Խաղողի կորիզի յուղը նվազեցնում է սրտի կաթվածի եւ դիաբետի վտանգը

Հասարակություն

Խաղողի կորիզի յուղը կարող է էականորեն նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների եւ դիաբետի վտանգը, ինչը չի կարելի ասել ձիթապտղի յուղի մասին, չնայած նախկինում հակառակն էին պնդում: Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ ավելի լավ է եգիպտացորենի կամ խաղողի կորիզի յուղ օգտագործել: 

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ օմեգա 6 ճարպերում պարունակվող լինոլաթթվի ավելի բարձր մակարդակ ունեցող մարդիկ պակաս հակված են սրտի հիվանդությունների, ինչպես նաեւ չեն տառապում ավելորդ քաշից: Լինոլաթթվի բարձր մակարդակն օգնում է նվազեցնել ինսուլինի նկատմամբ կայունության ձեւավորումը, որը դիաբետի նախանշան է:
«Այդ հայտնագործությունը հսկայական նշանակություն ունի սրտի հիվանդությունների եւ դիաբետի կանխարգելման համար, ինչպես նաեւ կարեւոր է տարեց մարդկանց նորմալ քաշի պահպանման համար, ինչը նպաստում է նրանց կյանքի տեւողության ավելացմանը», - ասել է պրոֆեսոր Մարթա Բելուրին Օհայոյի նահանգի համալսարանից:
Խաղողի կորիզի յուղը լինոլաթթվի հրաշալի աղբյուր է համարվում, որը բոլոր ճարպաթթուների մոտ 80 տոկոսն է կազմում: «Եգիպտացորենի յուղը եւս արժանի է ուշադրության», - նշել են հետազոտողները:

Այնուամենայնիվ, լինոլաթթվի ընդհանուր օգտագործումը նվազում է այն պատճառով, որ սննդայուղերի արտադրության համար գենային փոփոխություն կրած բույսեր են օգտագործվում, որոնք աչքի են ընկնում օլեինաթթվի բարձր պարունակությամբ:

«Բուսական յուղերը փոխվել են: Դրանք բավականաչափ լինոլաթթու չեն պարունակում», - ասել է պրոֆեսոր Բելաուրին: Արժե հաշվի առնել, որ հիդրոգենիզացիայի ընթացքում լինոլաթթուն ավելի արագ է անցնում տրանսճարպերի ձեւի, քան օլեինաթթուն:

«Այնպիսի բույսերի յուղերը, ինչպիսին են վայրի քրքումը, արեւածաղիկը եւ սոյան, լինոլաթթվի աննշան քանակություն են պարունակում. հաճախ դա ճարպաթթուների 20 տոկոսից էլ պակաս է կազմում», - ասել է Մարթա Բելուրին:

Այս հետազոտությունն առաջին անգամ ուսումնասիրում է լինոլաթթվի ազդեցությունը այն մարդկանց առողջության եւ քաշի վրա, որոնք չեն հետեւում որեւէ սննդակարգի:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին