«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մոսկվան կհավատա՞ Արսենյանի «արցունքներին». ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպան ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ ցնցող հայտարարությամբ է հանդես եկել՝ ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինի հետ հանդիպմանը: Նա մասնավորապես ընդգծել է. «Ես եկել եմ, որպեսզի այս անհանգիստ ժամանակաշրջանում ջանքեր ներդնեմ՝ հարթելու հայ-ռուսական հարաբերությունները, դրանք բերելու այն մակարդակի, որը կբավարարի մեզ»: Ինչ խոսք, հուզիչ է, բայց քաղաքագետ Գագիկ Համբարյանը նկատում է. «Հակառուս Գուգոն գնացել է Մոսկվա կարգավորելու իրենց իշխանության պատճառով փչացած հայ-֊ռուսական հարաբերությունները... Սա լրիվ հիշեցրեց մի պատմություն, երբ մարդամեկը Շիրակի մարզի բուհերից մեկում ռեկտոր էր նշանակել հայտնի կաշառակեր մի այլասերվածի, ով եկել էր այդ բուհ կաշառակերության դեմ պայքարելու խոստումով... Դե դրան նշանակող «միամիտն» էլ հավատացել էր... Հիմա էլ քայլիստ Գուգոն է իր խոստումներով... »: Տեսնենք Մոսկվան կհավատա՞ Արսենյանի «արցունքներին»

Հարցի վերաբերյալ, թե ով է նշանակվելու արդարադատության նախարար, քննարկումները հասել են զավեշտի: Այդ շարքում քննարկվում է անգամ ՔՊ-ական պատգամավոր ԱՐՓԻ ԴԱՎՈՅԱՆԻ թեկնածությունը: Անդրադառնալով վերոնշյալին՝ փաստաբան Արսեն Բաբայանը հարց է բարձրացնում. «Ես իսկապես չեմ հասկանում՝ լո՞ւրջ եք, ասում, որ Արփի Դավոյանին արդարադատության նախարար նշանակելու հարցն է քննարկվում։ Դա իրո՞ք հնարավոր է…Իսկապե՞ս նման քննարկում գոյություն ունի: Անկեղծ եմ ասում, արդեն չեմ հասկանում՝ այսինքն` ո՞նց թե քննարկվում է։ Ի՞նչն եք քննարկում։ Արփի Դավոյանին պետք է նշանակել ու վերջ, սրանում որեւէ քննարկման առիթ չկա։ Արփի Դավոյանին նշանակել արդարադատության նախարար եւվերջ: Զրո քննարկում…»։ Հումորը հումոր, բայց համաձայնեք, որ սա աբսուրդ է, կադրային «Չքաղաքականություն»:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԸ, ըստ NEWS.am-ի տեղեկությունների, հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում: Խոսքը Հայաստանից սահմանված ընթացակարգերի խախտմամբ մանր եղջերավոր անասուններ արտահանելու հարցում թույլ տրված ենթադրյալ հովանավորչության դեպքի մասին է, որն առնչվում է պատգամավորի անվան հետ: Աղբյուրը նշում է, թե դեպքի առնչությամբ քրեական վարույթ կա հարուցված: Ասեք, որ զարմանալի հեռատես է Աղազարյանը, որը ժամանակին՝ ի լուր ամենքի ասում էր. «Կինքնահրկիզվեմ, եթե պարզվի Նիկոլ Փաշինյանը կոռուպցիոն սխեմաներում է»: Իսկ թե ինչ կլինի, եթե պարզվի, որ հենց ինքն է կոռուպցիոն սխեմաներում, ՔՊ-ական ակտիվ պատգամավորն այդ հարցում ռադիկալ քայլերի խոստում, կարծես թե, չի տվել:

Ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան ԱՐԹՈՒՐ ՂԱՄԲԱՐՅԱՆԸ: Նա ընդգծել է, որ Անկախության հռչակագիրը կարող է կորցնել իր ուժը միայն փաստացի, երբ պետությունը փլուզվում է (զավթվում է), դադարում է գոյություն ունենալ. «Իսկ պետության անկումը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն տեղի կունենա, եթե երիտասարդության գիտակցության խորքերում ներդրվի եւ ամրապնդվի Անկախության հռչակագրի դադարեցման մասին գաղափարը, եթե Հռչակագրի «մահվան» մասին գաղափարը վերածվի նրա ներքին-զգայական իրավունքի (կանոնի)։ Այսպիսով՝ որեւէ մարմին, անկախ նրա որոշումներից եւ քաղաքական դիրքորոշումներից, ունակ չէ դադարեցնելու Անկախության հռչակագրի իրավաբանական ուժը կամ նվաստացնելու դրա արժեքը, քանի դեռ գոյություն ունի պետություն»։ Փաստորեն, մնում է հուսալ, որ դեռ պետություն գոյություն ունի…

Զարմացած է «Իրավունք»-ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան