Երևանն Արարատի մարզին կապող «Զբորնի պունկտի» կամուրջը ամեն պահի կարող է փլվել (լուսանկարներ)

Հասարակություն

Արդեն տևական ժամանակ է՝ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր խնդրում են, որպեսզի ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վերջապես լուծեն Երևանն Արարատի մարզին կապող՝ ժողովրդին հայտնի «Զբոռնի պունկտի» հարևանությամբ գտնվող, ամեն պահի փլուզվելու վտանգի տակ գտնվող կամրջի հիմնանորոգման կամ կապիտալ վերանորոգման աշխատանքները։

Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, կամրջի հարևանությամբ ապրող բնակիչները, ովքեր հրաժարվեցին այդ պահին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Վաղը ողջ հայությունը նշելու է Էրեբունի-Երևան տոնը ու ուզում ենք հավատալ՝ ՀՀ կառավարությունը, Երևանի քաղաքապետարանը մյուս տարի Էրեբունի-Երևան տոնին մեզ նվեր կանեն՝ այս վտանգավոր կամուրջը հիմնովին վերակառուցելու տեսքով։ Դրանից լավ նվեր մյուս տարի Էրեբունի-Երևան տոնի առթիվ ո՛չ կառավարությունը, ո՛չ քաղաքապետարանը չեն կարող տալ։ Մենք խնդրում ու պահանջում ենք, որպեսզի վերջապես սայլը տեղից շարժվի։ Կամրջի ողջ երկարությունը մի քանի հարյուր մետր է ու հաստատ, եթե բարի կամք դրսևորեն, էդ խնդիրը կլուծեն։ 

Կամրջի տարբեր հատվածներում արդեն հսկայական ճաքեր ու փոսեր են առաջացել, որ նույնիսկ տակը երևում է ու այս հատվածով ոչ միայն մարդատար փոքր ավտոներ, այլ նաև բեռնատարներ, միջհամայնքային ու քաղաքային տրանսպորտ է անցնում։ Պատկերացնո՞ւմ եք՝ Աստված չանի հանկարծ այդ պահին կամուրջը փլուզվի, վիրավորների ու զոհերի մասին էդ ժամանակ չեք խոսի։ Հենց հիմա պետք է հետևություններ անեք ու սկսեք Երևանն Արարատի մարզին կապող այս կամուրջը խելքի բերեք։ Էլ չենք ասում, որ փոսերի ու ճաքերի պատճառով անընդհատ վթարներ են տեղի ունենում։ Մարդիկ չգիտեն՝ որ փոսից ու ճաքից փախցնեն, իսկ արտաքին լուսավորության մասին էլ խոսք չկա։ Ուզում ենք հիշեցնել նաև, որ երբ ասում եք, թե մեզ համար զինվորի կյանքը թանկ է, իմացեք, որ այս հատվածով են նաև զինվորներին ու զորակոչիկներին ճանապարհում զորամասեր»։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև՝ բնակիչները նշում էին, որ նույնիսկ որոշել են դիմել ծայրահեղ միջոցի, ի նշան բողոքի փակել ճանապարհը, սակայն այս պահին ձեռնպահ են մնում նման գործողություններից՝ հավատալով, որ կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանը խելամիտ ժամկետներում խնդիրը կլուծեն։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին