Վրացի ընդդիմադիրը ներողություն է խնդրել հայերից «Վրացական երազանքի» «հայատյաց հարձակումների» համար

Հասարակություն

Վրաստանի ընդդիմադիր «Լելո» կուսակցության և «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեն մեկնաբանել է կառավարամետ POSTV հեռուստաընկերության կողմից իր դեմ սկսված հայատյաց արշավը։ Այս մասին հայտնում է azatutyun.am-ը։

Նրա խոսքով՝ այս արշավը շարունակվում է արդեն մի քանի տարի։

«Իվանիշվիլիի և նրա կամակատարների, ռուսական և КГБ-ի քարոզչությունը հատել է բոլոր սահմանները», - հայտարարել է Խազարաձեն։

Ավելի վաղ POSTV-ի լրագրողը Խազարաձեին հարցրել էր, թե «ինչո՞ւ է նա թաքցնում իր հայկական ծագումը»։ Բացի այդ, հեռուստաընկերությունը հրապարակել էր «Խազարաձեի հայկական շալախոն» վերտառությամբ տեսահոլովակը և հարցազրույց Երևանի մի բնակչի հետ, որը ներկայացվել է որպես քաղաքական գործչի ազգական։

«Վերջին զրպարտչական արշավն ազդել է ոչ միայն իմ, այլև մեր եղբայր ժողովրդի՝ հայերի վրա։ Ես ներողություն եմ խնդրում նրանցից «Վրացական երազանք»-ի բարոյազուրկ հարձակումների համար։ Եթե իմ նախնիներից որևէ մեկը հայ լիներ կամ այլ եղբայրական ժողովրդի ներկայացուցիչ, ես բացահայտ և համարձակ կհայտարարեի այդ մասին։ Նրանք, ովքեր անհանգստանում կամ ամաչում են իրենց ծագումից, այլատյացներ են», - հայտարարել է վրացի ընդդիմադիր գործիչը։

«Կեցցե՛ վրացիների, հայերի, հրեաների, ադրբեջանցիների, քրդերի, եզդիների և եղբայրական և հարակից այլ ժողովուրդների ընդհանուր կյանքը հզոր Վրաստանում: Կեցցե՛ հզոր Վրաստանն իր բազմազանությամբ, գեղեցկությամբ և անկեղծ հարաբերություններով: Բիձինան ու КГБ-ն պետք է վերանան հոկտեմբերի 26-ին»,- գրել է քաղաքական գործիչը սոցցանցում։ Հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են։

Գրառման վերջում նա թվարկել է իր նախնիների անունները՝ Խունդաձե, Խազարաձե, Բաշալեիշվիլի և Ադեիշվիլի։

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հոկտեմբերի 11-ին Ֆեյսուքում գրել է. - «Չնայած այն հանգամանքին, որ լրատվամիջոցների հիմնական գործառույթը հարցեր տալն է, դրանք չպետք է խտրական լինեն»:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին