Լավ, բա ափսոս չէի՞ն այս կորսված ամիսները. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Հայաստանի Անկախության հռչակագիրը պաշտպանելու միայն մեկ ճանապարհ կա՝ շուտափույթ ազատում այս չարիքից` ի դեմս գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանազատման պետական ​​հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի, ինչպես նաեւ «Հայաստանի անկախության հռչակագրի անժամկետ արդիականության մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Ըստ նրա, սահմանադրական կարգը պահպանելու համար իշխանություններին պետք է վտարել։ Ընդ որում, Հակոբյանը զարմանալի համարձակությամբ եւ չխուսանավելով, որ քրեական հոդված կգցեն գրպանը՝ ընդգծել է. «Գինը այս դեպքում էական չէ։ «Ամեն գնով» նշանակում է ապստամբել։ «Ամեն գնով» նշանակում է ստեղծել «մահապարտների ջոկատներ», որոնք պետք է քշեն այս իշխանություններին եւ նրա ներկայացուցիչներին»: Հիշո՞ւմ եք, որ մի ժամանակ էլ նախկին ՀՅԴ-ական, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն էր խոսում 100 անձնազոհ մահապարտներ ունենալու եւ երկիրը փրկելու մասին։ Հիմա կարո՞ղ ենք արձանագրել, որ մնացել է 98-ին գտնել:

ՔՊ-ական գեներալ-պատգամավոր ԳԱԳԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆՆ էլ զարմանալի անկեղծությամբ բացահայտել է, թե ինչ տեղի ունեցավ խորհրդարանում պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջեւ: «Ամեն մարդ իր գործն է անում։ Քյարամյանն իր գործն է անում, Աղազարյանն՝ իր գործը։ Սեպ խրելը պետք է չլինի», - նշել է նա։ Հիմա ի՞նչ է ստացվում, այս ամենը շոո՞ւ էր, թե՞ Մելքոնյանն է հին խորամանկությամբ որոշել լավամարդ դուրս գալ երկու կողմի համար էլ:

Դե քանի որ Ազգային ժողովում բոլորը սկսել են անկեղծանալ, քաղաքական գործիչներից հետ չմնաց նաեւ «Սրբազան պայքար» առաջնորդ ԲԱԳՐԱՏ արքեպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԸ: Նա ո՛չ ավել, ո՛չ պակաս ԱԺ ամբիոնից՝ խորհրդարանական լսումների ժամանակ, հայտարարեց, որ այս փուլում շարժումն անհաջողություն է կրել։ «Այո, մենք անհաջողություն ենք կրել այս փուլում, բայց մեր պայքարը շարունակվում է ի հեճուկս մարդկային տկարամտության, ամեն տեսակ շահերի եւ ինտրիգների։ Չէ՞ որ այս պայքարը այս խայտառակ գործընթացը կանգնեցնելն ու մեր պետականությունը վերականգնելն է։ Այո, ներկա պահին մենք չկարողացանք կանգնեցնել աղետը Կիրանցի եւ Ոսկեպարի տարածքների հանձնման տեսքով, բայց ես կարծում եմ, որ այս ընթացքում մեզ հաջողվել է կանգնեցնել մեկ այլ գործընթաց, որը ներառում է անկլավների հանձնումը, ինչպես նաեւ նոր տարածքային զիջումները»,- ասել է սրբազանը: Այսքանից հետո՝ մնում էր սրբազանը մի հատ էլ հայտարարեր, որ եկել է ասի՝ իր վրա հույս չդնեք: Լավ, բա ափսոս չէի՞ն այս կորսված ամիսները ու հատկապես՝ մայիսին հրապարակում հավաքված լիահույս քաղաքացիները:

Իսկ ՔՊ-ական պատգամավոր ՀՈԿՈԲ ԱՍԼԱՆՅԱՆՆ իր հարցազրույցներից մեկում խոսել է իր իղձերի մասին: «Շատ կուզեի, որ Բագրատ սրբազանը հավաքեր իր եղած-չեղածն ու գնար իր հոգեւոր դաշտը», - ասել է նա: Անդրադառնալով Ասլանյանի ցանկություններին՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանն էլ մի ուշագրավ մանրամասն է հայտնել վերջինիս անցյալից. «Ես էլ կցանկանամ, որ եղած֊-չեղածդ հավաքես ու ռադդ քաշես ԱԺ-֊ից, գնաս էլի դատարկ դասարանում, ինչպես ժամանակին արել ես, 45 րոպե դաս պարապես... Այո՛, միակ ճիշտ բանը քո կողմից արված` դատարկ դասարանում դաս պարապելն է, որ աշակերտը չլսի քո նմանին» : Ընկեր Ասլանյան, գուցե նախ Դո՞ւք իրականացնեք քաղաքագետի ցանկությունը:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում