«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Դավիթ Թուջարյանը որոշել է հանրությանը ներկայանալ նոր ոճով

Մշակութային

Վերջերս «Իրավունք»-ին տված հարցազրույցում երգիչ ԴԱՎԻԹ ԹՈՒՋԱՐՅԱՆՆ ասել էր, որ պատրաստվում է նոր երգերով, տեսահոլովաներով եւ ոճով վերադառնալ մեծ բեմ: «Գտնվեցին մարդիկ, որ փորձում էին խանգարել եւ շեղել ինձ իմ երգարվեստից, սակայն ես վերադառնալու եմ նոր խոսքով, նոր երգերով»,- ասել էր երգիչը: Ասվածից ամիսներ անց՝ նա արդեն նորություն ունի. հանրության դատին է հանձնել իր նոր երգն ու նկարահանել տեսահոլովակ, որը կոչվում է «Սիրում եմ», ինչի մասին մանրամասներ ենք պարզել հենց նրանից:

— Դավիթ, ո՞ւմ մտահղացումն էր «Սիրում եմ» երգն ու տեսահոլովակը:

— Երաժշտության հեղինակը Հովհաննես Սայադյանն է, խոսքերի հեղինակը՝ Գայանե Հակոբյանը եւ Հովհաննես Սայադյանը: Ձայնագրությունը կատարել եմ իմ անձնական ստուդիայում՝ «D.T Spiritual Rec. Studio»-ում: Մտահղացումը թիմային էր: Սա ընկերոջս գրած երգն է, եւ այն վաղուց էի լսել: Այդպես որոշեցինք, որ թեթեւ տեսահոլովակ նկարահանենք: Որ ասեմ հատուկ սցենար էր գրվել, կամ եսիմ ինչ՝ ոչ, ուղղակի, սիրային երգ է, որտեղ տղան եւ աղջիկը ճանապարհ են գնում միասին: Տեսահոլովակում նկարահանվել է մոդել, դերասանուհի Միլենա Կազարյանը, իսկ բեք ոկալը, որն ընդամենը մեկ հատված է, կատարել է գործընկերուհիս: Տեսահոլովակը նկարահանվել է Գառնու ճանապարհին, որը տանում է դեպի Ազատի ջրամբար: Ինձ տափաստանային տեսարան էր հարկավոր, եւ այդ հատվածը վաղուց էի նկատել: Կարծում եմ՝ ստացվել է տեսարանը այնպես, ինչպես պատկերացնում էինք ողջ ստեղծագործական թիմով:

— Կարո՞ղ ենք ասել, որ ոճային փոփոխություն եք կատարել:

— Ես, առհասարակ, նախընտրում եմ լինել ունիվերսալ: Փորձում եմ մեր ժողովրդականից, էստրադայինից, մինչեւ այժմյան, թեկուզ մի քիչ թրենդի մեջ երգերին անդրադառնալ, բնականաբար, անպայման հաշվի առնելով` արդյո՞ք դա իմ կատարողական ոճին, կերպարին համահունչ է, թե՝ ոչ, ու եթե ես կհամարեմ, որ կարողանում եմ տվյալ երգը ոճային կատարել, ապա՝ ինչո՞ւ ոչ:

— Այս տեսահոլովակը կարո՞ղ է լինել Ձեր վերադարձի սկիզբը:

— Թերեւս այսպես կպատասխանեմ՝ փորձում եմ տեմպն ու հաճախականությունը պահել: Թե որքանով կարդարացվի ու կընդունվի, թե որքանով նոր ու հին լսարանը կգումարվի իրար, եւ կսկսեն կրկին լսել ինձ, դա էլ ընթացքում կերեւա: Ամեն դեպքում, ինձնով տարված չեմ այդ աստիճան, որ վստահ ասեմ, թե հիմա արդեն պետք է սկսեն ինձ լսել առաջվա նման:

— Ինչո՞ւ եք համեստություն անում:

— Այսօր մենք շատ բարձր որակի երգիչներ ունենք, ովքեր հրաշք կատարողականությամբ երաժշտական գործեր են ներկայացնում: Խոսքս վերաբերում է մեր արվեստագետներին, որոնց, ցավոք, այսօրվա սերունդը չի լսում: Նրանց լսում են զուտ երաժշտական ոլորտը հասկացողներն ու գնահատողները: Ես ինքս միշտ լսում եմ նրանց: Ու անգամ իրենք չունեն այդ լսարանը, ու չեմ ցանկանում վստահ ասել, որ հիմա ինձ կսկսեն լսել, բայց փորձում եմ ինչ-որ քայլեր անել, եւ տեսնենք, թե հանրության որ լսարանն ավելի կնախընտրի այս ոճը, կամ մյուս ոճը, որովհետեւ ոճերը տարբեր են լինելու, ու ուղղվածությունն էլ լինելու է բազմազան: Ես սիրում եմ բազմաբովանդակ լինել, ու դա ինձ դուր է գալիս: Եվ եթե ընթացքում տեսնեմ, որ ինչ-որ մի ոճ հանդիսատեսը ավելի է նախընտրում, դրա վրա էլ կկենտրոնանում, գուցե թեթեւակի շեշտը դնեմ դրա վրա:

— Մոտ ապագայում սպասե՞նք նոր տեսահոլովակի:

— Այո, նոր երգեր կան, որոնք պետք է նկարահանվեն, ձայնագրվեն եւ կրկին հանձնվեն հանդիսատեսի դատին: Կարծում եմ՝ ամիսը մեկ կամ երկու ամիսը մեկ նորությունով հանդես կգամ, կրկին թեթեւ երգերով, տեսահոլովակներով: Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել իմ թիմին, որ միասին աշխատեցինք, որովհետեւ միայնակ հնարավոր չէ անել ցանկացած գործ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան