Աստղագուշակ՝ հոկտեմբերի 8-ի համար

Հասարակություն

Խոյ. Այսօր պետք է ուժ գտնեք հաղթահարելու ձեր ներքին կոնֆլիկտները, կարողանաք զսպել էմոցիաները: Կարող են տարաձայնություններ ծագել մտերիմ ազգականների հետ, սակայն դրանք զգալի չեն լինի: Չի բացառված վեճ հին ընկերոջ հետ, հաշտեցումը արագ կգա, սակայն այնուամենայնիվ տհաճ նստվածք կթողնի:

Օրվա երկրորդ կեսն աչքի է ընկնում էմոցիոնալ անկայուն ֆոնով, տրամադրությունը սովորականից ավելի հաճախակի է փոփոխվում, էմոցիաները վերահսկելն ուղղակի անհնար է դառնում: Դժվար է դառնում կրտսեր ազգականների հետ լեզու գտնելը: Հնարավոր են չպլանավորած ծախսեր:

Ցուլ. Այնքան էլ հարմար օր չէ խոշոր գնումների, ինչպես նաև գործարքներ կնքելու և փաստաթղթեր ձևակերպելու համար: Դուք ձեզ չափից ավելի կտրուկ եք պահում, այդ իսկ պատճառով էլ մեծ է շրջապատի հետ կոնֆլիկտներ ունենալու հավանականությունը, ավելին` նշանի որոշ ներկայացուցիչներ լուրջ հակառակորդներ ձեռք կբերեն:

Այսօր ցանկալի չէ անշարժ գույք ձեռք բերել, խոշոր գնումներ անել: Խորհուրդ չի տրվում նաև ներդրումներ անելը: Վերանորոգման սկիզբը ավելի լավ է թողնել առավել բարենպաստ պահի: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է անսպասելի հանդիպում վաղեմի ծանոթի հետ, որին անհիշելի ժամանակներից չէիք տեսել:

Երկվորյակներ. Այսօր դուք եռանդուն եք, վստահ ձեր ուժերի մեջ, թույլ չեք տալիս որևէ մեկին ձեզ գերազանցել: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչներ ողջ այս օրը անցկացնում են պայքարի մեջ, առանց մտածելու այն մասին, թե կարելի էր և այն նվիրել մի որևէ հետաքրքիր բանի: Ընկերները փորձում են ձեզ տրամադրել խաղաղասիրության, սակայն դա նրանց մոտ վատ է ստացվում:

Դուք թերագնահատում եք այսօր ձեզ հանդիպած մարդկանց: Հետագայում, մտովի վերադառնալով այս ապրիլյան օրվա իրադարձություններին, դուք բազմիցս կփոշմանեք, որ խիստ քննադատաբար էիք տրամադրված և ներողամտություն չէիք դրսևորում:

Խեցգետին. Այսօր ձեր կենսական ներուժը բավական բարձր է, դուք հոգնածություն չեք զգում, անգամ` եթե ստիպված եք լինում զբաղվել մի քանի գործով միանգամից: Դուք մտածում եք ոչ ստանդարտ, ինչն էլ օգնում է բազմաթիվ խնդիրներ լուծել: Օրը հարմար է նոր ծանոթությունների, հետաքրքիր մարդկանց հետ հանդիպելու համար:

Կարելի է երկարաժամկետ պլաններ մշակել, կարող եք վստահ լինել, որ դուք կգտնեք դրանք իրականացնելու առավել օպտիմալ ձևերը: Հնարավոր է հին ծանոթներից արժեքավոր տեղեկությունների, կարևոր լուրերի ստացում: Շանս ունեք շահեկան գործարք կնքելու, կամ մի շարք հաջող գնումներ անելու:

Առյուծ. Այսօր դուք ինքներդ եք խնդիրներ առաջացնում, ընդ որում ոչ միայն ձեզ, այլև` շրջապատի համար: Սեփական գործողությունները չկշռադատելու, սեփական արարքների հնարավոր հետևանքները չգնահատելու ձեր հակվածությունը հանգեցնում այն բանին, որ դուք թույլ եք տալիս մի սխալ մյուսի ետևից: Նշանի որոշ ներկայացուցիչներ լուրջ թշնամիներ են ձեռք բերում, որոնց դիմակայելը շատ ուժեր է խլում:

Փողը խելամիտ ծախսեք, քանի որ այսօր առանց այն էլ մեծ է լուրջ ֆինանսական կորուստների հավանականությունը: Չի կարելի է մոլեռանդ խաղերով զբաղվել, կնքել կասկածելի գործարքներ:

Կույս. Շատ հաջող օր է: Կեսօրին կարող են մանր խնդիրներ ծագել, սակայն դուք դրանք արագ կհարթեք: Կհաջողվի ավարտին հասցնել նախկինում սկսած գործերը, հանգամանքների անսպասելի հաջող ընթացքը կօգնի լուծել հին խնդիրները: Կարելի է վերջ դնել մտերիմների հետ տարաձայնություններին, վերականգնել ընտանիքում խաղաղությունը:

Օրը կարելի է օգտագործել ֆինանսական խնդիրները լուծելու, գործարքներ կնքելու համար: Աշխարհիկ միջոցառումներին այցելելը նոր ծանոթություններ է խոստանում: Չի բացառվում նոր սիրավեպի սկիզբ, որը երկար կտևի և կարևոր դեր կխաղա ձեր կյանքում:

Կշեռք. Դուք շարժվում եք ընտրված ուղղությամբ և ոչ մեկին թույլ չեք տալիս ձեզ շեղել ուղուց: Այսօր ձեր առջև ծագող որոշ խնդիրները միանգամից լուծել չի լինի, սակայն փոքր ինչ ուշ դուք կհասկանաք, թե ինչպես է պետք գործել և ամեն ինչ կհարթեք: Շատերը կցանկանան ձեզ մանիպուլյացիայի ենթարկել, սակայն դուք պետք է սթափ լինեք և նրանց թույլ չտաք դա անել:

Օրվա երկրորդ կեսը հիանալի ժամանակահատված է հանդիպումների համար: Դուք գերազանց եք լեզու գտնում ձեզ համար թանկ մարդկանց, ինչպես նաև նոր ծանոթների հետ: Հնարավոր է, որ գումարներ ստանաք, աշխատեք դրանք միանգամից չծախսել:

Կարիճ. Օրը հիանալի է թվում, սակայն այդ տպավորությունը խաբուսիկ է: Խնդիրները կարող են ծագել անսպասելի և իրենց լրջությամբ տհաճորեն ձեզ զարմացնել: Դրանից բացի, դուք այսօր թերագնահատում եք ձեր և ձեր մտերիմների միջև ծագող տարաձայնությունները, որոնց պատճառները ավելի խորն են, քան թվում է առաջին հայացքից:

Եթե այսօր դուք կառուցեք երկարաժամկետ պլաններ, պատրաստ եղեք այն բանին, որ դրանցում պետք կլինի լուրջ ուղղումներ մտցնել: Ցանկալի չէ խոշոր գնումներ անել, սկսել կապիտալ ներդրումներ պահանջող գործեր, օրինակ` վերանորոգում:

Աղեղնավոր. Անհաջող և լարված օր է, երբ գրեթե անհնար է խուսափել կորուստներից և լուրջ սխալներից: Դուք ցրված ու անուշադիր եք, թույլ եք տալիս վրիպումներ մեկը մյուսի ետևից: Ձեր հակաակորդները հեշտությամբ ձեզ գերազանցում են: Դուք չեք թաքցնում ձեր թուլությունները, և դրանցից կարող է օգտվել ցանկացած մեկը:

Ծայրահեղ կոռեկտ եղեք մտերիմների հետ շփումներում, ամեն մի անհաջող դիտողություն, անտեղի ասված խոսք կարող է ծայր աստիճան տհաճ հետևանքներ ունենալ: Այսօր սկսած հարաբերությունները խիստ անհարթ կդասավորվեն և կստիպեն անհանգստանալ:

Այծեղջյուր. Օրվա առաջին կեսին զգույշ եղեք` սա այն ժամանակահատվածն է, երբ համառության, ագրեսիայի, եսասիրության (իսկ այսօր դուք հակված եք բոլոր այս նշվածներին) ամեն մի դրսևորում կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Մեծ է մտերիմների հետ կոնֆլիկտներ ունենալու, ինչպես նաև ընտանեկան տարաձայնությունների հավանականությունը:

Աստիճանաբար դրական միտումները թափ են հավաքում, և դուք ձեզ ավելի վստահ եք զգում: Ստեղծվում է հնարավորություն` ինչ-որ վաղեմի խնդիրներ լուծելու, և դուք այն բաց չեք թողնում: Այդ պահին նշանի որոշ ներկայացուցիչների մոտ բիզնեսի հետ կապված հիանալի գաղափարներ կծնվեն:

Ջրհոս. Օրը կարող է շատ հաճելի անցնել, սակայն ձեր հաճույքները կարող եք ձեր վրա թանկ նստել, և դուք հետագայում մեկ անգամ չէ, որ կփոշմանեք այն բանից, որ տուրք տվեցիք ձեր ցանկություններին: Հնարավոր են զգալի ծախսեր, դուք գնում եք օրիգինալ, արտառոց իրեր, չմտածելով այն մասին, թե ինչ եք անելու դրանց հետ հետագայում:

Հնարավոր է կոնֆլիկտ հենց’ այն մարդու հետ, ում հետ հարաբերությունները ձեզ համար առավել թանկ են: Դուք հակված եք ասելու այն ամենն, ինչ մտածում եք, առանձնապես չանհանգստանալով, թե արդյոք զրուցակցին դա հաճելի է լսել: Հնարավոր են վեճեր ավագ ազգականների հետ:

Ձկներ. Զինվեք համբերությամբ` այսօր այն ձեզ շատ է պետք գալու: Ձեր կարծիքները պահեք ձեր մեջ` դուք հակված եք դրանք այն ձևով արտահայտել, որ դրանից չեն նեղանա միայն սրբերը: Տարաձայնությունները կարող են ծագել ամեն մի մանրուքից, հետագայում անգամ դուք չեք կարող հիշել, թե որն էր դրանց իրական պատճառը;

Ցանկալի չեն ուղևորությունները` ձեր անուշադրության պատճառով դուք կարող եք ընկնել տհաճ իրավիճակի մեջ: Հնարավոր են ֆինանսական կորուստներ, սակայն դուք կարող եք դրանցից խուսափել, եթե չափից ավելի դյուրահավատ չլինեք: Երեկոյան կարող են խնդիրներ ծագել մարսողության հետ կապված:

 
Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին