Ավտոբուսը մեծ արագությամբ բախվել է բեռնատարին ու բռնկվել (Տեսանյութ, ֆոտո)
ՀասարակությունԿրասնոդարի երկրամասում Ստավրոպոլ-Կրասնոդար ուղղությամբ երթեւեկող ավտոբուսը մեծ արագությամբ բախվել է բեռնատարին ու բռնկվել։ Ավտոբուսում մոտ 50 ուղևոր կար` Ստավրոպոլի «Վիկտոր» հանդբոլային ակումբի երկրպագուները:
Ավտոբուսի վարորդը մահացել է
Նախնական գնահատմամբ վթարի մեղավորը Magnit բեռնատարն է։ Այն դուրս է եկել հանդիպակաց երթուղի` բախվելով ավտոբուսին:
Բախումից հետո ուղևորները սկսել են ապակի կոտրել և դուրս գալ պատուհաններից։
Վթարից տուժածների թիվը 30 է, այդ թվում` 3 երեխա։ 4 ուղևորները ծանր վիճակում են:

