«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Փաշինյանը ՔՊ-ում արդարադատության նախարարի ֆավորիտ չունի, իսկ Արփի Դավոյանն իր օգտին լոբբինգ է անում․ 168․am

Ներքաղաքական

Գրիգոր Մինասյանի` աշխատանքից ազատվելուց հետո արդարադատության նախարարի պաշտոնը շարունակում է թափուր մնալ։ Վերջին օրերի ֆավորիտ եռյակից Սիսակ Գաբրիելյանը հրաժարվել է արդարադատության նախարարի պաշտոնից։

Երեքշաբթի օրը ՔՊ վարչության նիստում քվեարկվելու է ՔՊ-ական 2 պատգամավորի` Արփի Դավոյանի ու Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը նախարարի պաշտոնում, ինչը պնդում են Արփի Դավոյանն ու Անդրանիկ Քոչարյանը։

Արփի Դավոյանը մեծ ցանկություն ունի նախարար դառնալու ու ՔՊ վարչությունում ակտիվ լոբբինգ է անում իր օգտին։ Այդ հարցում նա ունի ՔՊ-ում հարցեր լուծող Անդրանիկ Քոչարյանի աջակցությունը:

Բայց Արփի Դավոյանը խնդիր ունի։ Նիկոլ Փաշինյանը դեմ է նրա թեկնածությանը, թեպետ բացահայտ բարձրաձայն դեմ չի արտահայտվել։ Վերջինս մտահոգություն ունի, որ Արփի Դավոյանի նշանակումը կզրոյացնի ՔՊ-ի` առանց այդ էլ չեղած վարկանիշը։

ՔՊ-ին մոտ կանգնած 168.am-ի աղբյուրներն ասում են` շրջանառվող թեկնածուների մեջ Փաշինյանը ֆավորիտ առհասարակ չունի։ Խոսում են նաև, որ Անդրանիկ Քոչարյանը Փաշինյանին առաջարկել է անցկացնել իր թեկնածուին` Արփի Դավոյանին։ Ալեն Սիմոնյանն ու ՔՊ-ական այլ պատգամավորներ նույնպես կողմ են, որ հենց Արփի Դավոյանը դառնա նախարար։ Փաշինյանն ասել է՝ հարցը դրեք վարչության նիստին, քվեարկեք:

Տպավորություն է, որ Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունն ամեն կերպ ջանում է ազատվել Արփի Դավոյանից։ ՔՊ-ական մեր աղբյուրը նաև նշեց, որ ՔՊ-ում ոչ թե նախարարի լավագույն թեկնածու են փնտրում, այլ եղածների մեջ փորձում են նախապատվությունը տալ նրան, ով ավելի քիչ քննադատության կենթարկվի։ Արփի Դավոյանը, սակայն, դրանով մտահոգ չէ։ Ինքն ուզում է նախարար դառնալ, և վերջ։

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան