Հնդկաստանի քարանձավներից մեկում գտել են գրեթե ողջ կյանքը մեդիտացիայի մեջ անցկացրած զառամյալ ճգնավորի (Տեսանյութ)
ՀասարակությունՀնդկաստանի քարանձավներից մեկում գտել են ճգնավորի, ով գրեթե ողջ կյանքն անցկացրել է մեդիտացիայի մեջ։ Սկզբում լրատվամիջոցները պնդում էին, որ ծերունին 188 տարեկան է, ավելի ուշ բժիշկներն ասացին, որ նա «ընդամենը» 111 է: Այնուամենայնիվ, սա նույնպես վերջնական ցւցանիշ չէ, երկարատեւ մեդիտացիան գործնականում քիչ ուսումնասիրված երեւույթ է, սակայն գերիշխում է կարծիքը, որ այն կարող է էական ազդեցություն թողնել օրգանիզմի կենսաբանական պրոցեսների դրա` դանդաղեցնելով դրանց ընթացքը: Ըստ այդմ, բժշկական արդի մեթոդներով, որոնք կիրառելի են շարքային մահկանացուների համար, երկարատեւ մեդիտացիայով զբաղվածի տարիքի նույնիսկ մոտավոր հաշվարկը կարող է էապես շեղվել իրականությունից:
Մեկ բան հաստատ է` երկարատև մեդիտացիայի ազդեցությայն ինչ-որ արտառոց հետեւանքներ ճգնավորների մարմնի վրա դեռևս չկա, թեեւ նրան ենթարկել են ամբողջական ֆիզիկա-ֆիզոլոգիական ուսումնասիրության: Ծերունին միանգամայն առող է, իհարկե, չհաշված նրա ռազամյալ տարիքը։

