Արդշին բանկային բարդակ
ՀասարակությունԱյսօր մի զավեշտալի իրավիճակ է տեղի ունեցել Արդշին բանկի հեռախոսային սպասարկման կենտրոնի առընչությամբ։ iravunk.com դիմած քաղաքացուց լսեցինք հետևյալը.
Հաճախորդը դիմել էր բանկի ծառայություններից մեկից օգտվելու համար, իսկ աշխատողը հաճախորդից որոշ տվյալներ ստուգելուց հետո էլ փոստով ուղարկել է ծառայությունից օգտվելու անհրաժեշտ տվյալները, սակայն ծառայությունն այդպես էլ չի միացել։ Հաճախորդը 2 ժամ անց կրկին դիմում է բանկին պարզելու խնդիրը, սակայն այս անգամ նրան ասում են, որ վերջինիս անձնագիրը ժամկետն անց է, ընդ որում, այն հարցին, թե ինչո՞ւ ի սկզբանե ստուգելուց հետո չնկատվեց դա և տրամադրվեց ծառայությունրց օգտվելու հնարավորեւթյունը, ինչո՞ւ չարձանագրվեց, որ բանկի տվյալներում հաճախորդի հին անձնագրային տվյալներն է գրանցված։ Բայց, այս պատմության մեջ ամենա աբսուրդայինն այն է, որ հաճախորդը նույն բանկում, մեկ շաբաթ առաջ անցկացրել է գրեթե 2 ժամ բոլոր տվյալների վերաթարմացման նպատակով, այդ թվում անձնագրի, որը բնավ ժամկետ անց չէ, մի քանի անգամ պատճեներ են հանել ու կցել գործերին։
Ահա, թե ինչ բարդակ է տիրում Արդշին բանկում որտեղ ոչ թե Նիկոլն է տերը` այլ հակառակը։ Եվ, ինչպես կասվեր հայտնի սիթքոմում` լավ չեք աշխատում, լավ չեք աշխատում։
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

