«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Զգուշացե՛ք «շան օրի ենք» արտահայտությունից, ձեզ կարող է սխալ հասկանան. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

ՀՀ նախագահ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ Համբուրգի կայունության համաժողովի շրջանակում հանդես է եկել ելույթով: Եվ այստեղ զարմանալին ոչ միայն կայուն անգործության մատնված ի պաշտոնե Սահմանադրության երաշխավորի հայտնվելն է կայունության համաժողովին, այլ նրա ելույթի բովանդակությունը: Խաչատուրյանը, ում անգամ ազգանունը կայուն չէ եւ նախկինում Խաչատրյան էր, մասնավորապես հայտարարել է. «Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով Եվրամիության անզեն քաղաքացիական առաքելության տեղակայումը վճռորոշ դեր է խաղացել վերջին երկու տարվա ընթացքում սահմանային միջադեպերի թվի նվազեցման գործում»: Ու սա ասվում է այն դեպքում, երբ Տեղ գյուղի մատույցներում ռազմական գործողություններից առաջ, դրանց ընթացքում եւ հետո ցցուն դարձավ մի խայտառակ իրողություն, որ եվրադիտորդներն իրենց զեկույցներն ուղարկում են Բրյուսել եւ Բաքու, իսկ Երեւանին ուղարկում են երեք մատի կոմբինացիա: Ավելին՝ նույն այդ եվրադիտորդները հրաժարվեցին որեւէ դիտարկում կատարել Տեղ գյուղում: Ստացվում է, որ Խաչատուրյանը գո՞հ է, որ եվրադիտորդները սոսկ արձանագրում են, թե ինչպես է թուրքը վերաձեւում ՀՀ սահմանը...

Ասացինք՝ թուրք, հիշեցինք թուրքական Միլի մեջլիսի պատգամավոր ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆԻՆ: Ոչ բարով ազգությամբ հայ Փայլանն իր վերջին հարցազրույցներից մեկում հայտնել է, թե իսրայելա֊իրանյան պատերազմի ժամանակ Հայաստանը պետք է բավարարի Թուրքիայի բոլոր պահանջները, որ սահմանը բացվի: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, անդրադառնալով վերոնշյալին, գրում է. «Մի կողմ եմ թողնում սրա աշխարհագրական մանիպուլյացիաները եւ հայ-֊թուրքական սահմանի բացելու կարեւորության ֆետիշացնումը... Դա Նիկոլի ու թրքահպատակների կողմից առաջ քաշվող թեզ է... Ըստ այս անբարոյականի` Թուրքիայի հետ սահմանը բացելու համար Երեւանը պետք է Բաքվին տրամադրի Զանգեզուրի միջանցքը, փոխի Սահմանադրությունը, ադրբեջանցիներով լցնի Հայաստանը, կազմաքանդի բանակը, ներողություն խնդրի արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակի համար եւ պաշտոնապես հրաժարվի Հայոց ցեղասպանությունից... Այս են պահանջում Երեւանից Բաքուն ու Անկարան, որից հետո նոր Էրդողանը պատրաստ է բացել սահմանը Հայաստանի հետ... »: Այսքանից հետո դժվար է չհամաձայնել քաղաքագետի հետ ու չասել, որ իրոք, Փայլանի նմաններն ապացուցում են, որ, ինչպես կասեր Նժդեհը, հայի տականքն ուրիշ է:

Զարմանալի հարցադրմամբ է հանդես եկել ՌԴ ԱԳ նախարար ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ: Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի ղեկավարների միջեւ Կրեմլում բանակցությունների ժամանակ նա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկել է կվադրոբերների հարցը: «Կվադրոբերներ ունե՞ք»,- հարցրել է Լավրովը եւ չսպասելով պատասխանի՝ նշել, թե դա նոր շարժում է, մարդիկ իրենց շների պես են պահում: Միրզոյանը հաստատել է, որ գիտի կվադրոբերների տեղաշարժի մասին՝ այն անվանելով նոր: Իր հերթին զրույցին ներկա ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանն ասել է, որ Եվրոպայում կվադրոբերներն արդեն իրենց բնորոշում են որպես «գենդեր»։ Իրականում կվադրոբերը հերթական արեւմտյան այլանդակ ենթամշակույթն է, որի ներկայացուցիչները շարժվում են չորս ոտքերի վրա եւ ընդօրինակում կենդանիների շարժումները: Բայց արդյոք Լավրովը սա նկատի ուներ, թե՞ ասածի մեջ այլ ենթատեքստ կար, օրինակ, միգուցե նկատի ուներ որոշ շնաբարո դուրսպրծուկների՞: Ինչեւէ, այլեւս զգուշացեք «շան օրի ենք» արտահայտությունից, ձեզ կարող է սխալ հասկանան:

Զարմացած է «Իրավունք»-ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան