«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հանգիստ վեր ընկեք Նիկոլի ձախ գրպանում ու մանրից ծախսեք «30 արծաթը». Շարմազանով

Ներքաղաքական
«Ոտքի տակ մի ընկեք ու հեռու «խաղացեք» Սերժ Սարգսյանից:
 
Քաղաքական խամաճիկների պակաս հայկական քաղաքական դաշտը երբեք չի ունեցել։ Բայց դրանք մեծ թափով սկսեցին բազմանալ 2018-ի հեղաշրջումից հետո։
Դրանց մի մասը տեղավորվեցին նախ Փաշինյանի գրպանում՝ դառնալով գրպանային կամակատարներ։ Աստիճանաբար նրանք սկսեցին գործուղվել «ընդդիմության» դաշտ՝ նպատակ ունենալով աղտոտել ազգային-պետական դաշտն ու ստվեր գցել իրական ազգային-պետական առաջնորդների եւ ուժերի վրա։
Դրանք, ըստ էության, կամավոր ստանձնեցին «30 արծաթի» դերակատարի գործառույթ Հայաստանի ու Արցախի նկատմամբ։ Ու դրանք մեծ պորցիաներով սկսեցին ապականել ոչ միայն քաղաքական դաշտը… Դժբախտաբար դրանց մի մասը բուծվեց ու գործուղվեց նաեւ այլ ոլորտներ՝ մշակույթից մինչեւ գիտություն, բուհական համակարգից մինչեւ «հոգեւոր» դաշտ։ Դրանց ընդհանուր առմամբ կարելի է անվանել «նիկոլական ուրվականներ»։
 
Ո՞րն է դրանց գործառույթը… Ապականելով ազգային-պետական դաշտը՝ ցեխ շպրտել ՀՀ նախկին ղեկավարների ու նախ եւ առաջ ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի ուղղությամբ։ Դրանց, ինչպես Փաշինյանին ու Ալիեւին, քուն ու դադար չի տալիս Սերժ Սարգսյան պետական-ազգային գործչի ամուր ոտքերի վրա կանգուն մնալու ու պայքարելու վճռականությունը։ Արցախը հանձնած եւ Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնող Փաշինյանին քննադատելու փոխարեն՝ սրանք քննադատում են Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին՝ իրականացնելով Բաքվի տիրակալի սրտի ցանկությունը։ Մեկ Բաքուն է խոսում Սերժ Սարգսյանի ակտիվ քաղաքական դերակատարման դեմ, մեկ՝ սրանք։
 
Իսկ ովքե՞ր են իրականում սրանք։ Մեկը քաղաքական դաշտում բացահայտ կասկածելի համարում ունեցող է, ով պատերազմից հետո Նիկոլին կապիտուլյացիայի մեջ էր մեղադրում, իսկ այնուհետեւ սկսեց կատարել նույն Նիկոլի հատուկ հանձնարարականները, ի դեպ, Պրահայում Արցախն Ադրբեջանին հանձնելու ժամանակ։
Իրենք իրենց «կուսակցությունում» հրապարակային 2,5 հոգի են մնացել, բայց 15 հազար անդամ ունեցող ՀՀԿ-ին խորհուրդ են տալիս, թե ո՞ւմ ընտրեն կուսակցության առաջնորդ։ Գնացեք ձեր դարդը լացեք ու մտածեք, թե ինչո՞ւ ձեր թիմի լիդերների մեծ մասը լքեց ձեր կուսակցությունը: Մյուսն էլ կուսակցության անուն ունի, բայց կուսակցականներ չունի։ Էն մեկն էլ քնում-արթնանում է, երազում մանդատ է տեսնում։ Ու սրանք եկել ՀՀԿ ու Սերժ Սարգսյան են քննադատում:
 
Մինչեւ 2018-ի հեղաշրջումը կփափագեիք Սերժ Սարգսյանին բարեւել, իսկ բարեւելու դեպքում էլ շատ հավանական է առաջիկա մեկ ամիսը ձեռքներդ չէիք էլ լվանում։ Ասել մեր երջանկահիշատակ Գալուստ Գրիգորիչին՝ մենք ձեր մերկությունը վաղուց ենք տեսել, բայց չենք գայթակղվել։ Նենց որ՝ հեռու մնացեք ՀՀԿ-ից ու Սերժ Սարգսյանից։ Եթե մենք 2018-ին հեղաշրջմանը դիմացել ենք ու չենք ծնկել ձեր նման Նիկոլի առաջ, սրանից հետո պայքարի ճանապարհից հետ չենք նահանջելու։ Երբ մենք, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ցրտին ու ցեխին փողոցում ու բանտերում պայքարում էինք, դուք Նիկոլից հանձնարարականներ էիք ստանում։ Երբ մենք հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում առանց աչք թարթելու կանգնած էինք ռեժիմի կրակոցների առջեւ, ձեր մի մասը փախած էր, իսկ մյուս մասն էլ ՝ տունը կարկանդակ էր ուտում։ Այնպես որ, հանգիստ վեր ընկեք Նիկոլի ձախ գրպանում ու մանրից ծախսեք «30 արծաթը»։
Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան