«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կարո՞ղ է հիմա էլ սովն է չոքելու մեր դռանը. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ժողովրդավարության դպրոցում այդպես էլ բուհը չավարտած ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ դասախոսությամբ է հանդես եկել: Այն, որ Փաշինյանը աղանդավորական հակումներ ունի եւ գայթակղության Աստվածաշունչ մեկնաբանելու՝ իր ձեւով, մեկ անգամ չէ, որ ականատես ենք եղել, բայց սա կամաց-կամաց վերածվում է պաթոլոգիայի: «Երբ Աստված բարկանում է եւ Ադամին ու Եվային վռնդում է դրախտից, անիծում է նրանց եւ ասում է՝ քո երեսի քրտինքով կուտես հացդ՝ մինչեւ հող դառնալդ։ Աստված ասել է՝ քրտնես, հիմա, թե տրենաժորի վրա կքրտնես, թե տառապելուց կքրտնես…»,- սա է Փաշինյան Նիկոլի տրամաբանությունը: Մեղա՜-մեղա…

Գլխավոր դատախազությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուց՝ ՍԵԴՐԱԿ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ ու կնոջից պահանջում է բռնագանձել 14 անշարժ գույք ու 2.7 մլրդ դրամ: Այսպիսով՝ դատախազությունը պահանջում է բռնագանձել 14 անշարժ գույք, Երեւան քաղաքում 1 բնակարանի գնման իրավունք, ինչպես նաև 11 իրավաբանական անձում մասնակցություն։ Ինչպես նաեւ պահանջվում է բռնագանձել 1,361,852 դոլարով եւ 985,190,729 դրամով ձեռքբերված պարտատոմսեր, 703.059 եւ 200.000.000 դրամի չափով ներդրված ավանդ, 8 մլրդ 235,4 մլն դրամի, 4, 007, 674 դոլարի, 588. 954 եւ 16.000.000 չափով տրամադրված փոխառության պահանջի իրավունք։ Ռուբլու չափով տրամադրված փոխառության պահանջի իրավունք 2.721.319.175 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ 11.270.472.767 ՀՀ դրամ՝ որպես անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող, ապօրինի ծագում ունեցող եւ բարեխիղճ ձեռքբերողների փոխանցված կամ չնույնականացված դրամական միջոցների հանրագումար, 1.286.635.500 ՀՀ դրամ՝ որպես Հունաստանի Միկոնոս կղզու Անո Մերա կոչվող տարածքում գտնվող առանձնատան ձեռքբերման (կառուցման) արժեք, 416.084.506 ՀՀ դրամ՝ որպես տանզանական «Փլեյմաստեր գեյմինգ քորփորեյշն» ընկերության մասնակցության ձեռքբերման արժեք, 1.958.657.659 ՀՀ դրամ՝ որպես տանզանական «ՄՄՋ Գոլդ Լիմիթեդ» ընկերության մասնակցության ձեռքբերման արժեք: Ու այսքանից հետո՝ այս մարդիկ զարմանում են, թե ինչո՞ւ իրենց հետեւից ժողովուրդը չի գնում: Այսքան ունեցվածք դիզած ընդդիմադիրը վաղն ինչպե՞ս է խոսելու արդարությունից: Հետո էլ զարմանում են, թե ինչո՞ւ է ժողովրդի մոտ կարծիք ձեւավորվել, որ Արցախը թալանել ու կերել են:

Անվտանգության խորհրդի քարտուղար ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ հերթական անգամ փայլատակել է աբսուրդային հայտարարությամբ: «Պետք է ավելի ճկուն լինենք. կարող ենք ցորենից անցնենք բրնձի, որ թույլ չտանք թիրախավորել մեր ռազմավարական պաշարները», - ասել է նա: Քաղաքական մեկնաբան Արման Աբովյանն արձագանքելով վերոնշյալին՝ գրում է. «Բրինձ ` հացի փոխարեն։ Ցուրտ ձմեռ` գազի փոխարեն։ Պատերազմ` խաղաղության փոխարեն։ Ուրի՞շ»: Եվ, իսկապես, ուրիշ էլ ի՞նչ են բերելու ազգի գլխին այսպիսի պաշտոնյաները: Իսկ որ բերելու են, հաստատ է: Հիշո՞ւմ եք, որ 44 -օրյա պատերազմից առաջ ինչ ջերմեռանդ թեքահարթակների կռիվ էին տալիս: Արդեն պատերազմից հետո պիտի պարզ լիներ, որ մեր երիտասարդները տասնյակներով հայտնվելու են սայլակների վրա: Հիմա էլ հացի փոխարեն բրինձ ուտել են գովազդում: Կարո՞ղ է հիմա էլ սովն է չոքելու մեր դռանը:

Զարմացած է «Իրավունք»-ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան