Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Հունաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններ
ՀասարակությունՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունն ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորությամբ սեպտեմբերի 25-27-ը աշխատանքային այց է կատարել Հունաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-լեյտենանտ Անաստասիոս Պոլիխրոնոսի և Հունաստանի հետևակային դպրոցի պետ, գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Ս. Կապրալոսի հետ։
ՀՀ պատվիրակությունը շրջայց է կատարել ռազմաուսումնական հաստատությունների տարածքում, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպմանը, կրթական ծրագրերի առանձնահատկություններին, ուսումնանյութական բազայի կահավորվածությանը, ինչպես նաև հանդիպել Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիայում սովորող հայ կուրսանտների հետ։

