքը Շպռոտը, խոստովանեց, որ հարում է միայն Հայ Առաքելական եկեղեցուն եւ չի ընդունում աղանդներին առհասարակ: Լինելով ծայրահեղ անկեղծ եւ տեսակով բաց մարդ՝ Շպռոտը մշտապես խոսել է իր մանկությունից, հպարտացել հայրենասեր հորով, ով զոհվել է արցախյան առաջին պատերազմում: Նա նույնիսկ ինքնախարազանմամբ է մոտեցել իր անցած ճանապարհին՝ երիտասարդներին ներկայացնելով ու խորհուրդներ տալով, թե ինչպես չի կարելի ապրել, եւ որն է ճիշտ կյանքը՝ ելնելով սեփական սխալներից:

Այսօր արդեն իր խոսքերով՝ դարձի եկած երգչուհին, փաստորեն, ստեղծել է իր ընտանիքը եւ շարունակում է ապրել ու ստեղծագործել Միացյալ Նահանգներում, ինչի վերաբերյալ փորձեցինք մանրամասներ պարզել հենց նրանից: Սակայն, երգչուհին չցանկացավ խոսել իր ամուսնության, նորաստեղծ ընտանիքի եւ ընտրյալի մասին՝ խոստանալով այս մասին հարցազրույց տալ՝ որոշ ժամանակ անց: Նա որոշել է դեռեւս գաղտնի պահել սիրելիի անուն-ազգանունն ու լուսանկարը: Դե ինչ, դա յուրաքանչյուրի իրավունքն է, ու մեզ միայն մնում է ցանկանալ երջանկություն երգչուհուն եւ բեղուն աշխատանք:

Այդուհանդերձ, հիշեցնենք, որ Շպռոտն իր հարցազրույցներում մշտապես ընդգծել է, որ ընտանիքն իր համար երազանք է, ինչ վերաբերում է անդավաճան սիրո գաղափարին, ասել է. «Ես հավատում եմ, որ միայն Աստծո շնորհիվ հնարավոր է սիրել եւ այդ սերը մաքուր պահել: Դժվարություններ միշտ էլ կլինեն, բայց անտարբերությունը սպանում է սերը»: Իսկ թե ինչպիսի տղամարդ է տեսնում իր կողքին, երգչուհին բնութագրել է այսպես. «Կարեւոր է, որ տղամարդը ֆինանսապես կայացած, աշխատող լինի: Բայց ես երբեք չեմ նայել փողին: Միշտ նայել եմ մարդկային արժեքին»:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան