Թուրքական սահմանն այդպես էլ փակ կմնա

Վերլուծություն

«­Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րուկ` միա­վո­րե­լով անվ­տան­գութ­յունն ու ժո­ղովր­դա­վա­րութ­յու­նը» մի­ջո­ցառ­ման ժա­մա­նակ միայն Նի­կո­լը չէ (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=295255&l=am), որ «ան­կեղ­ծա­ցել» ու մի գլուխ սեն­սա­ցիոն հայ­տա­րա­րությ­ու­ններ էր ա­նում: Հետ չմնաց նաեւ Թուր­քիա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­ման հար­ցում Նի­կո­լի ներ­կա­յա­ցու­ցիչ Ռու­բին­յանը՝ հայ­տա­րա­րե­լով, որ իր այդ ա­ռա­քե­լութ­յու­նը, ըստ էութ­յան, ձա­խող­ված է:

ՀՀ-­Թուր­քիա հա­րա­բե­րութ­յուն­նե­րում կա մեկ մեծ խո­չըն­դոտ, դա Թուր­քիա­յում քա­ղա­քա­կան ո­րոշ­ման բա­ցա­կա­յութ­յունն է ՀՀ-ի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը կար­գա­վո­րե­լու վե­րա­բեր­յալ, խոս­տո­վա­նեց Ռու­բին­յա­նը: Ն­րա խոս­քը հաս­տա­տեց Թուր­քիա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ պրո­ֆե­սոր Ահ­մե­դը. «2 րո­պե ա­ռաջ Ռու­բե­նը մի բան ա­սաց, ո­րի հետ լիար­ժեք հա­մա­ձայն եմ: Պետք է քա­ղա­քա­կան կամք լի­նի, որ նման ծրագ­րերն ի­րա­կա­նաց­վեն»:

Այս­պի­սով, որ­քան էլ Նի­կո­լը Թուր­քիա­յի մա­սով ճոխ ծրագ­րեր էր ներ­կա­յաց­նում, ան­գամ Էր­դո­ղա­նի գիր­քը ձեռ­քին նկար­վեց, մին­չեւ սահ­ման հաս­նող ճա­նա­պարհ եւ Մար­գա­րա­յում ան­ցա­կետ կա­ռու­ցեց, վեր­ջերս եվ­րա­դես­պան­նե­րին տա­րավ այն­տեղ, մեկ է՝ Թուր­քիան «քա­ղա­քա­կան կամք չու­նի»: Իսկ սա Նի­կո­լի հա­մար դեռ խնդրի մի կողմն է: Մ­յուս կողմն էլ այն է, որ այս­պի­սով, միան­գա­մայն ա­նո­րոշ է մնում «դե­պի Եվ­րո­պա» աս­վա­ծի ֆի­զի­կա­կան ի­մաս­տը: Թուր­քիա­յով «դե­պի Եվ­րո­պա» ճա­նա­պարհ գո­նե մո­տա­կա ժա­մա­նակ­նե­րում տե­սա­նե­լի չէ, միակ՝ վրաս­տան­յան ճա­նա­պարհն այս ամս­վա վեր­ջին կա­րող է փակ­վել: Արդ­յուն­քում, «դե­պի Եվ­րո­պա» թե­զը, ինչ­պես շատ ա­վե­լի վաղ են­թադ­րե­լի էր, վեր է ած­վում սո­վո­րա­կան «բլո­կա­դա­յի», ե­թե այդ կուր­սով Նի­կո­լը փոր­ձի հե­տա­գա­յում էլ շարժ­վել:

­Բայց այս պատ­մութ­յու­նն էլ ա­վե­լի խո­րը մեկ շերտ եւս ու­նի: Այն, որ ի­րա­կա­նում Հա­յաս­տա­նը, որ­պես մի­ջանցք դե­պի թյուր­քա­կան աշ­խարհ, Թուր­քիա­յի հա­մար մեծ կա­րե­ւո­րութ­յուն ու­նի, երկ­րորդ կար­ծիք հա­զիվ թե լի­նի: Եվ այս պա­րա­գա­յում, երբ պարզ­վում է, որ հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ Թուր­քիա­յում քա­ղա­քա­կան ո­րո­շում չու­նի, սուր հա­կա­սութ­յուն է ա­ռա­ջաց­նում. շատ կա­րե­ւոր է եւ ո­րո­շում չու­նի:

Ի­րա­կա­նում այս­տեղ հա­կա­սութ­յուն չկա: Թուր­քիան որ­քան էլ կա­րե­ւո­րի հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յու­նը, բայց նաեւ քաջ գի­տակ­ցում է, որ այս ուղ­ղութ­յամբ ա­մեն մի գործ­նա­կան քայլ սուր հա­կա­սութ­յուն է ա­ռա­ջաց­նում ՌԴ-ի եւ Ի­րա­նի հետ: Հա­կա­սութ­յու­նը մեղմ է աս­ված. միան­գա­մայն ռեալ բա­խում, ո­րը կա­րող է նաեւ ռազ­մա­կան տեսք ստա­նալ, ե­թե Ան­կա­րան ո­րո­շի Թեհ­րա­նի ու Մոսկ­վա­յի մի­ջեւ բա­ժա­նա­րար գծի վե­րած­վել:

Այն, որ ԱՄՆ-ն­ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի մեկ­նար­կից ի վեր փոր­ձում է Թուր­քիա­յին վե­րա­ծել հա­կա­ռու­սա­կան երկ­րորդ ճա­կա­տի, հին պատ­մութ­յուն է: Նաեւ փաստ է, որ Էր­դո­ղա­նը, հաս­կա­նա­լով դրա­նից բխող հնա­րա­վոր հե­տե­ւանք­նե­րը, ան­գամ ա­մե­րիկ­յան տնտե­սա­կան ծանր ճնշում­նե­րի տակ հայտն­վե­լու գնով դեմ է գնում վա­շինգ­տոն­յան այդ քա­ղա­քա­կա­նութ­յա­նը: Ա­ռա­վել եւս, դեմ է ներ­կա­յումս, հաշ­վի առ­նե­լով այն նոր ի­րո­ղութ­յուն­նե­րը, ո­րոնք այս պա­հին ստեղծ­վել են ողջ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում: Ընդ ո­րում, այս ուղ­ղութ­յամբ Էր­դո­ղանն ի­րոք մտա­ծե­լու բա­զում խնդիր­ներ ու­նի:

­Մի կող­մից, հար­ված­նե­րը, ո­րոնք Իս­րա­յե­լը հասց­րեց եւ հասց­նում է ՀԱՄԱՍ-ին, ի­րա­կա­նում Թուր­քիա­յին հասց­ված կրկնա­կի հար­ված է: Նախ, ՀԱՄԱՍ-ը, խո­շոր հաշ­վով, «Մու­սուլ­ման եղ­բայր­նե­րի» մաս­նիկ­նե­րից է, իսկ այդ կա­ռույ­ցի թի­կուն­քին ան­ձամբ Էր­դո­ղանն է: Գու­մա­րած դրան, Լի­բա­նա­նի եւ ար­դեն նաեւ Սի­րիա­յի ուղ­ղութ­յամբ Իս­րա­յե­լի գոր­ծո­ղութ­յուն­նե­րը եւս Թուր­քիան կա­րող է հա­մա­րել մա­սամբ ի­րեն ուղղ­ված, ու պա­տա­հա­կան չէ, որ օ­դում պտտվում են թուրք-իս­րա­յելյան հնա­րա­վոր բախ­ման մա­սին խո­սակ­ցութ­յու­ննե­րը:

Մ­յուս կող­մից, Իս­րա­յե­լի հրահ­րած այս հա­մա­տա­րած դար­ձող բա­խում­նե­րի ֆո­նին Թուր­քիան, ի­հար­կե նաեւ մի շարք պատ­ճառ­նե­րից ել­նե­լով, ստիպ­ված էր պա­սիվ դեր ստանձ­նել՝ բա­վա­րար­վե­լով միայն հռե­տո­րա­բա­նութ­յամբ, ո­րի վրա սկսել են ծի­ծա­ղել: Փո­խա­րե­նը, Ի­րա­նը ի ցույց դրեց ոչ թե պար­զա­պես ակ­տիվ դե­րա­կա­տա­րի ֆունկ­ցիա, այլ նաեւ ռազ­մա­կան բարձր մա­կար­դակ, այն կար­գի, որ կա­րող է հան­գիստ հրթի­ռա­յին հար­ված­ներ հասց­նել Իս­րա­յե­լին: Արդ­յուն­քում, Ի­րանն ար­դեն այս պա­հին ըն­կալ­վում է, որ­պես իս­լա­մի ի­րա­կան ա­ռաջ­նորդ, ո­րին հա­վակ­նում էր նաեւ Թուր­քիան: Ու այս դեպ­քում եւս Էր­դո­ղա­նի հա­մար «չա­րի­քի ար­մա­տը» Իս­րա­յելն է:

Արդ­յուն­քում, դե­պի ԲՐԻԿՍ Թուր­քիա­յի ներ­կա դրեյ­ֆը կա­րող է այս բարդ ի­րա­վի­ճա­կից ելք դառ­նալ: Միայն թե այս դեպ­քոմ ՌԴ-ի եւ Ի­րա­նի հան­դեպ քա­ղա­քա­կա­նութ­յու­նը պետք է դառ­նա ­շատ ա­վե­լի հա­վա­սա­րակշռ­ված, քան նույ­նիսկ, ա­սենք, մեկ ա­միս ա­ռաջ էր: Ըստ այդմ, ան­գամ Հա­յաս­տա­նի ուղ­ղութ­յամբ Ռու­բին­յա­նի լա­ցու­կոծն ա­ռա­ջաց­րած «քա­ղա­քա­կան ո­րոշ­ման բա­ցա­կա­յութ­յու­նը» այս մեծ պատ­մութ­յան բա­ղադ­րիչ­նե­րից է: Իսկ այն, որ դրա­նով ջուրն է լցվում Նի­կո­լի ամ­բողջ քա­րոզ­չա­կան քա­ղա­քա­կա­նութ­յու­նը, Էր­դո­ղա­նը ե­րե­ւի ան­գամ չի էլ նկա­տում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում