Պատմությունը չի կարող շարադրվել այնպես, ինչպես թույլատրում է տվյալ պահի քաղաքական նպատակահարմարությունը

Թեմա

Շիրազ Խաչատրյանը գրում է

Պատմությունը չի կարող շարադրվել այնպես, ինչպես թույլատրում է տվյալ պահի քաղաքական նպատակահարմարությունը։ Չի ստացվելու․․․․

Թե ինչու պարտվեցինք, ինչու ամեն բան սխալ գնաց ու մեր համար 44-օրյա պատերազմի ավարտը խայտառակ ելք ունեցավ, իմ ու բազմաթիվ մարդկանց մոտ շատ վաղուց պարզ ու հասկանալի է։ 

44-օրյայի աղետի պատասխանատուները հստակ անուն ազգանուններ ունեն, ովքեր մինչ այս պահը իշխանության են ու փորձում են մեր պատմության ամենախայտառակ էջերից մեկը սրբագրել իրենց ուզած ձևով, ովքեր փորձում են իրենց «շրջանակներից» դուրս մեղավորներ փնտրել ու մեղավորներին «դատել», ովքեր հազարավոր տղաներին իրենց դավաճանական քայլերի պատճառով ուղարկել են մահվան դուռ, տասնյակ հազարավոր մարդկանց դարձրել խեղված ու  հաշմանդամ, հարյուրհազարավոր հայերի դարձրել գաղթական, զրկել իրենց տներից, հայրենիքից․․ ու այդքանից հետո ոչ մի վայրկյան զղջալու, ամոթի զգացում...

Այսօր չունենք Արցախի Հանրապետություն, չկա ՀՀ  տարածքային ամբողջականություն, ունենք պոպուլիստ, դավաճան իշխանություն, ով դեռևս շարունակում է «առաջ տանել»   նույն դավաճանական, աղետալի  ու սխալ արտաքին քաղաքական կուրսը, որի արդյունքում ունեցել ենք խայտառակ ելք բոլոր առումներով, ու շարունակելու ենք ունենալ, քանի դեռ նման կամազուրկ, դավաճան  «ռազմաքաղաքական էլիտա»-ն «ապագա կա» գոռալով կառավարելու է Հայաստան աշխարհը...

Բայց որքան էլ փորձ անեն  իրենց պարտությունն ու Արցախի հանձնումն «արդարացնելու» համար դիմել ամենաանբարո քայլերի, մեկ է, չի ստացվելու, կա մի պարզ ճշմարտություն, որ մեր երկրի ներկա աղետալի վիճակի հիմքում քպական կառավարիչներն են, ովքեր վաղ, թե ուշ պատասխան են տալու ամեն բանի համար...

#հավերժ_փառք_տղեքին

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում