Հազար ողորմի ժողովրդավարությանը. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Իր տեղակալի հետեւից հրաժարական տվեց ՀՀ արդարադատության նախարար ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆԸ: Այդ մասին իր հայտարարության մեջ ընդգծելով, թե արդարադատության ոլորտի բարեփոխման համար շատ բան են արել նաեւ այս վերջին երկու տարիներին: Այստեղ կարելի էր նույնիսկ հուզվել, բայց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Սոս Հակոբյանը, ինչպես եւ մենք, զարմացած է: «Անկեղծ, չեմ հասկանում՝ ի՞նչ բարեփոխման մասով է իրենից գոհ Գրիգոր Մինասյանը. տրաքած էլդատավարության, շատ մեծ ուշացումներով եւ խնդիրներով աշխատող հարկադիր ծառայության (հենց օրինակներ ուզեք, ասեք` կասեմ), մի 4 ամիս չաշխատող դատական ակտերի պաշտոնական տեղեկագրի, իր փոխանցումներով (նախաձեռնությամբ) եւ ԲԴԽ որոշումներով հերձված դատական համակարգի, պետական ծառայությունների շարունակվող ցածր որակի, պետական մարմինների կողմից վարչական բողոքարկման ձեւական բնույթ կրելու, նույն վարչական մարմինների կողմից անհետեւանք, ինքնանպատակ ժամանակ ձգելու համար արվող դատական բողոքարկումների՞, թե՞ ինչի... »,- հարց է բարձրացնում Հակոբյանը եւ վստահեցնում, որ Մինասյանի հաջորդողն էլ նման մի արդյունք է ունենալու ու ամենակարեւորը՝ իրենից ահավոր գոհ է լինելու, որովհետեւ լինելու է ՔՊ նախարար, որտեղ չափանիշը՝ «ինչ ուզում ա լինի, մերը լինի..»-ն է:

Ի դեպ, անդրադառնալով Գրիգոր Մինասյանի հրաժարականին եւ նրա դեմ ՔՊ-ական պատգամավորների սկսած ստորագրահավաքին՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆԸ ասել է, թե՝ այդ ստորագրահավաքը չի համաձայնեցվել Նիկոլ Փաշինյանի հետ: Ասեք, որ եփած հավի ծիծաղն էլ կգար այս խոսքերից, բայց Լուլուն խոսում էր ամենայն լրջությամբ: «Հարգելիներս, դուք անգամ ինքնուրույն չեք կարող հորանջել, ուր մնաց առանց ցուցումների դատարկ հայտարարություններ անել»,- արձագանքելով վերոնշյալին՝ ընդգծել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը;

Հիշո՞ւմ եք, որ իշխանությունը հպարտորեն հռչակում էր երկիրը՝ որպես ժողովրդավարության բաստիոն: Պարզվում է՝ դատարանի որոշմամբ, գյումրեցի ակտիվ ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԻ նկատմամբ ընտրված տնային կալանքը փոխարինել է վարչական հսկողությամբ։ Բայց նրան տնից ազատ ելումուտ անելու իրավունք տալով՝ ըստ էության, զրկել են ամենակարեւոր ազատությունից՝ խոսելու, կարծիքը բարձրաձայնելու, հարցազրույցներ տալու, սոցցանցերում հրապարակումներ կատարելու իրավունքից: Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում քաղաքական գործչի կինը՝ Անգին Մալխասյանը, մանրամասնել է. «Կարապետի տնային կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ՝ գրավը դարձնելով 3 միլիոն ՀՀ դրամ: Որպես սահմանափակում՝ դատարանը արգելեց սոցիալական ցանցերում Կարապետ Պողոսյանի կողմից հրապարակումներ կատարելը: Իսկ արդեն սեպտեմբերի 24-ի նիստին դատավորը, իր որոշումը պարզաբանելով, նշեց, որ Կարապետը իրավունք չունի նաեւ լրատվական միջոցներին հարցազրույց տալու, քանի որ լրատվամիջոցները նույնպես կարող են հարցազրույցները տեղադրել սոցցանցերում»։ Ըստ տիկին Անգինի` իհարկե, կարելի էր սա գրագիտության պակաս կամ զավեշտ համարել, բայց իրականում այս ամենն ընդամենը քաղաքական ճնշումների մի մասն է, որն ունի մեկ նպատակ՝ Կարապետ Պողոսյանին զրկել խոսքի իրավունքից։ Ի՞նչ ասես, հազար ողորմի ժողովրդավարությանը:

Զարմացած է «Իրավունք»-ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում