«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Պատմության թեստ՝ հայերիս համար. մենք խելացի՞ ենք, թե՞ հիմար. Արմեն Աշոտյան

Թեմա

Գեղարվեստական գրականության և կինոարտադրության մեջ մի սյուժե կա, ըստ որի՝ մեծահարուստները մեծ գումարներ էին վճարում դիտելու համար, թե ինչպես է այս կամ այն եղանակով մահանում փողի կամ դժբախտության պատճառով այդ շոուին մասնակցելու համաձայնած մարդը: Մինչ այդ խեղճն անցնում էր մահվան բոլոր սարսափների միջով, տեսարաններին կարոտ և տռզած «էլիտան» զվարճանում էր իր դատարկ զրույցներով, սիրախաղերով և էքսկլյուզիվ խմիչքներով լի բաժակներով։

 

Հայաստանի Հանրապետության հետևողականորեն շարունակվող չեղարկումը հենց այսպիսի տպավորություն է թողնում. մի ամբողջ պետություն, մի ամբողջ ժողովուրդ ոչնչանում է իրական ժամանակում, աշխարհի «ուժեղների» գեոպոլիտիկ շահերի և դիվանագիտական կայֆերի համար: ՄԱԿ անդամ պետության մահը վերածվել է յուրահատուկ reality show-ի` իր հանդիսատեսով, իր բազմաթիվ երկրպագուներով, ժանրի կանոններին համահունչ իր սակավաթիվ «սրտացավներով» և իր խաղադրույքներով:

 

Աշխարհը մինչ այս տեսել էր իրական ժամանակում, լայվ ռեժիմում տեղի ունեցող պատերազմներ, ահաբեկչական ակտեր, անգամ 120.000 հոգու ցեղասպանություն, տեղահանում և թեկուզ չճանաչված, բայց 30 տարի գոյություն ունեցող պետության վերացում: Սակայն միջազգային ընտանիքի լիիրավ անդամի խարակիրի դեռևս չէր տեսել: Թեպետ այն, ինչ կատարվում է մեր երկրում, տեղին չէ կոչել միջնադարյան Ճապոնիայի ազնվական տղամարդկանց կամավոր ինքնասպանության եզրույթով, քանզի ճապոնացիները դիմում էին այդ քայլին պատվի և արժանապատվության համար, իսկ մենք հայտնվել ենք այս վիճակում մեր անպատվության պատճառով:

 

Ֆորմալ տեսակետից աշխարհը մեղավոր չէ. այդ մենք ենք փաստացի համաձայնել դառնալ գեոպոլիտիկ փորձարկումների լաբորատոր ճագար կամ գորտ` իշխանության բերելով և մինչև հիմա հանդուրժելով մեզ «լավ կյանք» խոստացող ավանտյուրիստի: Անկեղծ ասած, անգամ ոչ ֆորմալ իմաստով աշխարհը նույնպես մեղավոր չէ, որովհետև իրականում գնում են վաճառվողին, օգտագործում են համաձայնվողին, հալածում են հանդուրժողին:

 

Ներեցեք թվացյալ գռեհկաբանության համար, սակայն քաղաքական իմաստով մեզ չեն բռնաբարում` մենք անվայելուչ և կործանարար կերպով ինքնակամ ենք «տրվում» աշխարհին:

 

Դառը սուրճը ձեռքիս, պարտադրված տնային կալանքի պայմաններում անթաքույց նախանձով եմ հետևում արևմտյան առաջնորդների պնդումներին, թե՝ այ, «Ուկրաինայում պարտադրված խաղաղությունը բացառված է», թե «խաղաղությունը պիտի արդար լինի և հիմնված Ուկրաինայի տարածքային ամբողջականության և միջազգային ամուր երաշխիքների վրա»… Մեկ այլ հաճույք է հետևել Ռուսաստանի ղեկավարության մաստեր-կլասներին` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, դրա միջազգային երաշխիքների և գերակայության մասին, որոնց ընթացքում նույն ՌԴ նախագահը կամ Լավրովը գրեթե Սերժ Սարգսյանի կամ Էդվարդ Նալբանդյանի մակարդակով և որակով հիմնավորում են աշխարհին իրենց մոտեցումները (վերջիններից, օրինակ, կարող եք դիտել Լավրովի հարցազրույցը Sky News Arabia ալիքին, կամ ՄԱԿ-ում իր եզրափակիչ ասուլիսը):

Նիկոլը սկուտեղի վրա մեզ հրամցնում է աշխարհին, որում անգամ այսօր, մեր չքմեղացած, անպատվացած, թուլացած և նսեմացված վիճակում կարելի է գտնել հարթակներ, մեխանիզմներ, գործընկերներ՝ վերջնական ոչնչացումից փրկվելու համար: Սակայն, քանի դեռ նման վճռորոշ պահանջ հայ ժողովուրդը չի ձևակերպել, գեոպոլիտիկ աճուրդի մասնակիցներն այս արյունոտ ներկայացման մեջ միայն բարձրացնում են խաղադրույքները (ի դեպ, բոլոր կողմերից), թե ում կհասնի մեր պետության հանգչող մարմնի սիրտը, երիկամները, լյարդը և անգամ աչքի եղջերաթաղանթը:

 

Սողոմոն իմաստունի հայտնի առակներից մեկը պատմում է մի երեխայի պատկանելիության շուրջ վեճի բռնված երկու կանանց` իրական և կեղծ մայրերի մասին, որոնց տարաձայնությունը լուծելու համար Սողոմոնը դիմեց մի խորամանկ քայլի` հրամայելով սրով մեջտեղից կիսել մանուկին և այսպիսով բաժանել նրան վիճող կանանց միջև: Բոլորս հիշում ենք, որ վիճող կանանցից մեկը երեխային փրկելու համար հրաժարվում է իր հավակնություններից և այսպիսով բացահայտում իր՝ իրական մայր լինելը:

 

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

 

«Ձորաղբյուր» ՏԿՀ (տնային կալանքի հիմնարկ)

04.10.2024թ.

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան