«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչու նախարար դառնալու` Արփի Դավոյանի «մուրազը փորը մնաց»

Ներքաղաքական

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը մերժել է պատգամավոր Արփի Դավոյանի թեկնածությունն արդարադատության նախարարի պաշտոնում: Իսկ ինչ է տեղի ունեցել ՔՊ-ում, լավատեղյակ աղբյուրներն ուշագրավ մանրամասներ են պատմում:

Իրականում, որքան էլ վերջին օրերին մի շարք հանրային դեմքեր, բառիս բուն իմաստով, ղժժում էին Արփի Դավոյանի նախարար նշանակվելու հավանականության վրա, ՔՊ-ում շատերը պաշտպանում եւ սատարում էին նրան:

Համենայնդեպս, մինչեւ այն պահը, երբ, ըստ որոշ շշուկների, Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը չի պնդել, որ նախարար պետք է նշանակվի իր ընկերուհին՝ մեկ այլ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը: Բայց բանն այն է, որ Ջուլհակյանն ունի տնտեսագիտական կրթություն, իսկ իրավաբանության հետ կապ ունի այնքանով, որ մի քանի դասընթացի է մասնակցել ու դարձել իրավաբան ու իրավապաշտպան՝ սորոսական տարբեր կազմակերպություններում: Հետեւապես, նրան նշանակելը լրիվ անտրամաբանական կլիներ, իսկ չնշանակելը՝ վտանգավոր:

Այո՛, վտանգավոր էր աթոռի համար մրցակցության մեջ դնել Ջուլհակյանին եւ Դավոյանին, որովհետեւ Դավոյանի նշանակվելու դեպքում՝ գուցե Ջուլհակյանը սկսեր «երգել»: Չար լեզուներն ասում են, թե նույն Ջուլհակյանը լուրջ տեղեկատվության է տիրապետում Փաշինյանների ընտանիքի վերաբերյալ, ընդհուպ ինչ-ինչ կանխիկ ֆինանսների շրջանառության: Այնպես որ, Ջուլհակյանին չնեղացնելը Փաշինյանի ընտանիքում չգրված օրենք է: Դրա համար էլ ՔՊ վարչությունը երեկ ընտրեց այն տարբերակը, որով, ինչպես ասում են՝ «ոչ շիշը վառվի, ո՛չ` քյաբաբը»: Արդյունքում ո՛չ Դավոյան Արփին կնստի արդարադատության նախարարի աթոռին, ո՛չ էլ Ջուլհակյան Արուսյակը:

Սեփ. լրատվություն

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան