«Փաստ». Դոն Պիպոն Մոսկվայում ցուցահանդես է բացել

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Հայ խաչակիրների ազատագրական շարժում» հասարակական շարժման ղեկավար Արթուր Ասատրյանի նախաձեռնությամբ Մոսկվայի հայկական «Տապան» թանգարանում բացվել է հայկական կերպարվեստի պատմության ցուցահանդեսը, որը կտևի կես տարի: Կազմակերպչի խոսքով, նախագծի ստեղծման համար պահանջվել է 30 տարվա մանրակրկիտ և հետևողական աշխատանք՝ տարբեր ազգերի հետազոտողների, պատմաբանների, վերականգնողների և նկարիչների խմբի կողմից: Ցուցահանդեսի հիմնական ուղերձն է՝ դիմել անցյալի մեծ օրինակներին, որոնք պետք է ոգեշնչեն հայ ժողովրդի ներկա և ապագա սերունդներին: Խոսքը վերաբերում է Հայաստանի թագավորներին, որոնք մարմնավորում են հայ ժողովրդի պատմական ուղին:

«Հնագույն ժամանակներից մինչև 14-րդ դարում հայկական պետականության անկումը երկիրը կառավարել է 6 թագավորական դինաստիա: Տարբեր ժամանակներում հայկական կառավարիչները կրել են տարբեր տիտղոսներ՝ «Արքայից արքայից» մինչև «սատրապներ»: Ցավոք, պահպանվել են միայն նրանցից մի քանիսի դիմանկարները: Բացի այդ, չեն պահպանվել Ամենայն հայոց կաթողիկոսների դիմանկարները: Իմ պարտքն եմ համարում պահպանել ժողովրդի առաջնորդների հիշատակը, նրանց կյանքի ուղին, քաղաքական և մշակութային ժառանգությունը», - հիշեցրել է Արթուր Ասատրյանը:

Նրա խոսքով, հայ ժողովրդի պատմության մեջ կարևոր դեր խաղացած պետական գործիչների դիմանկարների վերականգնման գաղափարը առաջացել է 1990-ականներին, երբ հետխորհրդային երկրներում սկսեցին տարածվել վիճահարույց արժեքներ: Նպատակը մեկն էր՝ թույլ չտալ, որ աճող սերունդը կտրվի իր արմատներից և մոռանա հայոց պատմության նշանավոր գործիչների անուններն ու դեմքերը: Հենց այս նպատակով էլ մեկնարկել է այս նախագիծը՝ ստեղծել հայ ժողովրդի հերոսական անցյալի իսկական հուշարձան: Վերջին 30 տարվա ընթացքում կատարվել է մեծ հետազոտական աշխատանք, ուսումնասիրվել են բազմաթիվ երկրների արխիվների փաստաթղթեր՝ Վատիկանից մինչև Երևան: Այս տվյալների հիման վրա այսօր վերականգնվել են 50 թագավորի և 132 կաթողիկոսի դիմանկարները: Ստեղծվել է 109 մեծ կտավ, որոնց վրա պատկերված են հայոց պատմության կարևոր իրադարձությունները:

«Այս ամբողջ հավաքածուի հանգրվանը պետք է դառնա նոր թանգարանային համալիրը Էջմիածին քաղաքում: Բայց ինձ համար խորհրդանշական է, որ «Վերածնունդ» առաջին լիարժեք ցուցահանդեսը տեղի է ունենում «Տապան» թանգարանում, Հայ առաքելական եկեղեցու պատերի ներսում, որը դարերով պահպանել է հայ ժողովրդի ինքնությունն ու հավատը», -«Փաստ»-ի հետ զրույցում նշել է Արթուր Ասատրյանը:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում