Կլինի՞ մեծ պատերազմ Մերձավոր Արեւելքում

Վերլուծություն

Ի­հար­կե, այն ի­րա­վի­ճա­կը, որն այս պա­հին ծա­վալ­վում է Հա­յաս­տա­նի շուրջ (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=293619&l=am), մե­ծա­պես կապ­ված է այն զար­գա­ցում­նե­րի հետ, ո­րոնք այս պա­հին ըն­թա­նում են ողջ մեծ տա­րա­ծաշր­ջա­նում: Ի­րա­կա­նութ­յունն այն է, որ ներ­կա փու­լում Մեր­ձա­վոր Ա­րե­ւելքն էլ ա­վե­լի է մո­տե­ցել մեծ պա­տե­րազ­մի շե­մին, եւ ե­թե այն պայ­թի, Հա­յաս­տա­նը, ու­նե­նա­լով նման իշ­խա­նութ­յուն­ներ, կա­րող է ծան­րա­գույն վի­ճա­կում հայտն­վել:

­Հար­ձա­կում­նե­րը, ո­րոնք այս պա­հին Իս­րա­յելն ի­րա­կա­նաց­նում է Լի­բա­նա­նի դեմ, ի­հար­կե, տա­րա­ծաշր­ջա­նա­յին մեծ պա­տե­րազ­մի վե­րած­վե­լու ռեալ պո­տենց­իալ ու­նեն: ՀԱՄԱՍ-ի դեմ այդ փորձն ակն­հայ­տո­րեն չստաց­վեց. Գա­զա­յի հատ­վա­ծում այն մասշ­տաբ­նե­րը չէին, գու­մա­րած առ­կա տա­րաբ­նույթ շա­հե­րի բա­խում­նե­րը, եւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին պա­տե­րազմ սար­քել ա­մե­րի­կա­ցի­նե­րի ներգ­րավ­մամբ, այդ­պես էլ չստաց­վեց: Լի­բա­նա­նի պա­րա­գա­յում, կրկնենք, այդ հա­վա­նա­կա­նութ­յու­նը շատ ա­վե­լի մեծ է, բայց բազ­մա­պա­տիկ մեծ են նաեւ վտանգ­նե­րը:

­Թե ին­չու է Իս­րա­յե­լին պետք մեծ պա­տե­րազմ, այլ պատ­մութ­յու­ն է` իր շատ խո­րը ար­մատ­նե­րով: Ա­մե­նագլ­խա­վո­րը, Ի­րա­նին հա­ջող­վում է կտրուկ մե­ծաց­նել իր ռազ­մա­կան, ըստ այդմ՝ քա­ղա­քա­կան դե­րը: Այս­տեղ, հաս­կա­նա­լի է, կա Ռու­սաս­տա­նի, Չի­նաս­տա­նի գոր­ծո­նը, բայց մեկ է, տա­րա­ծաշր­ջա­նում հենց Ի­րանն է ա­ռա­ջին պլա­նում: Գու­մա­րած, Ի­րա­նին վեր­ջա­պես հա­ջող­վել է լե­զու գտնել սու­նի իս­լա­մի աշ­խար­հի հետ, ընդ­հուպ այն­պի­սի ֆան­տաս­տիկ ե­րե­ւույթ­ներ են նկատ­վում, ինչ­պի­սին է, ա­սենք, Ի­րա­նի եւ Սաուդ­յան Ա­րա­բիա­յի գոր­ծակ­ցութ­յու­նը նույն «տա­նի­քի» տակ, ինչ­պի­սին է ԲՐԻԿՍ-ը: Ն­ման զար­գա­ցում­նե­րի պայ­ման­նե­րում եր­կա՞ր կգո­յա­տե­ւի Իս­րա­յե­լը, ո­րի բուն գո­յութ­յան հիմ­քե­րը հենց տա­րա­ծաշր­ջա­նա­յին հա­կա­մար­տութ­յուն­ներն են…

­Կարճ ա­սած, մեծ պա­տե­րազ­մը դար­ձել է Իս­րա­յե­լի լի­նել-չլի­նե­լու անկ­յու­նա­քա­րը (առն­վազն՝ ներ­կա­յիս տես­քով): Բայց մեկ նկա­տա­ռու­մով՝ ԱՄՆ-ի ու­ղիղ ներգ­րավ­վա­ծութ­յամբ, քա­նի որ հա­կա­ռակ դեպ­քում պար­տութ­յու­նը ա­մե­նա­հա­վա­նա­կան սցե­նարն է: Եվ այն, որ Լի­բա­նա­նին հասց­վող այս հար­ված­նե­րը, ո­րի արդ­յուն­քում զո­հե­րի թի­վը հա­սել է հար­յուր­նե­րի (այդ թվում՝ տասն­յակ կա­նայք եւ ե­րե­խա­ներ), հենց մեծ պա­տե­րազ­մի հա­մար է, Թել Ա­վիվն ան­գամ չի էլ թաքց­նում:

­Սա­կայն այս­տեղ ա­մե­նա­կա­րե­ւոր հարցն է դար­ձել, թե Ի­րա­նը կնետ­վի՞ ա­ռաջ: Նա­խա­գահ Փե­զեշքի­ա­նը դեռ հան­դար­տութ­յուն է պա­հում, նրա խոս­քում այս պա­հին միայն խա­ղա­ղա­սի­րա­կան նո­տա­ներ են: Այդ թվում, նա Ն­յու Յոր­քում հայ­տա­րա­րեց. «Ի­րա­նը պատ­րաստ է վայր դնել իր բո­լոր զեն­քե­րը, ե­թե Իս­րա­յե­լը պատ­րաստ է ա­նել նույ­նը։ Մենք չենք ու­զում կռվել»: Դա հաս­կա­նա­լի է: Նախ, այս­պի­սով Թեհ­րանն իր հա­մար բա­րեն­պաստ մի­ջազ­գա­յին ֆոն է ա­պա­հո­վում՝ պա­տե­րազմ հրահ­րո­ղի հիմ­նա­կան թի­րախ դարձ­նե­լով իս­րա­յել­յան կա­ռա­վա­րութ­յա­նը: Երկ­րոր­դը. գո­նե նախ­նա­կան փու­լում, ե­թե բա­նը հաս­նի ռեալ պա­տե­րազ­մի, Ի­րանն ա­ռա­ջին դեմ­քով մի­ջամ­տե­լու խնդիր չու­նի: Մի կող­մից, Լի­բա­նանն ա­մե­նե­ւին էլ միայն «Հեզ­բոլ­լա­հը» չէ. այս­տեղ կան տար­բեր ռազ­մա­կան եւ քա­ղա­քա­կան հո­սանք­ներ, ո­րոն­ցից շա­տե­րը հա­կաի­րա­նա­կան դաշ­տում են: Այ­սինքն, Իս­րա­յե­լի ներ­կա հար­ված­ներն ա­մե­նե­ւին էլ միայն Ի­րա­նի դաշ­նա­կից­նե­րին չէ, որ ուղղ­ված են: Մ­յուս կող­մից, ե­թե բա­նը հաս­նի Իս­րա­յե­լի ցա­մա­քա­յին գոր­ծո­ղութ­յուն­նե­րին, դրան­ցում «Հեզ­բոլ­լա­հը» լիո­վին ներգ­րավ­վի, ա­պա մեծ հարց է, թե ինչ ըն­թացք կլի­նի:

Այս­պես, մաս­նա­վո­րա­պես The Wall Street Journal-ի գնա­հատ­մամբ, Իս­րա­յե­լի պո­տենց­իալն ա­մե­նե­ւին էլ թե­րագ­նա­հա­տել պետք չէ, ա­ռա­վել եւս, երբ եր­կար ա­միս­ներ կռվե­լով, այդ­պես էլ չկա­րո­ղա­ցավ լու­ծել ՀԱՄԱՍ-ի խնդի­րը: Իսկ «Հեզ­բոլ­լա­հը», խո­շոր հաշ­վով, ՀԱՄԱՍ չէ, կա պո­տենց­իալ­նե­րի բազ­մա­պա­տիկ տար­բե­րութ­յուն: Օ­րի­նակ, ըստ աղբ­յու­րի, «Հեզ­բոլ­լա­հի» տրա­մադ­րութ­յան տակ կա հրթիռ­նե­րի, ա­նօ­դա­չու թռչող սար­քե­րի եւ հա­կա­տան­կա­յին հրթիռ­նե­րի հսկա­յա­կան զի­նա­նոց՝ ա­ռանց հաշ­վի առ­նե­լու վեր­ջին եւ ըն­թա­ցիկ մա­տա­կա­րա­րում­նե­րը: Խոս­քը առն­վազն 120 -200 հազար հրթի­ռի մա­սին է, ընդ ո­րում, ան­գամ հին հրթիռ­նե­րը հա­մալր­ված են նոր ուղ­ղորդ­ման հա­մա­կար­գե­րով։ Գու­մա­րած` հա­զա­րա­վոր հար­վա­ծա­յին ա­նօ­դա­չու­ներ, այլ մի­ջոց­ներ:

Այ­սինքն, ցա­մա­քա­յին հար­ձա­կումն Իս­րա­յե­լի հա­մար կա­րող է իս­կա­կան մղձա­վան­ջի վե­րած­վել: Այդ թվում՝ ինչ­պես բա­նա­կի, այն­պես էլ` բուն Իս­րա­յե­լին ուղղ­ված ա­մեն օր հա­զա­րա­վոր հար­ված­նե­րի տես­քով: Մինչ­դեռ «Հեզ­բոլ­լա­հի» խնդիրն ա­մե­նե­ւին էլ Իս­րա­յե­լին հաղ­թե­լը չէ՝ այդ եր­կի­րը գրա­վե­լու տես­քով: Պետք է պար­զա­պես ա­ռա­վե­լա­գույն վնաս­ներ հասց­նել բա­նա­կին, ու մի քա­նի հա­զար զո­հի դեպ­քում իս­րա­յել­յան ներ­քին ի­րա­վի­ճա­կը կլու­ծի մնա­ցած հար­ցե­րը:

Ս­րա­նից հե­տո Ի­րա­նի ու­ղիղ մի­ջամ­տութ­յան հեր­թը կհաս­նի՞. գո­նե այս պա­հին փոր­ձա­գետ­նե­րի հիմ­նա­կան մա­սը քիչ հա­վա­նա­կան է հա­մա­րում:

Ըստ այդմ, նույն­քան փոքր է մնում հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ իս­րա­յել­յան ներ­կա­յիս հար­ված­նե­րը կհան­գեց­նեն տա­րա­ծաշր­ջա­նա­յին մասշ­տա­բի պա­տե­րազ­մի: Լո­կալ պա­տե­րազ­մի՝ մի­գու­ցե: Սա­կայն դա կա­րող է ան­գամ Թեհ­րա­նի հա­մար ող­ջու­նե­լի լի­նել, քա­նի որ այն լուրջ հար­վա­ծը, ո­րը մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ կստա­նա Իս­րա­յե­լը, կա­րող է շատ բան փո­խել այդ երկ­րի ռազ­մա­տեն­չութ­յան մեջ: Իսկ խա­ղաղ մթնո­լո­րտ ա­ռա­ջին հեր­թին պետք է Ի­րա­նին. ներ­կա տա­րա­ծաշր­ջա­նա­յին դի­նա­մի­կան նրան միան­գա­մայն հար­մար է:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում