«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ի՞նչ եղավ 1 տոննա կոկաինը, որտե՞ղ անհետացավ 230 կգ-ը

Իրավական

Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը խոստովանեց՝ ՊԵԿ-ը միշտ էլ թմրամիջոցներ հայտնաբերել է Հայաստան մտնող գույքերում։ Ավելին՝ խոստովանեց, որ ոլորտում դեռ շատ անելիքներ կան անելու, իրենց աշխատանքն իդեալակն չէ։ 

«Եթե մաքսային մարմինը զննի Հայաստան մտնող բեռների 100 %-ով, ապա մինչև Փոթի հերթեր կգոյանան։ Պետք է ճիշտ թիրախավորել, շատ կարևոր է նաև համագործակցությունը՝ իրավապահ մարմինների միջև»,- ասաց նա։

Ճշտող հարցին, թե մաքայինի թերացո՞ւմն է եղել, որ մեկ ու կես տարի առաջ ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող բանանի պահեստներից մեկում շուրջ 1 տոննա կոկային է հայտնաբերվել ՀՀ-ում, ոչ թե մաքսային զննման ժամանակ, Բադասյանն ասաց․ «Եթե ռիսկի պրոֆիլն, օրինակ, ռիսկային համարեր և թիրախավորեր և զննության ենթարկվեր՝ կընդունեի։ Եթե այդպես չի, ապա չեմ կարող լիարժեք ընդունել, բայց ցանկացած թմրամիջոցի մուտքը ՀՀ, եթե դա տեղի է ունեցել մաքսային հսկողության գոտով, ի վերջո, այո, մաքսային մարմնի պատասխանատվության տակ է գտնվում»,- ասաց նա։

Այնուամենայնիվ Բադասյանը չպատասխանեց այն հարցին, թե ինչպես է դասավորվել օրեր առաջ հայտնաբերված կոկայինի ճակատագիրը։ Բադասյանը նաև անդրադարձել է էլեկտրամոբիլ ներմուծման դեպքերին ու ասել, որ այս տարի քաղաքացիներն ավելի շատ են էլեկտրամոբիլ ներմուծել: Ընդգծեց՝ արդեն 7400 էլեկտրամոբիլ է ներմուծվել Հայաստան արտոնյալ պայմաններով. «Նրանք ազատված են ԱԱՀ-ից և դա շարունակում է ուժի մեջ լինել և մենք ունեինք լրացուցիչ 600 քվոտա, որը պահել էինք նմանատիպ դեպքերի համար։ Եվ հիմա դա ավելացվեց, որպեսզի այն քաղաքացիները, ովքեր իրենց էլեկտրամոբիլները բերել են Հայաստան, կարողանան օգտվել այդ արտոնությունից։ Ընդհանուր դառնում է 8000»։

Անդրադառնալով էլեկտրական ավտոմեքենաների գույքահարկի դրույքաչափերի բարձր լինելուն՝ Պեկ նախագահը նշեց, որ դրանց վերաբերյալ ավելի խորքային քննարկումներ են ընթանում: Նա հավելեց, որ այս պահին չի կարող ասել՝ գույքահարկի դրույքաչափերը էլեկտրական մեքենաների համար կնվազեն, թե ոչ:

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան