Ձվի ամենօրյա օգտագործումը կարող է նվազեցնել դեմենցիայի առաջացման հավանականությունը. Nutrients

Հասարակություն

Վերջերս կատարված հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Nutrients ամսագրում, գիտնականներն ուսումնասիրել են ձվի օգտագործման եւ դեմենցիայի միջեւ կապը մեծահասակ չինացիների շրջանում։

Հետազոտողները հավաքել են 233 մարդու, որոնց մոտ ախտորոշվել է դեմենցիա, եւ 233 մարդու «վերահսկիչ» խմբում, որոնց մոտ, ինչպես հաստատվել է, դեմենցիա չի եղել, եւ նրանք բոլորը մեծ էին 50-ից։

Հետազոտության մասնակիցները տրամադրել են տեղեկություն իրենց հիվանդության պատմության, կենսակերպի մասին եւ ժողովրդագրական տվյալներ։ Նրանց կողմից ձվի օգտագործումն օրական, շաբաթական եւ ամսական երկու անգամից քիչ չպետք է լիներ։

Այնուհետեւ օգտագործվել է վիճակագրական մոդելավորում դեմենցիայի եւ ձվի օգտագործման միջեւ փոխկապվածությունը գնահատելու եւ հավանականության գործակիցը հաշվարկելու համար՝ հաշվի առնելով սնվելու այլ առանձնահատկությունները, առողջական վիճակը, կենսակերպը, սոցիալ-տնտեսական կարգավիճակը, սեռը եւ տարիքը։

Բոլոր 466 մասնակիցների միջին տարիքը կազմել է 73,6։ Մասնակիցների 63,5 տոկոսը կանայք էին, մինչդեռ 57,7 տոկոսը տեղեկացրել է, որ միջինից ցածր կրթություն ունի։

Դեմենցիայով տառապող խմբի մասնակիցները ավելի մեծ էին եւ, որպես կանոն, ավելի ցածր եկամուտներ եւ կրթություն ունեին։ Նրանք նաեւ ավելի շատ են ծխել, ավելի քիչ հրաժարվել ալկոհոլից կամ թույլ ոգելից խմիչքներից, Պարկինսոնի հիվանդություն, ուղեղի վնասվածքներ, ինսուլտ եւ սրտային հիվանդություններ են ունեցել։ Նրանք տեղեկացրել են, որ ավելի շատ կարմիր միս, ավելի քիչ մրգեր, բանջարեղեններ, թռչնամիս եւ ձուկ են օգտագործել։

Ինչ վերաբերում է ձվի օգտագործման հաճախակիությանը, պարզվել է, որ մասնակիցների 3 տոկոսից քիչն է օգտագործել ձու օրը երկու անգամ, այն դեպքում, երբ 35 տոկոսն՝ ամեն օր, 36,7 տոկոսը՝ ամեն շաբաթ, 12 տոկոսը՝ ամեն ամիս, իսկ 13,5 տոկոսը՝ կամ օգտագործել է դրանք ամիսը մեկ անգամից քիչ, կամ առհասարակ չի օգտագործել։

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ձվի ամենօրյա օգտագործումը կարող է նվազեցնել դեմենցիայի առաջացման հավանականությունը, բայց ձվի չափից շատ օգտագործումը (օրը երկու անգամից շատ) կամ դրանից հրաժարումը էական էֆեկտ չեն ցուցադրել։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին