«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Այսօր Սրտի համաշխարհային օրն է

Առողջապահական

Ամբողջ աշխարհում այսօր նշվում է Սրտի համաշխարհային օրը. նպատակը սրտանոթային հիվանդությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն է` խրախուսելով որդեգրելու առավել առողջ ապրելակերպ, կանխելու սրտանոթային հիվանդությունների զարգացումը:

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Սրտանոթային հիվանդությունների զարգացմանը նպաստող որոշ ռիսկի գործոններ անփոփոխ են (տարիք, սեռ, ժառանգական հակվածություն) և վերահսկման ենթակա չեն:

Սակայն կան գործոններ, ինչպիսիք են խոլեսթերինի բարձր մակարդակը, ծխելը, գիրությունը (մարմնի զանգվածի ինդեքսը 25-ից բարձր), զարկերակային գերճնշումը, ֆիզիկական թերակտիվությունը, շաքարային դիաբետը, քնի պակասը, անառողջ սննդակարգը, մասնավորապես` աղի օգտագործման չարաշահումը, սթրեսը, դեպրեսիան համարվում են փոփոխելի ռիսկի գործոններ և ենթակա են վերահսկման:

Խորհուրդներ առողջ սրտի համար.

ճիշտ սննդակարգ. սահմանափակելով շաքարի, աղի և տրանսճարպերի օգտագործումը,

ֆիզիկական ակտիվություն. օգնում է բարելավել սրտի աշխատանքը, նվազեցնել խոլեսթերինի մակարդակը և զարկերակային ճնշումը, պահպանել առողջ քաշը:

ԱՀԿ-Ն խորհուրդ է տալիս յուրաքանչյուր շաբաթ 150 րոպե չափավոր ինտենսիվությամբ մարզումներ մեծահասակների համար,

ծխախոտից հրաժարում. նույնիսկ պասիվ ծխի երկարատև ազդեցությունը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների վտանգը,

ալկոհոլի ընդունման սահմանափակում:

Առողջապահության նախարարությունը մի շարք ծրագրեր և միջոցառումներ է իրականացնում սրտանոթային հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման, հիվանդացության ու մահացության ցուցանիշների բարելավման նպատակով, մասնավորապես` առաջնային օղակում 35-68 տարեկան քաղաքացիների շրջանում զարկերակային գերճնշման վաղ հայտնաբերման և ախտորոշման նպատակով անվճար սքրինինգային հետազոտության իրականացում:

«Սրտի անհետաձգելի վիրահատություններ» (Stent for Life) ծրագրի շրջանակում ինֆարկտ պատասխանատու կորոնար զարկերակի ստենտավորում, ինչպես նաև` արտոնյալ պայմաններով աորտա-կորոնար շունտավորում, գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների ժամանակ թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիայի իրականացում, աորտայի շերտազատման անվճար վիրահատությունների իրականացում` ամբողջ բնակչության

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան