«Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ում համակուրսեցին դանակահարել է 16-ամյա սովորողին

Հասարակություն

Սեպտեմբերի 27-ին հերթական քրեորեն պատժելի դեպքն է տեղի ունեցել Երևանի Մամիկոնյանց փողոցում գործող «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ում։ Այդ օրը՝ ժամը 12:30-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված քոլեջում դանակահարություն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ ոստիկանները արդեն քոլեջում պարզում էին դեպքի հանգամանքները, «Ուիգմոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի դրսային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի երեխա։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 16-ամյա տղա է, ով հիվանդանոց է տեղափոխվել «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ից։

Նշվում է, որ քոլեջի տնօրեն Ռոբերտ Աբրահամյանը ոստիկաններին ասել է, որ դեռահասը վազելիս է վնասվածք ստացել՝ պատահաբար դիպչելով սեղանի սուր ծայրին, սակայն ոստիկանները պարզել են, որ քոլեջում տեղի է ունեցել դանակահարություն և 16-ամյա սովորողին դանակահարել է նույն քոլեջի 16-ամյա սովորողը։

Ոստիկանների կողմից բացատրական աշխատանքների շնորհիվ կասկածյալը, նշված քոլեջի անվտանգության աշխատակից 40-ամյա Մարիամ Իսրայելյանի հետ, ներկայացել են ոստիկանության Արաբկիրի բաժին։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշված քոլեջում սա դանակահարության առաջին դեպքը չէ. մարտի 12-ին մահվան ելքով դանակահարություն էր տեղի ունեցել: Սպանվել էր 18-ամյա Ռաֆայել Հ.-ն, որը սովորում էր «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի 3-րդ կուրսում:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին