«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ազգ, ինչի՞ ես թույլ տալիս երեխայիդ ապագան գողանան. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն օրերս համագումար անցկացրեց, եւ քաղաքական խորհրդի նախագահ վերընտրվեց ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ: Սակայն սա չէ ուշագրավ, այլ հենց Սուրենյանցի քաղաքական անցյալն ու հավակնությունները՝ երրորդ ուժ դառնալու: Մարդ, ով Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախկին անդամ է, ժամանակին դուրս էր գալիս քաղաքականությունից՝ Զավենիչի ու Տեր-Պետրոսյանի մասին ասելով. «Ես նույն ձեւով Լեւոն Տեր-Պետրոսյանին համարում եմ մեր իրականության ամենաբացառիկ պետական գործիչը, Արամ Սարգսյանին համարում եմ մարդ, որը դրական փոփոխությունների կրողն է: Այսինքն` ոչինչ չի փոխվել իմ դիրքորոշումներում: Ուղղակի քաղաքական այս խոտոր հարաբերություններին մաս կազմել չեմ ուզում»: Իսկ ի՞նչը կրկին բերեց Սուրենյանցին քաղաքականություն, դժվար է ասել, բայց փաստ է, որ նա իր հայտնի պարտքերից, ռեստորանային կուրիոզ պատմություններից փորձում է տարանջատվել ու ներկայանալ այնպիսին, ինչպիսին նրան դեռ չգիտեն:

Զարմանալի եզրահանգման է եկել «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր ՆԱՐԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ։ Ըստ նրա` եթե Արարատը մնար մերը, հիմա սարի կեսը ծախած կլինեին: «Հայաստանում ամեն օր մի բլուր, կամ սար հանքաքարի ձեւով քանդում ու վերացնում են: Երկրում բարդակի, անիշխանության իրավիճակում ով ինչպես կարողանում է, թալանում է Հայաստանի բնական ռեսուրսները»,- ընդգծում է նա: Կիրակոսյանը պատմում է, որ Աշտարակի կամրջով անցնելիս՝ Երեւանի ճանապարհին, ձախակողմյան հատվածում մի կարմիր ավազի ակտիվ շահագործվող հանք է տեսել, որը Սովետի շրջանից մնացել ու գրեթե չէր էլ շահագործվում այլեւս։ Մինչդեռ հիմա այդ սարից գրեթե բան չի մնացել. «Հանքաքար է, որ հանել ու հանում են: Ամեն անգամ ոչնչացվող սարեր էի նկատում Երեւանից Արզնիով դեպի Հրազդան ճանապարհին, Չայնի ասված մասում։ Այս անգամ Աշտարակի խճուղին դարձավ գիշերային մղձավանջս։ Էս ի՞նչ թալանչի, տկարամիտ ու ագահ են մարդիկ, որ իրենք իրենց իսկ սերունդին զրկում են Հայաստանում ապրելու հնարավորությունից։ Թուրքը չի հայի թշնամին։ Հայի թշնամին հենց ինքն է… Ազգ, ինչի՞ ես թույլ տալիս երեխայիդ ապագան գողանան»:

Մնաց 25 հազար ստորագրություն… Այսպիսի «աչքալուսանք» են տալիս «ԵՎՐԱՔՎԵ»-ի նախաձեռնողները: Փաստն այն է, որ 50 հազար ստորագրություն է պետք վերջիններիս, որպեսզի խորհրդարան կարողանան խցկել Եվրամիությանն անդամակցելու մասին ինչ-որ նախագիծ: Եվ այստեղ զարմանալին այն չէ, որ այս մարդիկ ստորագրություն են հավաքում մի տեղ մտնելու համար, որտեղ մեր երկրին չեն էլ հրավիրում, այլ այն, թե ինչպես կարող են արդեն 25 հազար մարդ ստորագրել մի թղթի տակ, որը վաղը կարող է իր երեխայի դատավճիռը լինել: Կասեք՝ ինչպե՞ս: Թե ինչ է մեզ սպասվում այդ Եվրամիությունում, լավագույնս ցույց տվեց Սլովակիայի Հանրապետությունից Երեւան ժամանած թատերախումը՝ այսպես կոչված, վարդագույն «Ներխուժում» ինտերակտիվ ներկայացմամբ: Այդ ներկայացումն իրականում արվեստի անվան տակ հոգեւոր, բարոյական խեղումների հերթական դրսեւորումն էր։ Կիսամերկ, անհասկանալի շարժուձեւերով մարդկանց ահաբեկող այս արարածներն ավելի շատ հիշեցնում էին սատանիստների կամ այլասերման քարոզիչների, ովքեր փոխանակ իրենց ներկայացումներով նոր հոգեւոր մշակութային լիցքեր հաղորդեն հանդիսատեսին՝ տարածում են վախ, զզվանք ու հակակրանք։ Ո՞րն է իմաստը նման միջոցառումնների անցկացման, եւ ի՞նչ է շահում մեր հանրությունն այս ներկայացումից` կհարցնեք դուք: Իսկ մի՞թե «Եվրաքվե»-ի ստորագրողները հենց այս ամենը չեն բերում ոչ թե բեմ կամ հարթակ, այլ` մեր իրականություն:

Զարմացած է «Իրավունք»-ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան