Ինչու էր ՔԿ ղեկավարի թիրախում հենց Աղազարյանը հայտնվել. Պատգամավորը բացառիկ մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

«Աղազարյանը մեզ միշտ անհարմար վիճակների մեջ է դնում, այդպես որ լիներ, դանակը պիտի առնեինք, Աղազարյանին դանակահարեինք»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում լսումների ժամանակ տեղի ունեցած Քյարամյան-Աղազարյանին վեճին, ընդգծելով, որ հարցը վարչության նիստում քննարկման թեմա կդառնա։

Պարզվում է,  սակայն, որ բնավ էլ պատահական չէ, որ հենց Հովիկ Աղազարյանն էր հայտնվել Քննչարական կոմիտեի նախագահի թիրախում, այդ մասին փաստում է անձամբ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, մանրամասնելով․

-Մոտավորապես երկու տարի առաջ անհամաձայնությունում եմ հայտնել այն կուրսի նկատմամբ, որը որդեգրվել է ՊԵԿ-ի եւ Քննչական կոմիտեի կողմից տննտեսվարողների հետ հարաբերությունների ճնշման գործում։ Մինչ այդ առիթ չի եղել հանդիպելու, կիսվելու կամ տեսակետ հայտնելու տվյալ կառույցների պատասխանատուների հետ։ Եվ երեկ հենց այդ առիթն էր, ինքս բավականին կոռեկտ ձեւով արտահայտվեցի, առանց վիրավորանքի։ Պարզապես նյարդերս տեղին տվեցին, երբ պարոն Քյարամյան դիմելով դահլիճին սեւ շորերով պատգամավոր եւ այլ սկսեց վկայակոչել, ես դա իմ ամենավատ երազում չէի կարող պատկերացնել, առավելեւս երբ նման կերպ է արտահայտվում պատասխանատու պաշտոն զբաղեցնող պաշտոնյան։ Ես նրան դիմելով բառացի ասել էմ, որ ո՞նց կարելի է նման բան թույլ տալ։  Ես ուժային կառույցների որոշ գործողություններով հիանում եմ, խնդրում եմ՝ չի կարելի կալանքը որպես ճնշման միջոց օգտագործել, դա շատ վտանգավոր է, որովհետև Դուք չեք լինի, ես կլինեմ, այդ ճնշման միջոցը կօգտագործեմ այլ հարցեր լուծելու համար։ Այսքան բան։

-Պարոն Աղազարյան, ի դեպ, ասում են, որ ՔԿ ղեկավարի մատնանշած սեւ շորերով պատգամավորը, ամենեւին էլ պատգամավոր չէ, այլ պատգամավորի օգնական, ով էլ սադրանքի հող նախապատրաստեց։

-Նախ այդ Ձեր ասած սադրանքի հետ ես որեւէ կապ չունի, հետո կարեւոր չէ այդ ռեպլիկը պատգամավորի էր ուղղված, թե՞ ոչ։ Ամեն դեպքում պարոն Քյարամյանի կողմից հնչեց հստակ արտահայտություն․ <<Բան ասեցի՞ք դուք, այս սև շորերով պատգամավորը։ Ձեր մասին է  խոսքը, կողքերը մի նայեք>>։Այսինքն ինքը ենթադրաբար անթույլատրելի տոնով խոսում էր պատգամավորի հետ։ Իհարկե, եթե պարոն Անդրանիկ Քոչարյանը սաստեր, ես իհարկե չէի անդրադառնա։

-Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանը այսօր լրագրողների հետ զրույցում մասնավորապես նշել է․ «Աղազարյանը մեզ միշտ անհարմար վիճակների մեջ է դնում, այդպես որ լիներ, դանակը պիտի առնեինք, Աղազարյանին դանակահարեինք», ի՞նչ կասեք այս մասին։

-Զարմանալի է, որովհետեւ տեսագրության մեջ երում է, որ պարոն Քոչարյանը ողջունեց իմ ելույթը, հիմա ինչո՞ւ է կարծիքը փոխել։ Իսկ այդ արտահայտության համար ես իրեն դատի եմ տալու, դիմելու եմ ՄԻԵԴ։

-Պարոն Աղազարյան, ՔԿ ղեկավարը դիմելով Ձեզ մասնավորապես հայտարարեց, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են Ձեր որդու հետ կապված քրեական գործով մեքենաները վերադարձնելու համար։ «Բա եթե մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարից, հովանվորչությունից, բա ո՞նց կբացատրեք էդ հարցը»,-հայտարարեց վերջինս։

-Յուրաքանչյուրը իր վերլուծությունն է անում, որդուս հետ կապված արդեն երկու տարի է քր․ գործը ձգձգվում է, այն դեպքում, երբ պարզագույն գործ է։ Ինքս տղայիս հրահանգել եմ չգնալ որեւէ մեկի հետ, այսպես կոչված, համագործակցության , թող գործը գնա դատարան, որտեղ էլ ամեն ինչ իր տեղը կընկնի։  

-Պարոն Աղազրյան, շրջանառվում են լուրեր, որ ՔՊ-ն սկսելու է ՔԿ ղեկավարի պաշտոնանկության հետ կապված ստորագրահավաք, ինչպես դա տեղի ունեցավ Գրիգորի Մինասյանի դեպքում։ Որքանո՞վ է վերը նշվաշը համապատասխանում իրականությանը, հնարավո՞ր է, որ հենց Դուք սկսեք այդ գործընթացը։

-Ո՛չ, ՔԿ ղեկավարի պաշտոնանկության հետ կապված ստորագրահավաք չիի լինելու, ես նպատակահարմար չեմ գտնում ստորագրահավաք սկսելու։ Որոհետեւ ի տարբերություն պարոն Մինասյանի , այստեղ ամեն ինչ այնքան թափանցիկ ու պարզ է, որ որոշում կայացնող անձը՝ պարոն վարչապետը ինքը դա կգնահատի եւ որոշում կկայացնի։ Հետեւաբար, պարոն վարչապետը գուցե նպատակահարմար րգտնի Քյարմայանի պաշտոնանկությունը այս պահին։ Իսկ ստորագրահավաք նախաձեռնելը կլինի ճնշում վարչապետի վրա, ինչը ուղղակի անթույլատրելի է։  

-Պարոն Աղազարյան, Հակակոռուպցիոն դատարանում քննվող վարույթի շրջանակներում Ձեր անունը եւս անցնում է, ին՞չ գործի մասին է խոսքը։ 

-Հակակոռուպցիոն կոմիտեն վարույթ է ունեցել վարորդական իրավունքների  անօրինական տրամադրման հետ կապված։ Այդ վարույթի շրջանակներում անց են կացրել օպերատիվ գործողություններ այդ թվում նաեւ հեռախոսազանգեր են գաղտնալսվել։ Այդ ֆիգուրանտների հեռախոսները լսելու ընթացքում, դրանից մեկը մեկ այլ քաղաքացու հետ խոսելիս խոսել է ոչխարներ Էմիրատներ արտահանման թեմայով։ Այդ զրույցի ժամանակ շոշափվել է իմ անունը, իբրեւ թե իրենք իմ հետ պայմանավորվել են, որ ես իրենց օգտակար կլինեմ այդ հարցում երկու հարյուր հազար գումարի դիմաց։ Ես հրավիրվել եմ Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ որպես վկա տվել եմ ցուցումունք։ Հիմա քննությունը գնում է, ավելին նախաքննության շահերից ելնելով չեմ կարող ասել։ 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում