«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ucom ընկերությունը հրապարակել է 2023 թ-ի ֆինանսական արդյունքների աուդիտորական հաշվետվությունը

Տնտեսություն

Ucom ընկերությունը հրապարակել է արտաքին աուդիտի արդյունքում հաստատված 2023 թ-ն ամփոփող ֆինանսական արդյունքները։

2023 թ-ի արդյունքով ընկերության հասույթը կազմել է ավելի քան 38 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատությամբ գրանցելով 5,7% աճ: Ընդ որում, աճը գրանցվել է ինչպես ֆիքսված ինտերնետի (+12,3% աճ՝ 2022-ի նկատմամբ), այնպես էլ շարժական կապի ծառայությունների գծով (+13,5% աճ՝ 2022-ի նկատմամբ)։ Եկամուտների աճը պայմանավորված է բաժանորդային բազայի աճով թե՛ ֆիքսված, թե՛ շարժական կապի սեգմենտներում, ինչին նպաստել է ֆիքսված ցանցի ընդլայնումը դեպի մարզեր, շարժական ու ֆիքսված ցանցի շարունակական արդիականացումը, ինչպես նաև կոնվերգենտ ծառայությունների մշտական բարելավումը։

Ընկերության գործառնական գործունեության արդյունքը զգալիորեն բարելավվել է՝ հասնելով 11,9 մլրդ դրամի՝ 2022-ի 1,3 մլրդ դրամից, իսկ զուտ շահույթը կազմել է 5,6 մլրդ դրամ` 2022-ի 4,3 մլրդ-ի փոխարեն, ինչը վկայում է նաև եկամուտների աճին զուգահեռ ծախսերի կառավարման արդյունավետության աճի մասին։  

Ընկերության ընդհանուր ակտիվները աճել են 30,5%-ով՝ հասնելով 113,1 մլրդ ՀՀ դրամի՝ 2022 թվականի 86,6 մլրդ դրամից։ Ակտիվների աճը փաստում է այդ թվում Ucom-ի ռազմավարական ներդրումների աճի մասին, որոնք ուղղված են տեխնոլոգիական ենթակառուցվածքների բարելավմանն ու ցանցի շարունակական ընդլայնմանը։

Սեփական կապիտալը կազմել է շուրջ 16 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 10,5 մլրդ-ի համեմատ։

«Անցած տարի մենք սկսել ենք մեծ ներդրումներ անել ցանցի որակի բարելավման և ընդլայնման մեջ` առաջ շարժվելով դեպի թվային տրանսֆորմացիա, և հիմա տեսնում ենք այդ որոշման դրական արդյունքները։ Իհարկե, մեր հիմնական նպատակը, որպես հաճախորդամետ ընկերություն, բաժանորդների կարիքները բավարարելն է, նրանց լավագույն ծառայություններն ու թվային փորձառություն մատուցելն է։ Բայց մենք նաև շատ ենք կարևորում ընկերության արդյունավետ կառավարումն ու  լավագույն ստանդարտներին համապատասխանությունը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ucom-ը շարունակում է հետևել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին՝ ապահովելով իր ֆինանսական տվյալների թափանցիկությունն ու հուսալիությունը։ Նշենք, որ ընկերության բոլոր հաշվետվությունները, ներառյալ աուդիտորականները, կարելի է գտնել ընկերության պաշտոնական կայքում՝ հաշվետվություններ բաժնում։

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան