ԱՇՈՑՔՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ԴԱԺԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԱՆՄԱՀԱՑԱԾ ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ՄԱՆՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ԼԵՌՆԵՐԻ ԱՐԾԻՎԸ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Հասարակություն

Iravunk. com - ի Շիրակի մարզի թղթակիցը Աշոցք համայնքում էր։ Աշոցքի մարզամշակութային կենտրոնում տեղի է ունեցավ Արցախյան 44-օրյա դաժան պատերազմի անմահ հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, փոխգնդապետ ՄԱՆՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ պայծառ հիշատակին նվիրված «ԼԵՌՆԵՐԻ ԱՐԾԻՎԸ» գրքի շնորհանդեսը։ Գրքի հեղինակը ՀԱՍՄԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ է։ Գրքում հուշեր ու վկայություններ են Կարապետյանի հարազատների, ընկերների կողմից, ինչպես նաև բանաստեղծություններ նվիրված անմահ հերոսին։ Շնորհանդեսին ներկա էին հերոսի ծնողներ, որդեկորույս ծնողներ, հարազատներ, ընկերներ։Նշենք, որ գումարտակի հրամանատար Մանվել Կարապետյանը մեկն էր նրանցից, ով առաջինը դիմավորեց թշնամու հարձակումը, անհավասար ու կատաղի մարտի բռնվելով նա կանգնեցրեց մեծաթիվ հակառակորդի։ Մինչև հրամանատարի զոհվելը, թշնամին այդպես էլ չկարողացավ ճեղքել նրա դիրքերի պաշտպանությունը։ Փոխգնդապետին բոլորն են հիշում սիրով, մերօրյա հերոսը մեր զավակներին ու մեզ սովորեցրեց, որ մայրերի հանդեպ իրական սերը հենց հայրենիքի հանդեպ սերն է։ Շիրակի մարզպետի խորհրդական Գնունի Աղաբեկյանն էլ փոխանցեց մարզպետի խոսքը. «Անչափ հուզիչ ու միևնույն ժամանակ պարտավորեցնող միջոցառման ենք մասնակցում։ Դժվար է խոսել, երբ խոսքերով հնարավոր չէ արտահայտել այն ամենը, ինչ զգում ես, դժվար է խոսել, քանզի հայրենիքի համար ամենաթանկը տված հերոսների մասին խոսելիս բառերը աղքատանում են, մտքերը աղճատվում։ «Լեռների արծիվը» գիրքը վստահ եմ արցունքի ու դառը ժպիտի հիացմունքի ու ափսոսանքի, հպարտության ու տխրության զգացումներից է ծնվել, վստահ եմ նաև, որ գիրքը ոչ թե մահվան, այլ կյանքի մասին է, ոչ թե ընկնելու, այլ պայքարի, ուժի, ոգու և հզորության մասին, քանզի «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, փոխգնդապետ Մանվել Կարապետյանի մասին խեղճացած ու անցյալով հնարավոր չէ խոսել։ Փառք հայրենիքի համար կյանքը չխնայած մեր բոլոր հերոսներին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին