Հեռացա կարոտով... Վերջին հրաժեշտը՝ Զառա Տոնիկյանին

Մշակութային

Լռեց հայ ջազային էստրադայի բացառիկ ձայներից մեկն՝ այս անգամ հավերժ: Մահացել է ԶԱՌԱ ՏՈՆԻԿՅԱՆԸ… Նա իր երաժշտական գործունեությունը սկսել էր 1970-ական թվականներին: 1974 թվականին Չեխիայում առաջինն էր Հայաստանը ներկայացրել էստրադային երգի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում եւ հաղթել: Աշխատել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած ջազ նվագախմբում: Հանդես է եկել Մոսկվայի հեռուստատեսության «Գոլուբոյ օգոնյոկ»-ներում եւ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովայի հետ ներկայացրել խորհրդային էստրադան Կենտրոնական հեռուստատեսությունում նկարահանված սովետա-շվեդական ծրագրում՝ Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արամ Սաթյանի եւ այլ կոմպոզիտորների երգերով:

«ԵՍ ՀԻՄԱ ԱՊՐՈՒՄ ԵՄ ԻՆՔՍ ԻՆՁ ՀԵՏ»

Եթե այսօր երգիչ-երգչուհիների համար բոլոր դռները բաց են, համացանցը հասանելի ամենքին եւ բեմում ու էկրաններին նրանց գրեթե ամեն ինչ թույլ է տրվում, ապա 1970-80-ական թվականներին գեթ մի փոքր ազատությունը բուռն քննադատության էր արժանանում ու ընդունվում սվիններով: Քչերն էին կարողամում մի ամբողջ հասարակարգի դեմ դուրս գալ, թելադրել տարբերվող ոճ եւ նոր էստրադային ճաշակ ձեւավորել, այդքանից հետո էլ հասնել նրան, որ վայելեր հանրության սերն ու ջերմությունը: Նրանցից էր ՀՀ վաստակավոր արտիստ Զառա Տոնիկյանը: Նա կյանքի վերջին 32 տարին ապրեց Բելգիայում, բայց չկորցրեց հայ ունկնդրի հետ, ինչպես ինքն էր ասում, աստվածային կապը: Բծախնդիր եւ երբեմն իրականության հետ ծայրահեղության հասնող անհաշտ երգչուհին հաճախ չէր հարցազրույցներով հանդես գալիս: Բայց իր ամենաանկեղծ հարցազրույցներից մեկը հենց «Իրավունք»-ի հետ էր՝ ուղիղ 11 տարի առաջ, որից հատվածներ ներկայացնում ենք մեր ընթերցողներին:

Տիկին Տոնիկյան, այսօր քչերը գիտեն, թե ինչ դժվարություններ եք ունեցել, երբ 1992 թվականին հաստատվեցիք Բելգիայում: Ինչո՞ւ լռեցիք:

Առաջին տասը տարին հիանալի էր, քանի որ անգամ ոչ լեգալ ժամանակ համերգներս շարունակվում էին: Իսկ մնացած տասը տարին դժվարացավ, որովհետեւ եղբայրս մայրիկիս ու ինձ լքեց. հիմա նա երկնքում է…

Ձեր ընտանիքի մասին մենք գրեթե ոչինչ չգիտենք, ո՞ւմ հետ է այսօր ապրում Զառա Տոնիկյանը:

Ես հիմա ապրում եմ ինքս ինձ հետ:

Բայց հանդիսատեսը միշտ իր սիրելի արտիստին պատկերացնում է գնահատված ու կատարյալ երջանիկ…

Կարծում եմ, որ հայուհիները միշտ էլ ամենուր գնահատված են: Իսկ ամեն մի հայուհի կատարյալ երջանիկ լինելու համար՝ կատարյալ տղամարդիկ են պետք:

Ի՞նչ նմանություններ ու տարբերություններ ունեն հայերն ու բելգիացիները, հե՞շտ է ապրել վերջիններիս հետ՝ կողք կողքի:

Բելգիացիների եւ հայերի միջեւ երկու տարբերություն կա. նախ իրարից հազարավոր կիլոմետրերով հեռու են ապրում եւ ագրեսիվ չեն:

«ՄԵԾ ՀԱՃՈՒՅՔՈՎ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՄ ՀԱՅՐԵՆԻՔ, ԵԹԵ…»

Գաղտնիք չէ, որ Դուք եղել եք 70-80-ական թվականների հայկական էստարդայի ամենայուրօրինակ պահվածքով ու երգացանկով երգչուհին: Պահպանե՞լ եք Ձեր արվեստին բնորոշ «խենթությունը»:

Բարեբախտաբար, պահպանվել է իմ արվեստն այնպիսին, ինչպիսին կար:

Եթե հնարավոր լիներ կրկին վերադառնալ 70-80-ական թվականներ, ի՞նչը կցանկանայիք փոխել Ձեր կյանքում:

Ոչինչ փոխել չէի ցանկանա, միայն մեկ ցանկություն՝ որ ավելի շատ ձայնագրություններ անեի:

Քանի որ արդեն անցյալում են մնացել 90-ականների դժվաև տարիները, եւ ինչպես Դուք եք նշել Ձեր սակավ հարցազրույցներից մեկում, «մթության հանդեպ վախի զգացումն» այլեւս չկա, հնարավո՞ր է, որ մի օր վերադառնաք հայրենիք՝ մշտական բնակության համար:

Այո, մեծ հաճույքով կվերադառնամ հայրենիք, եթե ինձ ապահովեն բնակարանով եւ աշխատանքով:

«ՉԻ ԿԱՐԵԼԻԻ» ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՊԵՏՔ Է ՉԱՓ ՈՒՆԵՆԱ»

Ի դեպ, տարիները սլանում են, բայց դրանք Ձեզ վրա իրենց դրոշմը չեն թողնում, ինչպե՞ս է հաջողվում մնալ միշտ երիտասարդ ու չկորցնել արտաքին փայլը:

Շնորհակալ եմ հաճոյախոսության համար: Ես գիտեմ, որ գրեթե բոլոր երգչուհիները դիմել են կոսմետիկ վիրահատությունների կամ խնամքի միջոցների: Դեռ չեմ հասել դրան, իսկ թե ինչպես եմ երիտասարդ մնացել, ես ինքս Աստծուն եմ հարցնում:

Ըստ Ձեզ, հայկական էստրադան այսօր անկո՞ւմ է ապրում, թե՞ վերելք: Ո՞ւմ երգերն եք այսօր առավել հավանում:

Իմ կարծիքով՝ այսօրվա էստրադան միապաղաղ է, իսկ միապաղաղը ո՛չ անկում ունի, ո՛չ վերելք: Այսօր չեմ ունկնդրում հայկական էստրադան: Իմ կոլեգաները թող ներողամիտ լինեն իմ նկատմամբ, չեմ կարող ասել, թե որ մեկն է, որ մեկից առավել…

Դուք ժամանակին համարվել եք ամենահամարձակ երգչուհիներից մեկը, այսօր չափանիշները փոխվել են եւ բեմում ամեն ինչ կարելի է տեսնել: Ի վերջո, ո՞րը պետք է լինի «չի կարելիի» սահմանը:

Ես շատ անգամ եմ տեսել «չի կարելիի» երեւույթները, բայց հիմա չեմ կարող նշել, քանի որ չգիտեմ էլ, թե որը նշեմ: «Չի կարելին» մարդու համար է, եւ բեմը նույնպես պահանջում է կուլտուրա: Եվ դրա հետ մեկտեղ «չի կարելիի» ազատությունն էլ պետք է չափ ունենա:

Վերջերս հայրենիքում էիք, ի՞նչ տպավորություններով հեռացաք Հայաստանից:

Տպավորություններս ե՛ւ ուրախ են, ե՛ւ տխուր… Տխուրն այն էր, որ մարդիկ աշխատանք չունեն, ինչպես առաջ էր, իսկ ուրախալին այն էր, որ ժողովուրդն ավելի զարգացած է դարձել, քան առաջ էր: Եվ հեռացա կարոտով…

— Հայաստանյան հանդիսատեսն էլ Ձեզ է սիրում ու կարոտում…

Այն սերը, որչափ իրենք են ինձ հղում եւ սպասում, նույնը հազարապատիկ անգամ ես եմ զգում: Շատ կուզենայի այդ անկրկնելի աստվածային կապը հղեինք միմյանց համերգի ժամանակ:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…

Զրույցը՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում