«Փաստ». Այն, ինչ «Հայաքվեին» չէր կարելի, «Եվրաքվեին» կարելի՞ է

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Մի քանի արևմտամետ ուժեր շարունակում են ստորագրահավաք իրականացնել՝ «Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի» մասին օրինագիծը խորհրդարան հասցնելու համար: Այս օրերին կազմակերպիչները մայրաքաղաքում ու մարզերում փորձում են ստանալ անհրաժեշտ 50 հազար ստորագրությունները: Մեր ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ ստորագրահավաքը կազմակերպվելու է նաև շաբաթ և կիրակի, այսինքն՝ հանգստյան օրերին, երբ ՏԻՄ-երը չեն աշխատում: Կազմակերպիչները նշել էին, որ դիմելու են Երևանի քաղաքապետարան և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարություն, որ թույլ տան շաբաթ և կիրակի օրերին էլ կազմակերպել: Եվ ահա, նախաձեռնողները հայտարարել են, որ արդեն այս շաբաթ և կիրակի հնարավոր կլինի ստորագրել: Այսինքն, փաստացի ստացել են համաձայնություն:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այն ժամանակ, երբ «Հայաքվեն» էր ստորագրահավաք իրականացնում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնելու նպատակով օրենսդրական նախաձեռնությամբ խորհրդարան մտնելու համար, կազմակերպիչներին թույլ չեն տվել հանգստյան օրերին ստորագրահավաք իրականացնել:

Դիմեցինք «Հայաքվե» նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանին՝ պարզելու՝ իսկապե՞ս իրենք հնարավորություն չունեին շաբաթ և կիրակի օրերին իրականացնել ստորագրահավաք, և եթե այո, ապա ի՞նչ պատճառաբանություն է իրենց ներկայացվել:

Սակայն փաստացի «Եվրաքվեի» ստորագրահավաքի կազմակերպիչներին թույլ են տվել: «Եթե իրենք ասում են, որ համայնքապետարաններն իրենց ընդառաջել են, ուրեմն գործ ունենք երկակի մոտեցման հետ. փաստորեն, կիրառվում են երկակի ստանդարտներ: «Հայաքվեի» պարագայում շատ խիստ հետևել են օրենքի տառին»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Սողոմոնյանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում