«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ռուսաստանը Սամվել Ալեքսանյանին persona non grata՞ է ճանաչել․ Lurer.com

Թեմա

Ռուսաստանի Դաշնությունը persona non grata է ճանաչել 10 հայ գործարարի ու թեև հայտնի չէ՝ անցանկալի անձանց ցուցակում հայտնվածներից 9-ի անունները, սակայն ըստ տելեգրամյան ալիքներից մեկի տարածած լուրի՝ ցուցակը գլխավորում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, այժմ իշխանությունների սիրելի գործարար Սամվել Ալեքսանյանը։ Նույն ալիքի հաղորդմամբ՝ Սամվել Ալեքսանյան իր արգելքի մասին չի իմացել, նրան տհաճ անակնկալ են մատուցել ռուս սահմանապահները օրեր առաջ՝ ՌԴ օդանավակայանում։

Մոսկվայում 6 ժամ շարունակ սպասեցնելուց հետո հետ է ուղարկվել խոշոր գործարարը՝ Երևան։

ԼՈՒՐԵՐ․com-ը պարզաբանման  համար փորձեց կապ հաստատել Սամվել Ալեքսանյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Իսկ գործարարի կինը՝ Շողերինա Մկրտչյանը ըստ էության չհերքեց լուրը․ «Որ խնդրեմ՝ Սամվել Ալեքսանյանի հետ կապված հարցերով իրեն կդիմե՞ք, որ ինձ չդիմեք։ Ես ոչ մի բանից տեղյակ չեմ և իր հետ կապված հարցերին, կարծում եմ՝ ճիշտ կլինի հենց ինքը պատասխանի»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց գործարարի կինը։

Դիտարկմանը՝ ամեն դեպքում Սամվել Ալեքսանյանն իր ամուսինն է ինչպե՞ս կարող է չիմանալ, որ  Մոսկվայի թռիչքը խափնվել է և Մոսկվայից հարկադրաբար հետ է ուղարկվել իր ամուսինը՝ 6 ժամ օդանավակայանում սպասեցնելուց հետո՝ ըստ լուրերի,   Շողերինա Մկրտչյանը պատասխանեց․ «Դե ոչինչ որ իմ ամուսինն է, գուցե մի բանից էլ կարող եմ տեղյակ չլինել։

Որքան էլ ես ձեր հարցերին ուզենամ պատասանել,  նույնիսկ կարող  ճիշտ էլ չլինել, որովհետև ես տեղյակ չեմ այն ամենից,  ինչ դուք ասում եք, հետևաբար չեմ կարծում, որ իմ պատասխանելը ճիշտ է։ Ես պաշտոնական մարդ չեմ, չեմ ուզում ոչ մի հարցի պատասխանել»,- եզրափակեց Շողերինա Մկրտչյանը։

Կփորձենք, ամեն դեպքում, ստանալ նաև Սամվել Ալեքսանյանի մեկնաբանությունը և պարզել, թե ովքեր են ՌԴ-ի իշխանությունների համար անցանկալի դարձած մյուս հայ գործարարները ու հատկապես ինչ պատճառով։ 

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան