«Փաստ». Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի՝ Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուց արտագնա խաղում կրած պարտությունից հետո նշել էինք. «Պե՞տք է հեռացնել Պետրակովին: Դա ՀՖՖ-ի որոշելիքն է: Կարծում ենք՝ այս պահին դա լավագույն լուծումը չէ: Բայց աշխարհի առաջնության վիճակահանությունից հետո կամ դրա շեմին այդ մասին պետք է լրջորեն մտածել: Իսկ մինչ այդ նվնվալու փոխարեն ուղղակի անհրաժեշտ է հետևություններ անել: Ափսոս են այս տղաները»: Այն, որ Պետրակովը ձախողված մարզիչ էր, անկասկած է: Այն, որ նա այդպես էլ լեզու չգտավ մեր հավաքականի տղաների հետ, նույնպես ակնհայտ է: Այն, որ նա խռովկան էր, ամեն անգամ մեղավորներ էր փնտրում, ինչպես Նիկոլ Փաշինյանը, այն, որ նա այդպես էլ չհասկացավ ու չընկալեց մենթալիտետային տարբերությունները, նույնպես չի քննարկվում:

Ու, ընդհանրապես, նրան նշանակելն ի սկզբանե անհեթեթ որոշում էր: Բայց մենք խորապես վստահ էինք, որ անիմաստ է կոնկրետ Ազգերի լիգայի խաղարկության ավարտից երկու խաղ առաջ հեռացնել գլխավոր մարզչին, դա կարելի էր ու պետք էր անել նոյեմբերի կեսերին, իսկ մինչև գարուն գտնել նորմալ մարզիչ: Բայց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ «տնային» խաղից հետո նրան հեռացնել պաշտոնից: Ինչո՞ւ: ՀՖՖ-ն, իհարկե, իր «պաշտոնական մեկնաբանություններն» ունի, սակայն այնպիսի տպավորություն է, որ ֆեդերացիան փորձ է արել դժգոհության սլաքներն իր վրայից հնարավորինս հեռացնել և ամբողջ մեղքը բարդել Պետրակովի վրա:

Առավել ևս, վստահ ենք, որ նրանք տեղյակ էին այն խոր դժգոհությունների մասին, որ կուտակվել են ոչ միայն ընհանրապես ֆուտբոլասերների շրջանում, այլև Առաջին հայկական ճակատում (FAF): Բայց, ինչպես երևում է, պատասխան տալուց խուսափել չհաջողվեց:Նույն FAF-ը կիրակնօրյա խաղից հետո ակցիա իրականացրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ, ապա հայտարարություն տարածեց՝ պահանջելով ՀՖՖ նախագահի հրաժարականը (պահանջին միացան նաև այլ ֆան ակումբներ): Նշվում էր, որ Մելիքբեկյանը սպառել է իրեն: Անկեղծ ասած, ինչ-որ մեկն ինչ-որ բան արած պիտի լիներ երբևէ, որ սպառած լիներ:

Ֆեդերացիայի այս ղեկավարությունը պարզապես ձախողվել էր ի սկզբանե: Երբ Մելիքբեկյան-Նիկողոսյան զույգը նոր էր ստանձնել ՀՖՖ ղեկավարությունը, խոսում էր ինչ-որ ծրագրերի մասին, որոնց արդյունքները զգացվելու են մի քանի տարում, PR-վում էր պուճուրիկ մարզադաշտեր կառուցելու թեմայով և այլն, և այլն: Ի՞նչ ունենք այսօր` 5 տարի անց: Ոչ թե զրոյական, այլ «մինուսային» արդյունք: Եվ հարցը միայն ազգային հավաքականը չէ, չնայած այստեղ էլ, իհարկե, խորքային խնդիրներ կան՝ սկսյալ Հենրիխ Մխիթարյանի հետ կապված թեմայից, վերջացրած նրանով, որ մարզիչը կարող է իրեն թույլ տալ «խռովել» ու հավաքական չհրավիրել լավ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստների: Խնդիրը նույնիսկ ներքին առաջնությունում տիրող մթնոլորտը չէ, երբ ֆեդերացիան անընդհատ կոնֆլիկտների մեջ է տարբեր ակումբների հետ:

Տեսեք, մինչև 21, 19, 17 տարեկանների հավաքականների վիճակը պարզապես ողբերգական է: Ընդ որում, վերջինս ներառում է այն պատանիներին, որոնք ֆեդերացիայի այս ղեկավարության «ծրագրերի» ծիրում են: Հիմա՝ թվերի լեզվով: Ընդ որում, չծանրաբեռնելու համար համեմատաբար կարճ ժամանակահատվածի ցուցանիշներ ենք ներկայացնում: Մինչև 21 տարեկանների հավաքականը վերջին 6 խաղում կրել է 4 պարտություն, խաղացել է 2 ոչ-ոքի, բաց է թողել 15 գնդակ, խփել... միայն մեկը: Մինչև 17 տարեկանների հավաքականը վերջին 6 խաղում պարտվել է...

6 անգամ՝ բաց թողնելով 24 գոլ և խփելով ընդամենը երկուսը: Պարտություններից երեքը եղել է ամոթալի խոշոր հաշվով: Մի փոքր մխիթարական կարելի է համարել մինչև 19 տարեկանների հավաքականի արդյունքները. վերջին 7 խաղում՝ 2 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 3 պարտություն: Ինչ վերաբերում է ազգային հավաքականին, ապա վերջին 11 խաղում թիմն ունեցել է միայն 2 հաղթանակ, 2 ոչ-ոքի և...

7 պարտություն: Ընդ որում, հարցը միայն այս ցուցանիշները չեն: Շատ ավելի կարևոր է, թե ինչ խաղ են ցուցադրում հավաքականները, ինչ մթնոլորտ է տիրում, բարոյահոգեբանական ինչ տրամադրվածությամբ են մտնում ֆոտբոլիստները խաղադաշտ և խաղում, ինչ վիճակ է մանկապատանեկան ֆուտբոլում, ու ամենակարևորը՝ ինչ է արվում այս վիճակը շտկելու համար: Իսկ գուցե ամեն ինչ արվում է, որ ֆուտբոլ ընդհանրապես չունենա՞նք: Ի՞նչ կա որ, գլխացավանքից կազատվենք, ֆուտբոլի մարզադաշտերում բրինձ կցանենք ու անիմաստ ֆեդերացիա էլ չենք պահի: Ու, ընդհանրապես, կարելի է բոլոր ֆեդերացիաները փակել, թողնել միայն մեկը՝ հեծանվային սպորտի ֆեդերացիան: Վերջինիս նախագահն էլ, պարզ է, չէ՞, ով պիտի լինի... Իսկ եթե լուրջ, ապա վիճակն իսկապես ցավալի է, ու միայն Պետրակովին հեռացնելով՝ խնդիրները չեն լուծվի...

Հ.Գ.-Նյութը պատրաստ էր տպագրության, երբ տեղեկություններ ստացանք, որ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը շուտով հրաժարական է ներկայացնելու: Սակայն լրատվամիջոցներին ՀՖՖ-ից հայտնել էին, թե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում նախագահի հրաժարականի հարց չի քննարկվում: Դե ինչ, ծանոթ ձեռագիր է: Սպասենք FAF-ի ու մյուս ֆան ակումբների արձագանքին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում